Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Աննա Յոլչիի Նազարյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար Պարտապանին և/կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքերի բաց դասական եղանակով կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

24.11.2022

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Մարտին Մանուչարյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2022թ. նոյեմբերի 16-ին, ժամը 15։30-ին Աննա Յոլչիի Նազարյանի սնանկության գործով կառավարիչ Մ. Մանուչարյանի կողմից Աննա Յոլչիի Նազարյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար Պարտապանին և/կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքերի բաց դասական եղանակով աճուրդ վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2022թ. դեկտեմբերի 12-ին, ժամը 15։30-ին Աննա Յոլչիի Նազարյանի սնանկության գործով կառավարիչ Մ. Մանուչարյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց 2, 430 սենյակ հասցեում կրկին կանցկացվի Աննա Յոլչիի Նազարյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար Պարտապանին և/կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքերի բաց դասական եղանակով աճուրդ վաճառք՝ նախորդ աճուրդի մեկնարկային գներով.
Գույքերը աճուրդի են ներկայացվում երկու լոտով, այն է`
ԼՈՏ 1. Գևորգ Գեղամի Նազարյանին պատկանող և Աննա Յոլչիի Նազարյանի պարտավորությունների համար «Նոր Հորիզոն» ՈւՎԿ ՍՊԸ-ում գրավադրված ՀՀ Արարատի մարզ, համայնք Դվին, թիվ 03-040-0433-0033 կադաստրային ծածկագրով 1․01հա հողատարածք: Հողամասը հանդիսանում է բերքատու այգի, հողամասում առկա է հին խարխլված ինքնակամ շինության հիմք և պատերի մնացորդներ, գործնականում՝ քարազուրկ, ոռոգելի։ Մեկնարկային գինը՝ 3․767․890 (երեք միլիոն յոթ հարյուր վաթսունյոթ հազար ութ հարյուր իննսուն) ՀՀ դրամ:
ԼՈՏ 2․ Գևորգ Գեղամի Նազարյանին պատկանող և Աննա Յոլչիի Նազարյանի պարտավորությունների համար «Նոր Հորիզոն» ՈւՎԿ ՍՊԸ-ում գրավադրված ՀՀ Արարատի մարզ, համայնք Դվին, թիվ 03-040-0433-0029 կադաստրային ծածկագրով 0․26հա մակերեսով անշարժ գույք։ Նպատակային նշանակությունը արտադրական։ Կոմունալ հարմարությունները առկա են։ Շինության ընդհանուր մակերեսը 165,2քմ, 1 հարկ, քարե կրող պատերով, տեխնիկական վիճակը բավարար, պատերը՝ տուֆ քար, տանիքը՝ մետաղական թիթեղ, միջհարկային ծածկ՝ երկաթբետոնյա, պանելային և փայտե, միջհարկային բարձություն՝ 2․5մ․, դռները փայտյա և մետաղապլաստե, բավարար վիճակ, պատուհանները՝ փայտյա և մետաղապլաստե բավարար վիճակ, սենյակների պատերը մասամբ ներկապատ, մասամբ առանց հարդարման, միջին վիճակ, հատակը մասամբ սալիկապատ, մասամբ առանց ծածկույթի, առաստաղը՝ մասամբ ներկապատ, մասամբ առանց հարդարման, խոհանոցի հատակը սալիկապատ, պատերը՝ ներկապատ, տնտեսական մասը սալիկապատ, սանհանգույցի և լոգասենյակի հատակը սալիկապատ, պատերը մասամբ սալիկապատ, մասամբ ցեմենտավազյա շաղախ։ Տեղադրված են էլեկտրաէներգիայի արևային պանելներ։ Լրացուցիչ նշումներ՝ հողամասի կադաստրային արժեքը վճարված չէ։ Մեկնարկային գինը՝ 2․000․457 (երկու միլիոն չորս հարյուր հիսունյոթ) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
բ/աճուրդի մասնակցության վճարի և նախավճառի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են փոխանցումով «Ակբա Բանկ» ԲԲԸ-ում բացված Աննա Յոլչիի Նազարյանի սնանկության գործով հատուկ հաշվին` 220413005608000 մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարությունից հետո բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ ժամը 16:00-ն, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/։
Աճուրդն անցկացվում է դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Միաժամանակ տեղեկացվում է, որ գույքի վաճառքի /այդ թվում հնարավոր վտարման, համադրման, հողի կադաստրային արժեքի վճարման/, նոտարական վավերացման, գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից: Գնորդին է փոխանցվում օտարման պահի դրությամբ ձեռք բերված գույքի չմարված գույքահարկը, հողի հարկը:
Ցանկացողները կարող են աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ Մ. Մանուչարյանին` 055-06-09-08 հեռախոսահամարով:

Հասցե` ք․ Երևան, Արշակունյաց 2, 430 տարած

Հեռ..` +37455060908

Էլ. փոստ`