Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

<<Յուքոմ ընկերության շահագործումից հանված/չօգտագործվող Տեխնիկական սարքավորումների (կապի սարքեր) բաց դասական եղանակով աճուրդի մասին հայտարարություն

02.12.2022

Հայտատու` <<Յուքոմ>> ՓԲԸ
<<Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդված

2022 թ-ի դեկտեմբերի 19-ին ժամը 16:00-ին կազմակերպիչ <<Յուքոմ>> ՓԲ ընկերության կողմից ներքոնշյալ հասցեում կանցկացվի աճուրդ՝ դասական եղանակակով:Բաց աճուրդի են ներկայացված <<Յուքոմ>> ընկերության շահագործումից հանված/չօգտագործվող Տեխնիկական սարքավորումներ(կապի սարքեր)՝մեկ Լոտով (տես կից ֆայլով):Մեկնարկային արժեքն է՝ 6,000.000 (վեց միլիոն ) ՀՀ դրամ:Վաճառքի ներկայացված գույքը նախկինում շահագործվել է ընկերության կողմից և համարվում է օգտագործված:Գույքը օտարվում է <<ինչպես առկա է>> վիճակով:Գույքի տեղափոխումը իրականացվելու է գնորդի հաշվին՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:Ընկերության կողմից չեն տրվում ապրանքի երաշխիքներ:Ընկերությունը պատասխանատվություն չի կրում ապրանքի հետագա շահագործման ժամկետի համար,ինչպես նաև շահագործման ընթացքում ի հայտ եկած թերությունների և (կամ) այլ խնդիրների համար:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր,մասնակցի վկայական /տրամադրվում է տեղում/, հաղթող է ճանաչվում առավելագույն գին առաջարկած մասնակիցը, նախավճարը կազմում է ՝լոտի 5 տոկոսի չափով,որը վճարվում է կազմակերպչին ՝ աճուրդի բացումից առնվազն 30 րոպե առաջ՝ բանկային փոխանցման միջոցով: Գույքի ուսումնասիրումը ՝ մինչև աճուրդի բացմանը նախորդող յուրաքանչյուր հինգշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-13:00, ներքոնշյալ հասցեում: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու վայրը աճուրդի անցկացման վայրն է,պատճենը տրամադրվում է դիմումի հիման վրա:
Նախավճարի վճարման բանկային տվյալներն են՝
Բանկ՝ <<Էլչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան>> ՓԲԸ,հ/հ 217001-264993-001
Հասցե՝ ք. Երևան,Րաֆֆու 111 (Յուքոմ ընկերության պահեստային տարածք)

Հասցե` ՀՀ. Ք. Երևան,Դավիթ Անհաղթի 8/4

Հեռ..` +37495988155

Էլ. փոստ`