Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Մարկիզ» ՍՊԸ-ի թիվ ՇԴ1/0126/04/18 սնանկության վարույթում առկա գույքերի կրկնաճուրդ-վաճառքի մասին

06.06.2023

Հայտատու` Սնանկության գործերով կառավարիչ Գարիկ Մկրտչյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2023թ. հունիսի 21-ին ժամը 17:00-ին «Մարկիզ» ՍՊԸ-ի թիվ ՇԴ1/0126/04/18 սնանկության գործով կառավարիչ Գ.Մկրտչյանի ք․ Գյումրի, Գ․ Նժդեհի 26/33 հասցեում կանցկացվի Ընկերության սնանկության վարույթում առկա գույքերի բաց դասական եղանակով աճուրդը, ընդհանուր թվով 3 լոտ`


Լոտ 1- ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Շահումյան փ. 103/1 հասցեում գտնվող անշարժ գույք /սեփ. վկայական՝ 18032014-08-0048, տրվ.՝ 18.03.2014թ.-ին, հողամասի կադ․ ծածկագիր՝ 08-001-0752-0063, մակերեսը՝ 0․056 հա, բնակելի տան մակերեսը՝ 1190․5 քմ, հարկայնությունը՝ 2 հարկ, ձեղնահարկ/, մեկնարկային գինը՝ 240․344․200 ՀՀ դրամ:

Լոտ 2- ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Աբովյան փողոց 246/1 հասցեում գտնվող սրճարան /սեփ․ վկայական՝ 2410653, տրվ․՝ 01․09․2010թ․, շինության կադ․ ծածակագիր՝ 08-001-0758-0008-001, մակերեսը՝ 339,22 քմ, որից 2-րդ մակարդակը՝ 58․13 քմ, հարկայնությունը՝ 3/1, 1-ին հարկ և անտրեսոլ/, մեկնարկային գինը՝ 227․214․940 ՀՀ դրամ։

Լոտ 3- ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Հաղթանակի պողոտա 25/2 հասցեում գտնվող անշարժ գույք /սեփ․վկայական՝ 19092012-08-0152, տրվ․՝ 19․09․2012թ․, կադ․ ծածկագիր՝ 08-001-1367-0023, հողամասի մակերեսը՝ 0․0359հա, շինության կադ․ ծածկագիրը՝ 08-001-1367-0023-001, հասարարակական օբյեկտի մակերեսը՝ 503․72 քմ, հարկայնությունը՝ 1 հարկ/, մեկնարկային գինը՝ 106․803․700 ՀՀ դրամ։
Անշարժ գույքի՝ երրորդ անձանց իրավունքներով, ինչպես նաև բնակիչներով և գույքով ծանրաբեռնված լինելու դեպքում, դրանց հնարավոր վտարման հարցը կարգավորվում է գնորդի կողմից և գնորդի միջոցներով։
Գույքի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման /այդ թվում հնարավոր վտարման/ հետ կապված բոլոր ծախսերն և գործողությունները կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 տոկոսը և 5 տոկոսը:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար սահմանվում է 5․000 ՀՀ դրամ վճար։
Աճուրդի նախավճարը, մասնակցության վճարը, ինչպես նաև աճուրդին մասնակից չհամարվող անձանց վճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով «Յունիբանկ» ԲԲԸ-ի «Գյումրի» մ/ճ-ում բացված «Մարկիզ» ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին՝ Հ/Հ 24103102181912, աճուրդի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան։
Աճուրդին մասնակից չհամարվող անձանց աճուրդին ներկա գտնվելու վերաբերյալ ծանուցումը պետք է ներկայացվի ք․ Գյումրի, Գ․ Նժդեհի 26/33 հասցեով կամ mkrtchyangar@mail.ru էլ․ հասցեով աճուրդի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ 10 օրվա ընթացքում։
Լոտն /լոտերն/ ուսումնասիրել ցանկացողները յուրաքանչյուր հայտարարության 7-րդ օրը ժամը 12:00-14:00 կարող են այցելել գույքի գտնվելու վայր՝ դրա մասին 2 օր առաջ նախապես տեղեկացնելով սնանկության գործով կառավարիչ Գ. Մկրտչյանին (հեռ. +37494700073)։
Աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00 կարող են այցելել ՀՀ սնանկության դատարանի Գյումրու նստավայր /ք. Գյումրի, Անկախության հր․7/, կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ Գ. Մկրտչյանին (հեռ. +37494700073)։
Սույն աճուրդը կազմակերպված է և անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16․03․2020թ․-ի թիվ 116-Ն հրամանով սահմանված կարգին համապատասխան։




















Հասցե` ք. Գյումրի, Գ. Նժդեհի 8/29

Հեռ..` +37494700073

Էլ. փոստ`