Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Սևանի Հացամթերքների Արտադրական միավորում ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

24.11.2022

Հայտատու` «Սևանի Հացամթերքների արտադրական միավորում ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

13.12.2022թ. ժամը 16.00-ին «Սևանի Հացամթերքների Արտադրական միավորում» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարչի կողմից ք. Երևան, Սեբաստիա 37, 1-ին հարկ, 2 սենյակ հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված «Սևանի Հացամթերքների Արտադրական միավորում» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդ: Վաճառքի է հանվում.
1. Խումբ 1- Տեխնոլոգիական սարքավորումներ, կառուցվածքներ 119 լոտեր, 48.229.590 ՀՀ դրամ ընդհանուր մեկնարկային գնով:
2. Խումբ 2- Հաստոցներ, օժանդակ սարքեր-սարքավորումներ 11 լոտեր, 14.876.952 ՀՀ դրամ ընդհանուր մեկնարկային գնով:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ա/ ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, բ/ աճուրդին մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար: Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են փոխանցումով՝ ՙՍևանի Հացամթերքների Արտադրական միավորում» ՍՊԸ-ի ՙՀայէկոնոմբանկ՚ ԲԲԸ Տիգրան Մեծ մասնաճյուղ հ/հ 163288033596 սնանկության հատուկ հաշվին` մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16.00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան` ք. Երևան,Օտյան 53/2 հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:Գույքերի վերաբերյալ հայտնվում է հետևյալ տեղեկությունները`1,2 խմբերի լոտերը հանդիսանում են ՙՍևանի Հացամթերթների արտադրական միավորում» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարման ապահովման համար գրավադրված գույքեր ՙՀայէկոնոմբանկ՚ ԲԲԸ-ում: Գույքին ծանոթանալու, դրա մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնոկարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել ՙՍևանի Հացամթերքների Արտադրական միավորում» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանին /091/48-40-05 հեռախոսահամարով:

Հասցե` ք. Երևան, Շահումյան 16 փող. 80տ.

Հեռ..` +374 91 484005

Էլ. փոստ`