Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վարսենիկ Վլադիկի Մեսրոբյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար Պարտապանին և/կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքերի բաց դասական եղանակով կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

24.11.2022

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Մարտին Մանուչարյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2022թ. նոյեմբերի 16-ին, ժամը 16։30-ին Վարսենիկ Վլադիկի Մեսրոբյանի սնանկության գործով կառավարիչ Մ. Մանուչարյանի կողմից Վարսենիկ Վլադիկի Մեսրոբյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար Պարտապանին և/կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքերի բաց դասական եղանակով աճուրդ վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով։
2022թ. դեկտեմբերի 12-ին, ժամը 15։00-ին Վարսենիկ Վլադիկի Մեսրոբյանի սնանկության գործով կառավարիչ Մ. Մանուչարյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց 2, 430 սենյակ հասցեում կրկին կանցկացվի Վարսենիկ Վլադիկի Մեսրոբյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար Պարտապանին և/կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքերի բաց դասական եղանակով աճուրդ վաճառք՝ նախորդ աճուրդի մեկնարկային գներով.
Գույքերը աճուրդի են ներկայացվում մեկ լոտով, այն է`
ԼՈՏ 1. Վարսենիկ Վլադիկի Մեսրոբյանի պատկանող և վերջինիս պարտավորությունների համար «Նոր Հորիզոն» ՈւՎԿ ՍՊԸ-ում գրավադրված Porsche Cayenne S 4.5 մակնիշի 2003թ․ արտադրության տրանսպորտային միջոց։ Գույնը սպիտակ։ Նույնականացման համար WP1AB29P84LA71394, շարժիչի հզորություն 340 Ձ․Ու, սրահը կաշեպատ, փոխանցման տուփը 4․5լ․, մեքենայի ընթացային հանգույցները գտնվում են միջին բավարար, առկա է շարժիչի հետ կապված խնդիր։ Մեքենայի տեխնիկական վիճակի ընդհանուր գնահատականը բավարար, ընդհանուր գնահատականը՝ միջին։ Մեկնարկային գինը՝ 1․685․735 (մեկ միլիոն վեց հարյուր ութսունհինգ հազար յոթ հարյուր երեսուհինգ) ՀՀ դրամ:
ԼՈՏ 2․ Վարսենիկ Վլադիկի Մեսրոբյանի պատկանող VAZ 21104 մակնիշի 2006թ․ արտադրության տրանսպորտային միջոց։ Գույնը կապույտ սև մետալիկ։ Նույնականացման համար XTA21104060939037, շարժիչի ծավալը 1․6լ, փոխանցման տուփը մեխանիկական, մեքենայի ընթացային հանգույցները գտնվում են միջին վիճակում։ Մեքենայի տեխնիկական վիճակի ընդհանուր գնահատականը՝ միջին, շարժաբեր համակարգի ընդհանուր վիճակի գնահատականը՝ միջին, մարտկոցը բացակայում է։ Արտաքին տեսքը՝ մեքենայի առջևի և հետևի մասը մասնակի վնասված հատվածով բացակայում են դիմացի և հետևի լուսարձակները, բեռնախցիկի կափարիչը, բախարգելները, առջևի ձախ անվաթևը մետաղական իրանի վրա առկա են ներկի ծածկույթի մասնակի վնասված հատվածներ, կոռոզիայից քայքայված հատվածներ անիվները կիսամաշ, ընդհանուր գնահատականը բավարար։ Մեկնարկային գինը՝ 302․925 (երեք հարյուր երկու հազար իննը հարյուր քսանհինգ) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
բ/աճուրդի մասնակցության վճարի և նախավճառի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով «Ակբա Բանկ» ԲԲԸ-ում բացված Վարսենիկ Վլադիկի Մեսրոբյանի սնանկության գործով հատուկ հաշվին` 220413005624000 մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարությունից հետո բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ ժամը 16:00-ն, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/։
Աճուրդն անցկացվում է դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Միաժամանակ տեղեկացվում է, որ գույքի վաճառքի /այդ թվում հնարավոր վտարման/, նոտարական վավերացման, գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից: Գնորդին է փոխանցվում օտարման պահի դրությամբ ձեռք բերված գույքի չմարված գույքահարկը, հողի հարկը:
Ցանկացողները կարող են աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ Մ. Մանուչարյանին` 055-06-09-08 հեռախոսահամարով:

Հասցե` ք․ Երևան, Արշակունյաց 2, 430 տարած

Հեռ..` +37455060908

Էլ. փոստ`