Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Դորմարկեր» ՍՊԸ սնանկության գործով գույքի հրապարակային սակարկություններով կրկնաճուրդ-վաճառքի մասին

04.12.2022

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Արամ Բայանդուրի Կարապետյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

25.11.2022թ. հրապարակված ՙԴորմարկեր՚ ՍՊԸ գույքի աճուրդը չի կայացել՝ հայտեր չլինելու պատճառով
27.12.2022թ.-ին ժամը 13:30 ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 311 սենյակ հասցեում կանցկացվի թիվ ԵԴ/0272/04/18 սնանկության գործով պարտապան ՙԴորմարկեր՚ ՍՊԸ սեփականության իրավունքով պատկանող՝ գույքերի հրապարակային սակարկություններով կրկնաճուրդ-վաճառք, բաց դասական եղանակով՝ 1 /մեկ/ առանձին լոտով, նախորդ՝ չկայացած աճուրդից 10% նվազեցված արժեքներով, հետևյալ լոտով
Լոտ 4. Գլդոն ДУ 48, 1981թ. արտադրության, գույնը՝ դեղին, հաշվառման վկայագիր՝ N 010656, վիճակը՝ միջինից ցածր, առկա են ժանգոտված հատվածներ, անսարք, երկար տարիներ չի շահագործվել:
Մեկնարկային գինը՝ 196.965 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն.
-ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները.
-աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր /անդորրագրեր/:
Աճուրդի մասնակցության վճարը կազմում է համապատասխան ԼՈՏ-ի 1 /մեկ/ տոկոսը, նախավճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 5 /հինգ/ % -ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվի ՙՅունիբանկ՚ ԲԲԸ-ում ՙԴորմարկեր՚ ՍՊԸ-ի անվամբ բացված սնանկության թիվ 24100429537400 հատուկ հաշվին: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվա նախորդ օրը մինչև 16:00, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/ :
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը:
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք,որոնք աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են մուտքի վճար, որի չափը կազմում է նվազագույն աշխատավարձի հնգապատիկը:
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու համար սույն հայտարարությունում սահմանված ժամկետում aram.karapetyan02@mail.ru էլեկտրոնային հասցեին ուղարկում են ծանուցում աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին` նշելով ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները: Ծանուցմանը կցվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ինչպես նաև 5,000 ՀՀ դրամի չափով մուտքի վճարի վճարումը սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը:
Աճուրդի անցկացման կարգի և լոտի հետ ծանոթանալու համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Արամ Կարապետյանին /հեռ. 093032002/:

Թիվ ԵԴ/0272/04/18 սնանկության գործով կառավարիչ՝ Արամ Կարապետյան

Հասցե` ք. Երևան, 16 թաղ. 21շ, 66 բն

Հեռ..` +374 93 032002

Էլ. փոստ`