Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Սնանկ ճանաչված Բենիկ Գրիգորի Դադոյանի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Ակբա բանկ>> ԲԲԸ-ում գրավադրված Բենիկ Գրիգորի Դադոյանին և գրավատու Ամալյա Ռազմիկի Առաքելյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին

24.07.2023

Հայտատու` Բենիկ Գրիգորի Դադոյանի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76 հոդված

2023թ. օգոստոսի 23-ին ժամը 12:30-ին, թիվ ՍՆԴ/0879/04/22 սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 311) կանցկացվի սնանկ ճանաչված Բենիկ Գրիգորի Դադոյանի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Ակբա բանկ>> ԲԲԸ-ում գրավադրված Բենիկ Գրիգորի Դադոյանին և գրավատու Ամալյա Ռազմիկի Առաքելյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի վաճառքի աճուրդը բաղկացած 1 լոտից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Սայադյան 1-ին փողոց 2-րդ նրբանցք 4 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-անշարժ գույքը կառուցվել է 716քմ մակերես զբաղեցնող հողամասի վրա, հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, ըստ վկայականի հողամասը ծանրաբեռնված է մի քանի շինությամբ՝ բնակելի տուն՝ 129,8քմ, անասնաշենք՝ 92,06քմ, պարիսպ՝ 4,81խմ մակերեսներով, շինության մակերեսը՝ 1955քմ, շենքի հիմքը՝ խամքարաբետոն, շենքի պատերը՝ տուֆ քար, շինության հարկը՝ նկուղ+1 հարկ, մուտքի և ներսի դռները՝ փայտե, պատուհանները՝ փայտե, գտնվում են վատ վիճակում, բնակելի տունն ունի հիմնավերանորոգման կարիք, պատերը՝ պաստառապատ, հատակը՝ փայտ, պատերի վրա առկա են ճաքեր, արտաքին հարդարումը բացակայում է, սանհանգույց՝ արտաքին, առկա է՝ էլ մատակարարում, ջրամատակարարում: Գույքն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Բենիկ Գրիգորի Դադոյանին և Ամալյա Ռազմիկի Առաքելյանին: Գույքը հանդիսանում է գրավի առարկա /վկայական՝ 26012016-05-0004/, ապահովելով Բենիկ Գրիգորի Դադոյանի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Մեկնարկային գինը՝ 4.770.000 /չորս միլիոն յոթ հարյուր յոթանասուն հազար/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 16.08.2023թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին՝ <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ, հ/հ 2473606794990000, որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարողեք ստանալ հետևյալ հղումով. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140258, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով arayiksargsyan65@mail.ru նամակ գրել սնանկության գործով կառավարչին կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով` 091/041 431333։

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 5, 319 սենյակ

Հեռ..` +374 91-431-333, +374 41-431-333

Էլ. փոստ`