Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գասպար Անդրանիկի Գևորգյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար Պարտապանին և/կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքերի բաց դասական եղանակով կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

24.11.2022

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Մարտին Մանուչարյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2022թ. նոյեմբերի 22-ին, ժամը 16։00-ին Գասպար Անդրանիկի Գևորգյանի սնանկության գործով կառավարիչ Մ. Մանուչարյանի կողմից Գասպար Անդրանիկի Գևորգյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար Պարտապանին և/կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքերի բաց դասական եղանակով աճուրդ վաճառքը ԼՈՏ 2-ի մասով չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2022թ. դեկտեմբերի 12-ին, ժամը 15։15-ին Գասպար Անդրանիկի Գևորգյանի սնանկության գործով կառավարիչ Մ. Մանուչարյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց 2, 430 սենյակ հասցեում կրկին կանցկացվի Գասպար Անդրանիկի Գևորգյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար Պարտապանին և/կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքերի բաց դասական եղանակով աճուրդ վաճառք՝ նախորդ աճուրդից 10%-ով իջեցված մեկնարկային գներով.
Գույքերը աճուրդի են ներկայացվում երկու լոտով, այն է`
ԼՈՏ 2․ Գասպար Անդրանիկի Գևորգյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար Պարտապանին և/կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող <> մակնիշի կիսակցորդ-սառնարան։ Թողարկման տարեթիվը՝ 2002թ․, տեսակը՝ կիսակցորդ, թափքի տեսակը՝ սառնարան, գույնը՝ սպիտակ, նույնականացման համարը՝ VM3LVFS3F21R04609, հաշվառման համարանիշ՝ 02 L 130, տրանսպորտային միջոցի վիճակը՝ միջին, անիվները՝ միջից ցածր, անվահեծերը՝ գործարանային, այլ գործոններ՝ առկա են վնասված, քերծված հատվածներ։ Մեկնարկային գինը՝ 3․708․000 (երեք միլիոն յոթ հարյուր ութ հազար) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
բ/աճուրդի մասնակցության վճարի և նախավճառի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով «Ակբա Բանկ» ԲԲԸ-ում բացված Գասպար Անդրանիկի Գևորգյանի սնանկության գործով հատուկ հաշվին` 220410507473000 մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարությունից հետո բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ ժամը 16:00-ն, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/։
Աճուրդն անցկացվում է դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Միաժամանակ տեղեկացվում է, որ գույքի վաճառքի /այդ թվում հնարավոր վտարման/, նոտարական վավերացման, գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից: Գնորդին է փոխանցվում օտարման պահի դրությամբ ձեռք բերված գույքի չմարված գույքահարկը, հողի հարկը:
Ցանկացողները կարող են աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ Մ. Մանուչարյանին` 055-06-09-08 հեռախոսահամարով:


Հասցե` ք․ Երևան, Արշակունյաց 2, 430 տարած

Հեռ..` +37455060908

Էլ. փոստ`