Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<Դաստակերտի բուժտեխնիկայի գործարան>> ԲԲԸ -ի պարտավորությունների կատարումն ապահովելու համար Պարտապանին և/կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքերի բաց դասական եղանակով կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

24.11.2022

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Մարտին Մանուչարյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2022թ. նոյեմբերի 17-ին, ժամը 16։30-ին <<Դաստակերտի բուժտեխնիկայի գործարան>> ԲԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Մ. Մանուչարյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց 2, 430 սենյակ հասցեում կանցկացվի <<Դաստակերտի բուժտեխնիկայի գործարան>> ԲԲԸ-ի պարտավորությունների կատարումն ապահովելու համար Պարտապանին և/կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքերի բաց դասական եղանակով աճուրդ վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2022թ. դեկտեմբերի 12-ին, ժամը 16։30-ին <<Դաստակերտի բուժտեխնիկայի գործարան>> ԲԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Մ. Մանուչարյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց 2, 430 սենյակ հասցեում կրկին կանցկացվի <<Դաստակերտի բուժտեխնիկայի գործարան>> ԲԲԸ-ի պարտավորությունների կատարումն ապահովելու համար Պարտապանին և/կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի բաց դասական եղանակով աճուրդ վաճառք՝ նախորդ աճուրդից 10%-ով իջեցված մեկնարկային գներով.

ԼՈՏ 2. <<Դաստակերտի բուժտեխնիկայի գործարան>> ԲԲԸ-ի պարտավորությունների կատարումն ապահովելու համար Պարտապանին և/կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Սյունիքի մարզ, գ․ Տոլորս հասցեում գտնվող <<Տոլորսի արտադրամաս>>։ Սեփ․ Վկ․ 0110828, տր․ 12․10․1999թ․։ Հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի, հողամասի գործառնական նշանակությունը՝ կառուցապատման և սպասարկման համար, շինությունների նպատակային նշանակությունը՝ արտադրական, շինությունների օգտագործման նպատակը՝ արտադրամաս, վարչական մաս, գլխավոր, զոդման, դրոշման արտադրամաս, պահեստ, նախապատ, ներկման, օդանցման արդարամաս, պահեստ, կաթսայատուն, էլ․ ենթակայան։ Հողամասի մակերեսը 13․000քմ․։ 1․ Արտադրամաս, վարչական մաս՝ 323,23քմ, 2 հարկ, քարե կրող պատերով, շինության տանիքը՝ մետաղական թիթեղ, միջին վիճակ, միջհարկային ծածկը՝ երկաթբետոնյա, դռները՝ փայտե, բավարար վիճակ, պատուհանները՝ վատ-բավարար վիճակ, մասամբ մետաղապլաստե՝ լավ վիճակ, արտաքին հարդարումը ՝ միջին, սենյակների ներքին հարդարումը՝ հատակը մասամբ բետոնապատ, մասամբ փայտյա, պատերը՝ ներկապատ, մասամբ երեսպատված փայտանյութով, մասամբ սալիկապատ։ Ներքին հարդարումը՝ բավարար։ 2․ Գլխավոր, զոդման, դրոշման արտադրամաս՝ 4․129,14քմ, 1 հարկ, քարե կրող պատեր, տեխնիկական վիճակը՝ վատ կիսաքանդ, տանիքը բացակայում է, միջհարկային ծածկ հիմնականում բացակայում է, առկա մասում՝ միջհարկային ծածկի սալեր, դռներ, պատուհաններ՝ բացակաում են, արտաքին հարդարումը՝ բավարար, ներքին հարդարում՝ շինությունը կիսաքանդ է, առկա պատերի մի մասը ներկապատ, տեղ տեղ գաջասվաղի թափված տեղամասերով։ 3․ Պահեստ՝ 488,18քմ, 1 հարկ, քարե կրող պատեր, տեխնիկական վիճակը՝ վատ կիսաքանդ, տանիք, դռներ, պատուհաններ բացակայում են, ներքին հարդարում՝ շինությունը կիսաքանդ է, առկա պատերի մի մասը ներկապատ, տեղ տեղ գաջասվաղի թափված տեղամասերով։ 4․ Նախապատ, ներկման, օդացման արտադրամաս՝ 469,64քմ, 1 հարկ, քարե կրող պատեր, տեխնիկական վիճակը՝ բավարար, տանիքը՝ ազբոշիֆեր /բավարար վիճակ/, միջհարկային ծածկ՝ բացակայում է, մուտքի դուռը՝ մետաղական դարպաս, ներքին դռները՝ բացակայում են, պատուհանները՝ փայտե, վատ վիճակ, արտաքին հարդարումը՝ բավրար, առանց ներքին հարդարման։ 5․ Պահեստ՝ 165,2 քմ, 1 հարկ, քարե կրող պատեր, տեխնիկական վիճակը՝ վատ կիսաքանդ, տանիք, դռներ, պատուհաններ բացակայում են, ներքին հարդարում՝ շինությունը կիսաքանդ է, առկա պատերի մի մասը ներկապատ, տեղ տեղ գաջասվաղի թափված տեղամասերով։ 6․ Կաթսայատուն՝ 156,8քմ, 1 հարկ, քարե կրող պատեր, տեխնիկական վիճակը՝ վատ կիսաքանդ, տանիք, դռներ, պատուհաններ բացակայում են, ներքին հարդարում՝ շինությունը կիսաքանդ է, առկա պատերի մի մասը ներկապատ, տեղ տեղ գաջասվաղի թափված տեղամասերով։ 7․ Էլ․ ենթակայան՝ 48․41քմ, 1 հարկ, քարե կրող պատեր, տեխնիկական վիճակը՝ վատ կիսաքանդ, տանիք, դռներ, պատուհաններ բացակայում են, առանց ներքին հարդարման։ Լրացուցիչ նշումներ՝ գույքը ծանրաբեռնված է կադաստրային արժեքի պարտքով՝ մոտավոր չափը կազմում է 1․844․700 ՀՀ դրամ։ Մեկնարկային գինը՝ 55․076․831 (հիսունհինգ միլիոն յոթանասունվեց հազար ութ հարյուր երեսունմեկ) ՀՀ դրամ:
ԼՈՏ 3. <<Դաստակերտի բուժտեխնիկայի գործարան>> ԲԲԸ-ի պարտավորությունների կատարումն ապահովելու համար Պարտապանին և/կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Սյունիքի մարզ, ք․ Սիսիան, Շիրվանզադեի փող․6 հասցեում գտնվող հանրակացարան։ Սեփ․ վկայական թիվ 0102847, տր․ 23․12․1999թ․։ Հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, հողամասի գործառնական նշանակությունը՝ կառուցման և սպասարկման համար, շինությունների նպատակային նշանակությունը՝ հասարակական, շինությունների օգտագործման նպատակը՝ հանրակացարան, հողամասի մակերեսը՝ 452քմ, շինության ընդհանուր մակերեսը՝ 1055,5քմ, հարկայնությունը՝ 3 հարկ և նկուղ, շինության տիպը՝ քարե կրող պատերով, տանիքը՝ ազբոծիֆեր, միջին վիճակ, միջհարկային ծածկը՝ երկաթբետոնյա, դռները՝ մուտքի դռները մետաղական, ներքին դռները հիմնականում փայտանյութ, մասամբ՝ մետաղապլաստե և մետաղական, բավարար-միջին վիճակ, արտաքին բավարարումը՝ բավարար, սենյակների ներքին հարդարումը՝ հատակը ԴՍՊ, փայտե, մասամբ սալիկապատ, պատերը՝ ներկապատ, մասամբ պաստառապատ, մասամբ գաջասվաղ, սանհանգույցի հատակը և պատերը մասամբ սալիկապատ, մասամբ ցեմենտավազյա սվաղ, ներքին հարդարման ընդհանուր վիճակը բավարար։ Լրացուցիչ նշումներ՝ գույքը ծանրաբեռնված է կադաստրային արժեքի պարտքով՝ մոտավոր չափը կազմում է 848․720,4 ՀՀ դրամ։ Մեկնարկային գինը՝ 40․488․447 (քառասուն միլիոն չորս հարյուր ութսունութ հազար չորս հարյուր քառասունյոթ) ՀՀ դրամ:
ԼՈՏ 4. <<Դաստակերտի բուժտեխնիկայի գործարան>> ԲԲԸ-ի պարտավորությունների կատարումն ապահովելու համար Պարտապանին և/կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Սյունիքի մարզ, ք․ Սիսիան, Շիրակի փող․ 12 հասցեում գտնվող գործարանի շենք, շինություն։ Սեփ․ վկայական 2053490, տր․ 09․09․2009թ․։ Հողամասի նպատակային նշանակությունը արդյունաբերական, հողամասի գործառնական նշանակությունը կառուցման և սպասարկման համար, շինությունների նպատակային նշանակությունը՝ արտադրական, շինությունների օգտագորշման նպատակը՝ վարչական շենք, արտադրամաս, պահեստ, մղման կետ, լցակայան, փայտամշակման արտադրամաս։ Հողամասի մակերեսը 39․700քմ․։ 1․ Վարչական շենք՝ ընդհանուր մակերեսը՝ 2532,8քմ, 3 հարկ, քարե կրող պատեր, տանիքը՝ մետաղական թիթեղ, լավ վիճակի, միջհարկային ծածկը՝ երկաթբետոնյա, մուտքի դռները՝ մետաղական, ներքին դռները՝ փայտանյութ բավարար վիճակ, պատուհանները՝ փայտյա վատ-բավարար վիճակ, արտաքին հարդարումը միջին, սենյակների ներքին հարդարումը՝ հատակը մասամբ բետոնապատ, մասամբ փայտյա, պատերը ներկապատ, տեղ-տեղ գաջասվաղը թափված տեղամասերով, ներքին հարդարումը վատ։ 2․ Արտադրամաս՝ ընդհանուր մակերեսը՝ 7362,4քմ, 1 հարկ, շինության տիպը՝ երկաթբետոնյա սալերով, շինության տեխնիկական վիճակը՝ երկաթբետոնյա սալեր, մասամբ քար, շինության տանիքը՝ մետաղական թիթեղ, լավ վիճակի, միջհարկային ծածկը՝ երկաթբետոնյա, մուտքի դռները մետաղական, ներքին դռները մետաղական և փայտանյութից, բավարար վիճակ, պատուհանները՝ մասամբ մետաղական, մասամբ փայտե, վատ վիճակ, արտաքին հարդարումը բավարար, ներքին հարդարումը վատ, սենյակների ներքին հարդարումը հատակ բետոն, պատերը մասամբ ներկապատ, մասմբ առանց հարդարման։ 3․ Պահեստ՝ ընդհանուր մակերեսը 73,6քմ, 1 հարկ, քարե կրող պատեր, տեխնիկական վիճակը՝ բավարար, տանիքը բացակայում է, միջհարկային ծածկը հիմնականում բացակայում է, դռներ, պատուհաններ բացակայում են, արտաքին հարդարումը բավարար, ներքին հարդարումը՝ առանց հարդարման։ 4․ Մղման կետ՝ 53,4քմ, 1 հարկ, քարե կրող պատեր, տեխնիկական վիճակը՝ բավարար, տանիքը բացակայում է, միջհարկային ծածկը բացակայում է, դռներ, պատուհաններ բացակայում են, արտաքին հարդարումը բավարար, ներքին հարդարումը՝ առանց հարդարման։ 5․ Լցակայան՝ 12,0քմ, 1 հարկ, քարե կրող պատեր, տեխնիկական վիճակը՝ բավարար, տանիքը ազբոշիֆեռ, բավարար վիճակ, միջհարկային ծածկը բացակայում է, դռներ բացակայում են, պատուհանները փայտե կոտրված ապակիներով, արտաքին հարդարումը բավարար, սենյակների հատակը բետոն, պատերը գաջասվաղ, ներքին հարդարման ընդհանուր վիճակը վատ։ 6․ Պահեստ՝ ընդհանուր մակերեսը 876,6քմ, 1 հարկ, երկաթբետոնյա հիմքով մետաղական կրող կոնստրուկցիա, տեխնիկական վիճակը՝ միջին, պատերը՝ մետաղական թիթեղ, տանիքը մետաղական թիթեղ լավ վիճակ, արտաքին հարդարումը բավարար, միջհարկային ծածկը բացակայում է, մուտքի դռները մետաղական դարպաս, ներքին դռները բացակայում են, պատուհանները մետաղական միջին վիճակ, առանց ներքին հարդարման։ 7․ Փայտամշակման արտադրամաս՝ ընդհանուր մակերեսը 189,0քմ, 1 հարկ, երկաթբետոնյա հիմքով մետաղական կրող կոնստրուկցիաների վրա ազբոշիֆերից ծածկ, տեխնիկական վիճակը վատ-բավարար, տանիքը ազբոշիֆեր, կոտրված հատվածներով, վատ վիճակի։ Առկա են միքանի դեկորատիվ ծառեր։
Լրացուցիչ նշումներ՝ գույքը ծանրաբեռնված է կադաստրային արժեքի պարտքով՝ մոտավոր չափը կազմում է 48․473․700 ՀՀ դրամ։ Մեկնարկային գինը՝ 208․789․177 (երկու հարյուր ութ միլիոն յոթ հարյուր ութսունինը հազար հարյուր յոթանասունյոթ) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
բ/աճուրդի մասնակցության վճարի և նախավճառի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով «Ակբա Բանկ» ԲԲԸ-ում բացված <<Դաստակերտի բուժտեխնիկայի գործարան>> ԲԲԸ-ի սնանկության գործով հատուկ հաշվին` 220410129880000 մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարությունից հետո բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ ժամը 16:00-ն, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/։
Աճուրդն անցկացվում է դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Միաժամանակ տեղեկացվում է, որ գույքի վաճառքի /այդ թվում հնարավոր վտարման/, նոտարական վավերացման, գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից: Գնորդին է փոխանցվում օտարման պահի դրությամբ ձեռք բերված գույքի չմարված գույքահարկը, հողի հարկը:
Ցանկացողները կարող են աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ Մ. Մանուչարյանին` 055-06-09-08 հեռախոսահամարով:

Հասցե` ք․ Երևան, Արշակունյաց 2, 430 տարած

Հեռ..` +37455060908

Էլ. փոստ`