Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գրիգոր Ճաղարյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին: Գործ թիվ` ՍնԴ/3629/04/22

21.07.2023

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ` Արարատ Վարդանյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

2023թ. Հուլիսի 20-ին նշանակված Գրիգոր Ճաղարյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հրապարակային սակարկությամբ աճուրդ վաճառքը չի կայացել, հայտ չլինելու պատճառով:
2023թ. օգոստոսի 7-ին ժամը 12:00 - ին ք. Երևան, Բագրատունյաց 13, 104 սենյակ հասցեում նշանակված է Գրիգոր Ճաղարյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հրապարակային սակարկությամբ աճուրդ վաճառքը բաց դասական եղանակով, հետևյալ մեկ լոտով /նախորդ աճուրդի մեկնարկային գնից 10 տոկոս իջեցված/.
Լոտ 1. Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Գայի փող. 78շ, բն. 36 հասցեում գտնվող, թիվ` 24012023-11-0002 սեփականության վկայականով, 86,4 քառ. մետր մակերեսով բնակարան, 5 հարկանի շենքի 4-րդ հարկ, մուտքի դուռը ֆաներա, ներքին դռները փայտ և ՄԴՖ, պատուհանները՝ փայտ, պատերը հիմնականում ներկապատ, հատակը լինոլեում, միջհարկային բարձրությունը 2,6 մետր, ներքին հարդարումը 8 բալային համակարգով գնահատվում է 3 բալ:
Շենքը 3-րդ կարգի վթարային է:
Մեկնարկային գինը՝ 13 050 000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար` 1% և 5%-ը: Մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի փոխանցումով <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ում բացված սնանկության հատուկ 16069033295475 հաշվեհամարին, մինչև աճուրդին նախորդող 5-րդ օրվա ժամը 16:00։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող մինչև 5-րդ օրվա՝ 02.08.2023թ. ժամը՝ 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Օտյան 53/2):
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Գրիգոր Ճաղարյանի սնանկության գործով կառավարիչ` Ա.Վարդանյանին +37499771410 հեռախոսահամարով։

Հասցե` ք. Երևան, Կուրղինյան նրբ. 12-44

Հեռ..` +37499771410

Էլ. փոստ`