Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Հրաչիկ Մալխասյանի պարտավորությունների կատարման միջոց հանդիսացող, պարտապանին և երրորդ անձանց պատկանող անշարժ և շարժական գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին

02.12.2022

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Արման Միքաելյան
"Սնանկության մասին" ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5շ., թիվ 311 սենյակում 2022 թվականի նոյեմբերի 11-ին ժամը 15.30-ին հայտարարված Ա/Ձ Հրաչիկ Մալխասյանի (ՀՎՀՀ՝ 46427812, հասցե` Արարատի մարզ, գ. Ավշար, Գ. Արթուրի փ., տ.17) պարտավորությունների կատարման միջոց հանդիսացող, պարտապանին և երրորդ անձանց պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդը չի կայացել պատշաճ հայտ չներկայացնելու և գնորդներ չլինելու պատճառով:
ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5շ., թիվ 311 սենյակում 2022 թվականի դեկտեմբերի 19-ին ժամը 15.30-ին կանցկացվի Ա/Ձ Հրաչիկ Մալխասյանի (ՀՎՀՀ՝ 46427812, հասցե` Արարատի մարզ, գ. Ավշար, Գ. Արթուրի փ., տ.17) պարտավորությունների կատարման միջոց հանդիսացող, պարտապանին և երրորդ անձանց պատկանող գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդ:

Գույքը աճուրդի է ներկայացվում հետևալ լոտերով.

Լոտ 1. ՀՀ, Արարատի մարզ, Ավշար համայնք, Տիգրանի փող., տ.17 հասցեում գտնվող անշարժ գույք (բնակելի տուն). հողամասի չափը՝ 0.1135 հա, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման: Շինությունների նպատակային նշանակությունը՝ բնակելի, շինությունների ընդհանուր մակերեսի չափը՝ 390.8 ք.մ., որից բնակելի տուն՝ 275.5 ք.մ., ավտոտնակ՝ 27.3 ք.մ., սառնարան՝ 13.7 ք.մ., մառան՝ 26.5 ք.մ., հացատուն՝ 13.9 ք.մ., հավանոց՝ 5.8 ք.մ., հավանոց՝ 11.5 ք.մ., կաթսայատուն՝ 7.1 ք.մ., ծածկ՝ 8.9 ք.մ., պարիսպ՝ 0.6 ք.մ. (1.5 խ.մ.), սեփականության վկայական թիվ 07052015-03-0008: Անշարժ գույքը գրավադրված է «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ ԱԿ-ում: Աճուրդին ներկայացվող անշարժ գույքի մեկնարկային գինը կազմում է 35.100.000 (երեսունhինգ միլիոն մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ:
Լոտ 2. ՀՀ, Արարատի մարզ, Ավշար համայնք, Անդրանիկի փող., տ.9 հասցեում գտնվող անշարժ գույք (բնակելի տուն). հողամասի չափը՝ 0.1041 հա, նպատակային նշանակությունը՝ բնակելի, օգտագործման նպատակը՝ բնակելի կառուցապատման: Շինությունների նպատակային նշանակությունը՝ բնակելի, շինությունների ընդհանուր մակերեսի չափը՝ 246.55 ք.մ., որից բնակելի տուն՝ 166.05 ք.մ., ավտոտնակ՝ 32.1 ք.մ., մառան՝ 18.1 ք.մ., հացատուն՝ 10.5 ք.մ., անասնաշենք՝ 10.1 ք.մ., ծածկ՝ 6.7 ք.մ., պարիսպ՝ 3 ք.մ. (4.5 խ.մ.), սեփականության վկայական թիվ 1434222, տրված 12/11/2004թ.: Անշարժ գույքը գրավադրված է «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ ԱԿ-ում: Աճուրդին ներկայացվող անշարժ գույքի մեկնարկային գինը կազմում է 13.950.000 (տասներեք միլիոն ինը հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:
Լոտ 3. Կշեռք (մեծ)-1 հատ: Աճուրդին ներկայացվող շարժական գույքի մեկնարկային գինը կազմում է 27.000 (քսանյոթ հազար) ՀՀ դրամ:
Լոտ 4. Կշեռք (փոքր)-1 հատ: Աճուրդին ներկայացվող շարժական գույքի մեկնարկային գինը կազմում է 18.000 (տասնութ հազար) ՀՀ դրամ:
Լոտ 5. «Ford Transit» մակնիշի, 18OL975 պետհամարանիշի, WFOLXXGBVLST49466 նույնացման համարով, 1995թ-ի թողարկման բեռնատար ավտոմեքենա, թափքի տեսակը՝ ֆուրգոն, գույնը՝ սպիտակ, շարժիչը՝ բենզինային, տեղադրված է մաև բնական գազի համակարգ: Աճուրդին ներկայացվող տրանսպորտային միջոցի մեկնարկային գինը կազմում է 1.935.000 (մեկ միլիոն ինը հարյուր երեսունհինգ հազար) ՀՀ դրամ:
Լոտ 6. Պտղի կորիզը հանող և կեղևազրկող սարք, արտադրությունը՝ Չինաստան, վիճակը՝ լավ: Աճուրդին ներկայացվող սարքավորման մեկնարկային գինը կազմում է 720.000 (յոթ հարյուր քսան հազար) ՀՀ դրամ:
Լոտ 7. Յուղի կորզման մամլիչ, արտադրությունը՝ Չինաստան, վիճակը՝ լավ: Աճուրդին ներկայացվող սարքավորման մեկնարկային գինը կազմում է 1.575.000 (մեկ միլիոն հինգ հարյուր յոթանասունհինգ հազար) ՀՀ դրամ:
Լոտ 8. Բջջային հեռախոս Iphone 6 16GB, վիճակը՝ աշխատանքային: Աճուրդին ներկայացվող հեռախոսի մեկնարկային գինը կազմում է 31.500 (երեսունմեկ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու համար ցանկացողները պետք է ներկայացնեն աճուրդի մասնակացության հայտ, որին կից՝ ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում` պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով, բ) աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվել աճուրդին, պետք է ներկայացնեն ծանուցում, որին կից՝ ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի և կանոնադրության պատճենները, լիազորագիր, եթե աճուրդի մասնակից չհամարվող անձը հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար, ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվել աճուրդին, սահմանվում է մուտքի վճար, որի չափը կազմում է 5.000 ՀՀ դրամ:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը, աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի վճարը վճարվում են պարտապանի անվամբ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ում բացված սնանկության հատուկ հաշվին՝ հ/հ 15100622708727՝ մինչև հայտ և/կամ ծանուցում ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները, ինչպես նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք սույն հայտարարությունից հետո՝ մինչև աճուրդի անցկացման օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16.00-ը կարող են հայտ ներկայացնել, իսկ աճուրդի մասնակից չհամարվող անձինք՝ ծանուցում ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանի Կենտրոնական նստավայր (հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2): Հայտ ներկայացրած մասնակիցները և ծանուցում ներկայացրած անձինք աճուրդին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով, կամ լիազորությունները հաստատող (հավաստող) պատշաճ վավերացված փաստաթղթով: Աճուրդն անցկացվում է բաց դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտի վաճառքից հետո հաղթած մասնակիցը և կազմակերպիչը ստորագրում են աճուրդի արդյունքների մասին արձանագրություն և հաղթողը պարտավորվում է 10 (տասը) օրվա ընթացքում պարտապանի սնանկության հատուկ հաշվին վճարել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողﬕց վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕց վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ: Աճուրդի մասնակցության վճարը, անկախ աճուրդի արդյունքներից, հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ:
Առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ կառավարչից: Լոտը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով աշխատանքային օրերին և ժամերին դիմել սնանկության գործով կառավարիչ Արման Միքաելյանին:

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Արման Միքաելյան
Հասցե` ք.Երևան, Բաբաջանյան փ. 91 շենք, բն.4
Հեռ..` +374 99 507450

Հասցե` ք. Երևան, Բաբաջանյան 91շ., բն.4

Հեռ..` +37499507450

Էլ. փոստ`