Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Թիվ ՍնԴ/1817/04/20 սնանկության գորոծով պարտապան ՍԱՀԱՍԱ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արթուր Ապիկյանը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա 2022թ-ի դեկտեմբերի 16-ին ժամը 14։00-ին ք․Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 311 սենյակ հասցեում․

24.11.2022

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ ԱՐԹՈՒՐ ԱՊԻԿՅԱՆ
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Թիվ ՍնԴ/1817/04/20 սնանկության գորոծով պարտապան ՍԱՀԱՍԱ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արթուր Ապիկյանը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա 2022թ-ի դեկտեմբերի 16-ին ժամը 14։00-ին ք․Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 311 սենյակ հասցեում․
ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՎՈՒՄ Է
Թիվ ՍնԴ/1817/04/20 սնանկության գորոծով ՀՀ Սնանկության դատարանի /դավատոր՝ Ա․Խաչատրյան/ 08․06․2022թ-ի Գույքի վաճառքը թույլատրելու մասին որոշմամբ օտարման ենթակա պարտապան ՍԱՀԱՍԱ ՍՊԸ-ին և երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող Ամերիաբանկ ՓԲԸ-ում գրավի առարկա հանդիսացող անշարժ և շարժական գույքերը․
ԼՈՏ 1․ ՀՀ Շիրակի մարզ համայնք Ախուրյան գյուղ Ախուրյան Հ. Շահբազյան փողոց թիվ 10 հասցեում գտնվող բնակելի տուն։ Գույքի նկարագիրը՝ Հողամասի մակերեսը՝ 1030 քմ, նպատակային նշանակությունը՝ բնակելի կառուցապատման,
բնակելի տան նկարագիրը՝ 1 հարկանի քարե շինություն, ընդհանուր մակերեսը 135.96 քմ, տանիքը՝ ազբոշիֆեր, մետաղական թիթեղ, մուտքի դուռը երկաթյա, պատուհանները մետաղապլաստե։ Անասնաշենք՝ 37.8 քմ, քարաշեն շինություն լավ վիճակում ներքին հարդարումը բացակայում է։ Մառան՝ 44.89քմ, քարաշեն շինություն լավ վիճակում ներքին հարդարումը բացակայում է: Ինժեներական ցանցերը, կոմունիկացիաները՝ Էլեկտրոմատակարարում, գազամատակարարում, ջրամատակարարում, ջեռուցման համակարգ:
Սեփականատերեր, երրորդ անձ գրավատու՝ Խաչատուր Սամսոնի Գասպարյան, Անահիտ Վարդգեսի Պետրոսյան։
Լոտի մեկնարկային արժեքը՝ 8 591 629,5 ՀՀ դրամ։

ԼՈՏ 2․ ՀՀ Շիրակ, գյուղ Աշոցք, Բավրա-Գյումրի Նինոցմինդա մայրուղի 11/4 հասցեում գտնվող գազալյակայան՝
Անշարժ գույիքի նկարագիրը՝ հողամաս՝ 0,209764 հա մակերեսով, ուղղանկյունաձև, հարթ, հարթեցված բետոնե խճաքարերով, անձնակազմի սենյակ՝ 29,64 քմ մակերսով, սպասասրահ՝ 14,4 քմ մակերեսով, երկու ծածկեր՝ յուրաքանչյուրը 45,9 քմ մակերեսով, պարիսպ՝ 0,78 քմ մակերեսով թեթևաբետոնե աղյուս, ինչպես նաև էլեկտրահաղորդման (կաբելային էլեկտրահաղորման գիծ լուսավորվածության համակարգով), ջրամատակարարման (խողովակաշարային ջրագիծ), գազամատակարարման (ГРП, գազի հաշվիչ, գազատար խողովակաշար), էլեկտրոանվտանգության շանթարգելային համակարգ (2 շանթարգելներ, 0-ական կոնտուր) կոմունիկացիոն համակարգերը, նպատակային նշանակությունը՝ հասարակական, գրանցված իրավունքի տեսակը՝ «ՍԱՀԱՍԱ» ՍՊԸ-ի սեփականություն։ Հանդիսանում է «Ամերիաբանկ»ՓԲԸ-ի գրավիր առարկա։
Շարժական գույքեր՝
Կոմպրեսոր /1 հատ/ Նույնականացման և հզորության վերաբերյալ տվյալները բացակայում են։
Գազաբաշխիչ աշտարակ /1 հատ/ ֆիզիկական վիճակը՝ բավարար, սաքինությունը չի ստուգվել
4 տ․ տարողությամբ ջրի բաք /1 հատ/
Գազի կուտակիչներ /3 հատ/ Հանդիսանում է «Ամերիաբանկ»ՓԲԸ-ի գրավիր առարկա։
Տրանսֆորմերային ենթակայան /1 հատ/ 250 ԿՎԱ։ ֆիզիկական վիճակը՝ բավարար, սաքինությունը չի ստուգվել։
Գույքերը ապամոնտաժված են, տեղափոխման ծախսերը ներառված չեն լոտի արժեքի մեջ և այն կրում է աճուրդում հաղթող ճանաչված անձը։
Լոտի մեկնարկային արժեքը՝ 22 497 669 ՀՀ դրամ։


ԼՈՏ 3․ ՀՀ Շիրակի մարզ համայնք Ախուրյան, Ախուրյանի խճուղի թիվ 20/1 հասցեում գտնվեղ գազալցակայան
Գույքի նկարագիր Հողամաս՝ 0,29 հա մակերեսով, 30.68 քմ մակերսով դրամարկղի շինություն, 6 քմ մակերեսով էլ. Վահանակի շինություն, 60.69 քմ մակերսով կոմպրեսորների շինություն, 18.48 քմ մակերեսով գազի կուտակիչների շինություն, 78.12 քմ մակերեսով լցասյուների ծածկի շինություն, 8.3 քմ մակերեսով պարիսպ, ինչպես նաև էլեկտրահաղորդման (կաբելային էլեկտրահաղորման գիծ լուսավորվածության համակարգով), ջրամատակարարման (խողովակաշարային ջրագիծ), գազամատակարարման (գազի հաշվիչ, գազատար խողովակաշար), էլեկտրոանվտանգության շանթարգելային համակարգ (2 շանթարգելներ, 0-ական կոնտուր) կոմունիկացիոն համակարգերը, նպատակային նշանակությունը՝ հասարակական, գրանցված իրավունքի տեսակը՝ «ՍԱՀԱՍԱ» ՍՊԸ-ի սեփականություն։ Հանդիսանում է «Ամերիաբանկ»ՓԲԸ-ի գրավիր առարկա։

Շարժական գույքեր՝
Կոմպրեսոր /1 հատ/ - «Բորեց» տիպի, 250 ԽՄ.ժ-1 հատ /մասամբ ապամոնտաժված, սաքինությունը չի ստուգվել /
Գազաբաշխիչ աշտարակ /1 հատ/ ֆիզիկական վիճակը՝ բավարար, սաքինությունը չի ստուգվել․
12-15 տ. տարողությամբ ջրի բաք /1հատ/-
Գազի կուտակիչներ /1 հատ/
Հանդիսանում է «Ամերիաբանկ»ՓԲԸ-ի գրավիր առարկա։
Տրանսֆորմատորային ենթակայան. 630 ԿՎԱ։ ֆիզիկական վիճակը՝ բավարար, սաքինությունը չի ստուգվել։
Գույքերը ապամոնտաժված են, տեղափոխման ծախսերը ներառված չեն լոտի արժեքի մեջ և այն կրում է աճուրդում հաղթող ճանաչված անձը։
Լոտի մեկնարկային արժեքը՝ 27 103 491 ՀՀ դրամ։


 Աճուրդի կազմակերպչի անվանումը՝ թիվ ՍնԴ/1817/04/20 սնանկության գորոծով պարտապան ՍԱՀԱՍԱ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արթուր Ապիկյան․
 Նախորդ նշանակված աճուրդները չեն կայացել հայտ չլինելու պատճառով․
 Աճուրդի անցկացման վայրը՝ ք․Երևան, Արշակունյաց պող․ 5 թիվ 311 սենյակ․
 Աճուրդի անցկացման օրը և ժամը՝ 2022թ-ի դեկտեմբեր 16-ին ժամը 14։00-ին․
 Աճուրդի մասնակից կարող են հանդիսանալ ֆիզիկական և իրավաբանական անձինք ինչպես նաև համայնքները, որոնք աճուրդի մասին հրապարակային ծանուցման պահից, մինչև աճուրդի բացմանը նախորդող 5-րդ աշխատանքային օրը՝ մինչև ժամը 16։00-ն, ներկայացրել են աճուրդի մասնակցության հայտ։
 Աճուրդի մասնակցության հայտերի ներկայացնելը և պայմանները
Աճուրդին կարող են մասնակցել այն անձինք ովքեր, վաճառվող լոտի նկատմամբ կարող են ունենալ սեփականության իրավունք, ինչպես նաև աճուրդի անցկացման օրվան նախորդող մինչև 5-րդ օրվա ժամը 16:00-ն ներակայացրել է հայտ ՝ ՀՀ սնանկության դատարան (հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2), աճուրդի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերով:
 Աճուրդի մասնակցության հայտին կից անհրաժեշտ փաստաթղթերն են՝
 ա/ ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի, կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները. անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
 Մասնակցության վճարը հավաստող անդորրագրերը, որը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսը բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը, նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 5 /հինգ/ տոկոսը:
 Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ներառյալ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի գրավոր հանձնարարությամբ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչները: Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների, աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են մուտքի վճար, որի չափը սահմանվում է նվազագույն աշխատավարձի տասնապատիկը՝ 10 000 /տաս հազար/ ՀՀ դրամ:
 Աճուրդի մասնակցության վճարը, նախավճարը և ներկա գտնվելու վճարը վճարվում են անկանխիկ եղանակով ՍԱՀԱՍԱ ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին՝ ՓԲԸ 16069038712305 «ՎՏԲ-Հայաստան բանկ»։
 Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող մինչև 5-րդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ կից փաստաթղթերով ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Օտյան 53/2):
 Մանակիցները վաճառվող լոտերին կարող են ծանոթանալ սույն ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացման նախորդ օրը, ընկած ժամանակահատվածում զանգահարել 099191410 հեռախոսահամարով և/կամ նամակ գրելով Arthur.apikyan@gmail.com էլեկտրոնային փոստին յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10։00-ց մինչև 17։00-ն։
 Աճուրդի կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում լոտի/լոտերի/ որակի ֆիզիակակն վիճակի համար։ Աճուրդում գործում է հետևյալ սկզբունքը՝ աճուրդի մասնակիցը տեսել համաձայնել է և չի առաջնորդվել միայն հայտարարության մեջ նշված նկարագրությամբ։
 Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
 Աճուրդի հաղթողը պարտավոր է տասնօրյա ժամկետում մուծել լոտի վաճառքի գինը` նվազեցնելով նախավճարի չափը: Սահմանված ժամկետում վճարումը կատարելուց հետո՝ տասնօրյա ժամկետում աճուրդի հաղթողը դիմում է կառավարչին`լոտի առուվաճառքի պայմանագիրը կնքելու նպատակով։
 Եթե աճուրդին մասնակցելու իրավունք ստացած անձը աճուրդին մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա աճուրդի ավարտից հետո նրա նախավճարը 10 օրյա ընթացքում վերադարձվում է, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
 Աճուրդում հաղթող ճանաչվելու, սակայն վաճառքի գինը սահմանված ժամկետում չմուծելու դեպքում նախապես վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
 Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
 Լրացուցիչ տեղեկություններ ստանալու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել 099191410 հեռախոսահամարով և/կամ նամակ գրելով Arthur.apikyan@gmail.com էլեկտրոնային փոստին յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10։00-ց մինչև 17։00-ն։
 Ուշադրություն․ Աճուրդի ընթացքը կարող է տեսաձայնագրվել։


Աճուրդի կազմակերպիչ՝
ՍԱՀԱՍԱ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավրիչ Ա․ ԱՊԻԿՅԱՆ







Հասցե` Aragats

Հեռ..` +37499191410

Էլ. փոստ`