Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մարիամ Սերգեյի Դալլաքյանի սնանկության գործով գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին

06.06.2023

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Էդ. Խաչատրյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

06.06.2023թ.-ին ժամը 14:00 ք.Երևան, ք. Երևան, Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջան 2/13 հասցեում նշանակված թիվ ՍնԴ/1538/04/21 սնանկության գործով պարտապան Մարիամ Սերգեյի Դալլաքյանի գույքի կազմում ընդգրկված գույքի հրապարակային սակարկություններով վաճառք աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
21.06.2023թ.-ին ժամը 12:00 ք. Երևան, Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջան 2/13 հասցեում կանցկացվի սնանկության գործով պարտապան Մարիամ Սերգեյի Դալլաքյանի գույքի կազմում ընդգրկված՝ գույքի հրապարակային սակարկություններով վաճառք աճուրդ, բաց դասական եղանակով՝ 1 /մեկ/ լոտով.
ԼՈՏ 1՝ ՀՀ Արարատի մարզ, Նոր Խարբերդ համայնք Երևան-Արտաշատ խճուղի 9/4 տուն հասցեում գտնվող անշարժ գույք /սեփականության վկայական՝ 25102017-03-0029/՝ անշարժ գույքը իրենից ներկայացնում է 201,6 քմ մակերեսով բնակավայրերի, բնակելի կառուցապատման նշանակության, ուղղանկյունաձև, հարթ հողամաս, առկա է 72,6 քմ մակերեսով մեկ հարկանի բնակելի տուն, ծածկ՝ 22,3 քմ, պարիսպ՝ 5,14 քմ, բակը կիսաբարեկարգ է, բնակելի տունը քարե, միջհարկային ծածկը երկաթբետոնե, տանիքը՝ թիթեղյա, առաստաղի բարձրությունը՝ 2,6-2,95 մ, արտաքին լուսամուտները՝ մետաղապլաստե, միջսենյակային դռները՝ փայտե և մետաղապլաստե, հատակը՝ լամինատե, խոհանոցի և միջանցքի հատակը՝ սալիկապատ, սանհանգույցի պատերը և հատակը՝ սալիկապատ: Անշարժ գույքը հանդիսանում է Յունիվերսալ Կրեդիտ ՈւՎԿ ՍՊԸ գրավի առարկա: Գույքի առուվաճառքի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու է գնորդի միջոցներով և հաշվին:
Բնակելի տան փաստացի բնակվողների վտարումը կամ փաստացի տիրապետողներից գույքը հետ պահանջելը կատարվելու է գնորդի հաշվին և միջոցներով: Գույքի առուվաճառքի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու է գնորդի միջոցներով և հաշվին:
ԼՈՏ-ի մեկնարկային գինը՝ 13.129.290 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն.
ա/ ֆիզիկական անձի դեպքում`
անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի, կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները. անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
բ/աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսը բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը, նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 5 /հինգ/ տոկոսը:
գ/ Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ներառյալ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի գրավոր հանձնարարությամբ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչները: Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների, աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են մուտքի վճար, որի չափը սահմանվում է նվազագույն աշխատավարձի տասնապատիկը՝ 10 000 /տաս հազար/ ՀՀ դրամ:
դ/ աճուրդի մասնակցության վճարը, նախավճարը և ներկա գտնվելու վճարը վճարվում են անկանխիկ եղանակով Մարիամ Սերգեյի Դալլաքյանի սնանկության հատուկ հաշվին՝ ՎՏԲ-Հայաստան բանկ ՓԲԸ 16069046158900, մինչև աճուրդին նախորդող 5-րդ /հինգ/ օրվա ժամը 16:00-ն։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող մինչև 5-րդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Օտյան 53/2):
2․ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
3․ Աճուրդի հաղթողը պարտավոր է տասնօրյա ժամկետում վճարել լոտի վաճառքի գինը` նվազեցնելով նախավճարի չափը: Սահմանված ժամկետում վճարումը կատարելուց հետո՝ տասնօրյա ժամկետում աճուրդի հաղթողը դիմում է կառավարչին`լոտի առուվաճառքի պայմանագիրը կնքելու նպատակով։
4․ Եթե աճուրդին մասնակցելու իրավունք ստացած անձը աճուրդին մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա աճուրդի ավարտից հետո նրա նախավճարը 10 օրվա ընթացքում վերադարձվում է, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
5․ աճուրդում հաղթող ճանաչվելու, սակայն վաճառքի գինը սահմանված ժամկետում չվճարելու դեպքում նախապես վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
6․ Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով:
Աճուրդի անցկացման կարգի և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ՝Էդ.Խաչատրյանին:

Հասցե` ք.Երևան,Ավան-Առինջ 2/13

Հեռ..` +374 41 12 00 10

Էլ. փոստ`