Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ռիմա Քյարունցին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին: Գործ թիվ` ՍնԴ/1054/04/21

20.07.2023

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ` Արարատ Վարդանյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

2023թ. Հուլիսի 20-ին նշանակված Ռիմա Քյարունցին սեփականության իրավունքով պատկանող և ՛՛Արդշինբանկ՛՛ ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի աճուրդ վաճառքը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2023թ. օգոստոսի 7-ին ժամը 11:00 - ին ք. Երևան, Բագրատունյաց 13, 104 սենյակ հասցեում նշանակված է Ռիմա Քյարունցին սեփականության իրավունքով պատկանող և ՛՛Արդշինբանկ՛՛ ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի հրապարակային սակարկությամբ աճուրդ վաճառքը բաց դասական եղանակով, հետևյալ մեկ լոտով. /նախորդ աճուրդի մեկնարկային գնից 10 տոկոս իջեցված/.
Լոտ 1. Արարատի մարզ, ք. Արարատ, Արարատյան զանգված 11/7 հասցեում գտնվող, թիվ` 2389230 սեփականության վկայականով, 90,90 քառ. մետր մակերեսով բնակելի տունը, 5 հարկանի շենքի 4-րդ հարկ, մուտքի դուռը մետաղական, ներքին դռները ՄԴՖ, պատերը հիմնականում ներկապատ, միջանցքում մասամբ պաստառապատ, հատակը մասամբ մանրահատակ, մասամբ սալիկապատ, պատշգամբի պատերը՝ ներկապատ, հատակը՝ սալիկապատ, ննջարանի առաստաղին նկատվում են խոնավության հետքեր։
Մեկնարկային գինը՝ 8 505 000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար` 1% և 5%-ը: Մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի փոխանցումով <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ում բացված սնանկության հատուկ 16069033295459 հաշվեհամարին, մինչև աճուրդին նախորդող 5-րդ օրվա ժամը 16:00։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող մինչև 5-րդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Օտյան 53/2):
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Ռիմա Քյարունցի սնանկության գործով կառավարիչ` Ա.Վարդանյանին +37499771410 հեռախոսահամարով։

Հասցե` ք. Երևան, Կուրղինյան նրբ. 12-44

Հեռ..` +37499771410

Էլ. փոստ`