Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող /05-001-0384-0075 կադաստրային ծածկագրով/ հողամասն աճուրդային կարգով օտարելու համար բաց դասական աճուրդ հայտարարելու մասին

08.12.2022

Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարան
՛՛Հրապարակային սակարկությունների մասին՛՛ՀՀօրենքի 5-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Գավառ համայնքի Ա. Բոշնաղյան փողոց 1-ին փակուղի թիվ 2/1 հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող /05-001-0384-0075 կադաստրային ծածկագրով/ 0.00231 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասն՝ բնակելի տուն կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարելու համար Գավառի համայնքապետարանը հայտարարում է բաց դասական աճուրդ, որը կկայանա 2023 թվականի հունվարի 09-ին Գավառի համայնքապետարանի նիստերի դահլիճում /Գր.Լուսավորիչի 12/, ժամը 12.00-ին:
Հողամասի մեկնարկային գինը սահմանված է 1878 /մեկ հազար ութ հարյուր յոթսունութ/ ՀՀ դրամ մեկ քառակուսի մետրի համար: Հողամասի տարածքում ճանապարհներ, ջրատար, կոյուղի, էլեկտրահաղորդման գծեր, գազատարներ առկա չեն:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
- Մասնակցի անձնագրի և սոց քարտի լուսապատճեները,
- Մասնակցության վճարի անդորագրի կրկնօրինակը /2000 ՀՀ դրամ/: Վճարումը պետք է կատարվի Գավառի համայնքապետարանի 900175101204 հաշվեհամարին:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որն աճուրդի ընթացքում առաջարկում է առավելագույն գինը:
Հայտը լրացվում է տեղում: Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ:
Աճուրդի նախավճարը /մեկնարկային գնի 50 տոկոսի չափով/ վճարվում է աճուրդի անցկացման օրը՝ մինչև աճուրդը, Գավառի համայնքապետարանի 900175101345 հաշվեհամարին:
Հողամասը սահմանափակումներ /սերվիտուտներ/ չունի: Այն ուսումնասիրելու, աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար կարող են դիմել ցանկացած օր,ժամը 9.00-ից մինչև 18.00-ն:

ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ Գավառ համայնք Գր.Լուսավորչի 12

Հեռ..` +374 264 2 34 23

Էլ. փոստ`