Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<Վազգեն Պապիկյան>> ՍՊԸ-ի գուքը հրապարակային սակարկությունով վաճառելու մասին

01.12.2022

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Սեյրան Հակոբյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին 2022թ. դեկտեմբերի 23-ին ժամը 13:00-ին սնանկության գործով կառավարիչ Ս. Հակոբյանի կողմից (ՀՀ ք.Վանաձոր,Վարդանանց 17 «ՍԳԿԿ» ԻԿԿ-ի Վանաձորի նստավայրում) կանցկացվի <<Վազգեն Պապիկյան>> ՍՊԸ-ի սեփականության իրավունքով պատկանող Անիվ հիմնադրամում գրավադրված անշարժ գույքի կրկնաճուրդ վաճառք բաց դասական եղանակով մեկ լոտով նախորդ կրկնաճուրդի մեկնարկային գնով առանց մեկնարկային գինը նվազեցնելու`846333 ՀՀ դրամ: Լոտ 1. Մեկնարկային գինը- 846333 ՀՀ դրամ: Բնակելի տուն 211.4 քմ, կառ. 1960թ., ենթակա է հիմնովին վերանորագման, հողամաս-0,241 հա: Գտնվելու վայրը գ.Կուրթան /ՎԿ թիվ 1024494/: Գույքի վաճառքի, նոտարական վավերացման և գրանցման (այդ թվում հնարավոր վտարման) հետ կապված բոլոր ծախսերը և գործողությունները կատարվում են գնորդի կողմից: Կրկնաճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, կրկնաճուրդի մասնակցության վճարը և նախավճարը (լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 %-ը) կրկնաճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» Վանաձորի մասնաճյուղի սնանկության հատուկ հաշվին հ/հ 2471707604630000 մինչև կրկնաճուրդին նախորդող օրվա ժ. 16.00: Կրկնաճուրդին մասնակցել ցանկացողները կրկնաճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան (ՀՀ ք.Երևան Օտյան 53/2): Կրկնաճուրդում հաղթող մասնակից է համարվում կրկնաճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև կրկնաճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները կրկնաճուրդի նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 9-ից մինչև 18.00-ը կարող են դիմել ՀՀ սնանկության դատարան (ՀՀ ք.Երևան Օտյան 53/2) ինչպես նաև այցելել գույքի գտնման վայր ՀՀ Լոռու մարզ, գ. Կուրթան կամ զանգահարել սնանկության գործով կառավարչին՝ ք. Վանաձոր, Վարդանանց 17 հասցեով, հեռ. 091735824: Սնանկության գործով կառավարիչ՝ Ս.Հակոբյան

Հասցե` ՀՀ,Լոռու մարզ,ք.Վանաձոր Աբովյան 9

Հեռ..` +374 91 73 58 24