Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սլավիկ Նորիկի Ավագյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար Պարտապանին և/կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքերի բաց դասական եղանակով կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

24.11.2022

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Մարտին Մանուչարյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2022թ. նոյեմբերի 16-ին, ժամը 17։00-ին Սլավիկ Նորիկի Ավագյանի սնանկության գործով կառավարիչ Մ. Մանուչարյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց 2, 430 սենյակ հասցեում հրավիրված Սլավիկ Նորիկի Ավագյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար Պարտապանին և/կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքերի բաց դասական եղանակով աճուրդ վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2022թ. դեկտեմբերի 12-ին, ժամը 17։00-ին Սլավիկ Նորիկի Ավագյանի սնանկության գործով կառավարիչ Մ. Մանուչարյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց 2, 430 սենյակ հասցեում կրկին կանցկացվի Սլավիկ Նորիկի Ավագյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար Պարտապանին և/կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքերի բաց դասական եղանակով աճուրդ վաճառք՝ նախորդ աճուրդից 10%-ով իջեցված մեկնարկային գներով.
Գույքերը աճուրդի են ներկայացվում մեկ լոտով, այն է`
ԼՈՏ 1. Սլավիկ Նորիկի Ավագյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար Պարտապանին և/կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արարատի մարզ, համայնք Մրգավան հասցեում գտնվող /սեփ․ իրավ․ գր․ վկ․ թիվ 12032013-03-0394/ անշարժ գույք։ Հարակից հողակտորների մի մասը օգտագործվում են գյուղատնտեսական նպատակով, մի մասը կառուցապատումից ազատ են, ինչպես նաև առկա են բնակելի տներով կառուցապատված հողակտորներ։ Տրանսպորտային հանգույցների առկայությունը բավարար է։ Տվյալ պահին հասանելի տեղեկատվության սահմաններում այլ սերվիտուտներ և ծանրաբեռնվածություններ գրանցված չեն։ Նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման, շինությունների նպատակային նշանակությունը բնակելի, շինությունների օգտագործման նպատակը՝ կիսակառույց (շինությունը իր բնութագրերով համապատասխանում է բնակելի տան և փաստացի օգտագործվում է որպես բնակելի տուն)։ Հողամասի մակերեսը 1000քմ, դիրքը՝ լավ, թեքությունը՝ հարթ, կոմունալ հարմարությունները առկա են, առկա է կիսակառույց բնակելի տուն՝ մակերեսը՝ 72,66քմ, 1 հարկ, քարե կրող պատերով, շինույթան տեխնիկական վիճակը՝ լավ, պատերը՝ տուֆ քար, տանիքը՝ ազբոշիֆեռ փայտյա կավարամածով, միջհարկային ծածկը՝ երկաթբետոնյա, մուտքի դուռը և դարպասը՝ մետաղական, ներքին դռները՝ ՄԴՖ, միջին վիճակ, պատուհանները հիմնականում մետաղապլաստե, լավ վիճակ, մասամբ փայտյա, բավարար վիճակ, սենյակների ներքին հարդարումը՝ պատերը մասամբ ներկապատ, մասամբ գաջասվաղ, մասամբ ցեմենտավազյա սվաղ, հատակը՝ մասամբ առանց ծածկույթի մասամբ լաթագորգ, առաստաղը՝ մասամբ ներկապատ, մասամբ առանց հարդարման։ խոհանոցի ներքին հարդարումը՝ հատակը բետոնապատ, պատերը՝ գաջասվաղ, սանհանգույցի և լոգարանի ներքին հարդարումը բացակայում է, շինության ներքին հարդարման ընդհանուր վիճակի գնահատականը՝ հարդարման աշխատանքները ավարտված հատվածում միջին, իսկ անավարտ հատվածում վատ, շինության արտաքին հարդարումը միջին, առկա են միքանի մրգատու ծառեր։ Մեկնարկային գինը՝ 5․670․000 (հինգ միլիոն վեց հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
բ/աճուրդի մասնակցության վճարի և նախավճառի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով «Ակբա Բանկ» ԲԲԸ-ում բացված Սլավիկ Նորիկի Ավագյանի սնանկության գործով հատուկ հաշվին` 220413000245000 մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարությունից հետո բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ ժամը 16:00-ն, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/։
Աճուրդն անցկացվում է դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Միաժամանակ տեղեկացվում է, որ գույքի վաճառքի /այդ թվում հնարավոր վտարման, հողի կադաստրային արժեքի վճարման/, նոտարական վավերացման, գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից: Գնորդին է փոխանցվում օտարման պահի դրությամբ ձեռք բերված գույքի չմարված գույքահարկը, հողի հարկը:
Ցանկացողները կարող են աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ Մ. Մանուչարյանին` 055-06-09-08 հեռախոսահամարով:

Հասցե` ք․ Երևան, Արշակունյաց 2, 430 տարած

Հեռ..` +37455060908

Էլ. փոստ`