Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գայանե Քաջիկի Ռեզյանին պատկանող՝ ստորեվ նշված անշարժ գույքը հրապարակային սակարկություններով (աճուրդ) վաճառելու մասին

24.11.2022

Հայտատու` Գայանե Քաջիկի Ռեզյան անհատ ձեռնարկատիրոջ սնանկության գործով կառավարիչ Մակար Եղիազարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Գայանե Քաջիկի Ռեզյան անհատ ձեռնարկատիրոջ (այսուհետ՝ Պարտապան) սնանկության գործով կառավարիչ Մակար Եղիազարյանի կողմից 15.12.2022 թվականին ժամը 15։00-ին ք․Երևան, Ադոնցի 6/1, 303 հասցեում կանցկացվի ՀՀ Սնանկության դատարանի 11.03.2020թ. ՍնԴ/0403/04/19 վճռով սնանկ ճանաչված Գայանե Քաջիկի Ռեզյան անհատ ձեռնարկատիրոջ ստորև նշված շարժական գույքի հրապարակային սակարկություններով վաճառքը հետևյալ լոտով․
Լոտ 1 - Պարտապան Գայանե Քաջիկի Ռեզյան անհատ ձեռնարկատիրոջ կողմից Աշխեն Արշակյանի հանդեպ ունեցած պարտավորությունների կատարման համար գրավադրված և Գայանե Քաջիկի Ռեզյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, ք.Երևան, Կենտրոն Նորագյուղ թաղամաս 126/2 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույքը ((համաձայն գնահատման հաշվետվության շինության հնդհանուր տեխնիկական վիճակը գնահատվել է անբավարար), Սեփականության իրավունքի վկայական՝ 01072015-01-0151, տրված՝ 01.07.2015 թվականին, կադաստրային ծածկագիրը 01-006-0711-0073, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ բնակելի կառուցապատման, հողամասի չափը՝ 0,010454 հա, իրավունքի տեսակը՝ սեփականություն)։
Մեկնարկային գինը ՝ 4,795,200 ՀՀ դրամ։

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ ֆիզիկական անձանց դեպքում՝ անձնագրի պատճենը,
բ/ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցում հավաստող փաստաթղթերի պատճենները,
գ/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումները հավաստող փաստաթղթերը (անդորրագրերը)։
Աճուրդում ներկայացված գույքի վրա առկա է «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված սահմանափակումներ և հանդիսանում է գրավի առարկա։
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդին մասնակցելու համար կարող են աճուրդի մասնակցության հայտ(եր)ը ներկայացնել ՀՀ սնանկության դատարան սույն հայտարարությունը հրապարակվելուց հետո մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16։00-ն ընկած ժամանակահատվածում։
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք վճարում են մասնակցության վճար և նախավճար, որոնք կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 (ոչ ավել քան 10,000 ՀՀ դրամը) և 5 տոկոսները։ Մասնակցության վճարը և նախավճարը ենթակա են վճարման Գայանե Քաջիկի Ռեզյան անհատ ձեռնարկատիրոջ սնանկության գործով թիվ 2480103328850000 «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ հատուկ հաշվին՝ մինչև աճուրդի մասնակցության հայտ(եր)ը ՀՀ սնանկության դատարան ներկայացնելը։
Սույն հայտարարությամբ նախատեսված աճուրդի օրը կարող է փոխվել և/կամ հետաձգվել՝ այդ մասին աճուրդի օրվանից ոչ պակաս երեք օր առաջ համապատասխան հայտարարություն կատարելու միջոցով։
Աճուրդն անցկացվելու է բաց դասական (գնի ավելացման) եղանակով, հետևաբար աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը։
Աճուրդում հաղթող ճանաչվելու դեպքում, լոտի արժեքը ենթակա է վճարման աճուրդն անցկացնելու օրվանից 10 (տասը) օրյա ժամկետում սնանկության հատուկ հաշվին լոտի գնման գինը` հաշվանցելով նախօրոք վճարած նախավճարը:
Աճուրդում հաղթող համարվող անձի հետ առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գույքը գնորդին փոխանցելու և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ ծախսերը ենթակա են կատարման աճուրդում հաղթող համարվող անձի կողմից։
Աճուրդի անցկացման, լոտի ծանոթացման և ուսումնասիրության համար դիմել սնանկության գործով կառավարիչ Մակար Եղիազարյանին (հեռ.` 060 500 250, էլ. Փոստ՝ makar.yeg@gmail.com)՝ աշխատանքային օրերին 11։00-16։00-ն ընկած ժամանակահատվածում։

Հասցե` ք․ Երևան, Ադոնցի 6/1, 303

Հեռ..` +37460500250

Էլ. փոստ`