Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սամվել Սերգեյի Սարգսյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար Պարտապանին և/կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքերի բաց դասական եղանակով կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

24.11.2022

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Մարտին Մանուչարյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2022թ. նոյեմբերի 16-ին, ժամը 16։00-ին Սամվել Սերգեյի Սարգսյանի սնանկության գործով կառավարիչ Մ. Մանուչարյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց 2, 430 սենյակ հասցեում հրավիրված Սամվել Սերգեյի Սարգսյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար Պարտապանին և/կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքերի բաց դասական եղանակով աճուրդ վաճառքը` ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Ջրվեժ 3-րդ դաշտ 9-րդ հատված թիվ 7 անշարժ գույքի մասով, չի կայացել հայտատուի կողմից աճուրդին մասնակցելուց հրաժարվելու հիմքով:
2022թ. դեկտեմբերի 12-ին, ժամը 16։15-ին Սամվել Սերգեյի Սարգսյանի սնանկության գործով կառավարիչ Մ. Մանուչարյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց 2, 430 սենյակ հասցեում կրկին կանցկացվի Սամվել Սերգեյի Սարգսյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար Պարտապանին և/կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքերի բաց դասական եղանակով աճուրդ վաճառք՝ նախորդ աճուրդի մեկնարկային գնով.
Գույքերը աճուրդի են ներկայացվում մեկ լոտով, այն է`
ԼՈՏ 3․ Սամվել Սերգեյի Սարգսյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար Պարտապանին և/կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Ջրվեժ 3-րդ դաշտ 9-րդ հատված թիվ 7 անշարժ գույք (սեփ․ վկ․ թիվ 22112017-07-0039), նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, մակերեսը 1506քմ, շինությունների նկարագիրը՝ նպատակային նշանակությունը արտադրական՝ պետական գրանցում ստացած շինությունները թվով 16-ն են՝ որից թվով 1 միավորը սեփականություն է (նկարագրությունը՝ մակերեսը՝ 101,6քմ, 1 հարկանի քարակարկասային շինություն, տանիքածածկը՝ մետաղական, միջհարկային բարձրությունները՝ 2,6մ, արտաքին պատերը երեսպատված են փայտե տախտակներով, մուտքի դուռը՝ մետաղոպլաստե, պատուհանները՝ մետաղոպլաստե, հատակները երեսպատված են կերամիկական սալիկներով, պատերը ջրաէմուլսիոն ներկանյութի լուծույթ), և թվով 15 միավորը ինքնակամ է (շինություն 48,2քմ, խնջույքի սրահ՝ 82․3քմ, սանհանգույց՝ 17,2քմ, ծածկ 15քմ, տնտեսական շինություն՝ 20,2քմ, հյուրանոցային համարներ 107,4քմ, տնտեսական շինություն՝ 31,6քմ, ամառային սրահ՝ 94,6քմ, ամառային սրահ՝ 8,6քմ, ամառային սրահ՝ 9,3քմ, ամառային սրահ՝ 9,3քմ, ամառային սրահ՝ 9,3քմ, ամառային սրահ՝ 19,8քմ, ջրավազան 11,5քմ, պարիսպ՝ 18,7քմ, նկարագրությունը՝ 1 հարկանի քարակարկասային շինություններ, տանիքածածկը՝ մետաղական, միջհարկային բարձրությունները՝ 2,4-2,8 մ, արտաքին պատերը երեսպատված են փայտե տախտակներով, մուտքի դուռները՝ մետաղոպլաստե, պատուհանները՝ մետաղոպլաստե, հատակները սալիկապատ, սանհանգույցներում՝ հատակները և պատերը երեսպատված են կերամիկական սալիկներով)։ Ինքնակամ շինությունները կազմում են ընդհանուր անշարժ գույքի անբաժան մաս և գտնվում են հողամասի սահմաներից դուրս)։ Կոմունիկացիաներ՝ ջուր, էլեկտրաէներգիա, գազ, ջեռուցում առկա են։ Մեկնարկային գինը՝ 84․112․020 (ութսունչորս միլիոն հարյուր տասներոկու հազար քսան) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
բ/աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 1 տոկոսը բայց ոչ ավել քան նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկը, իսկ նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5 տոկոսը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով «Ակբա Բանկ» ԲԲԸ-ում բացված Սամվել Սերգեյի Սարգսյանի սնանկության գործով հատուկ հաշվին` 220410502060000 մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարությունից հետո բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ ժամը 16:00-ն, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/։
Աճուրդն անցկացվում է դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Միաժամանակ տեղեկացվում է, որ գույքի վաճառքի /այդ թվում հնարավոր վտարման, հողի կադաստրային արժեքի վճարման/, նոտարական վավերացման, գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից: Գնորդին է փոխանցվում օտարման պահի դրությամբ ձեռք բերված գույքի չմարված գույքահարկը, հողի հարկը:
Ցանկացողները կարող են աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ Մ. Մանուչարյանին` 055-06-09-08 հեռախոսահամարով:

Հասցե` ք․ Երևան, Արշակունյաց 2, 430 տարած

Հեռ..` +37455060908

Էլ. փոստ`