Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

<<Էլիտ Շանթ>> ՍՊԸ-ին պատկանող գույքերի բաց դասական եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

28.07.2023

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Մարատ Հարությունյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2023 թ. հուլիսի 28-ին ժ. 14:30-ին նշանակված <<Էլիտ Շանթ>> ՍՊԸ-ին պատկանող գույքերի աճուրդը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով:

2023 թ. օգոստոսի 18-ին ժ. 14:30-ին <<Էլիտ Շանթ>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Մարատ Հրությունյանի կողմից՝ ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պող. 5 շենք, 311 սենյակ հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված <<Էլիտ Շանթ>> ՍՊԸ-ին պատկանող գույքերի բաց դասական / գնի ավելացման/ եղանակով աճուրդ՝ 1-ից - 4-րդ լոտերի մասով:

Լոտ 1 - Ford մակնիշի Transit տիպարի, 359 US 65 հաշվառման համարանիշի, WFOLXXGBFL1C11717 նույնացման համարով, 2001թ. արտադրության տրանսպորտային միջոց: Տրանսպորտային միջոցի տեսակը՝ բեռնատար, թափքի տեսակը՝ ֆուրգոն, գույնը՝ սպիտակ, շարժիչի հզորությունը՝ (ԿՎ/Ձուժ) 56/76, Շարժիչը՝ դիզելային: Տրանսպորտային միջոցի սրահը գտնվում է միջին վիճակում, նստատեղերը կտորապատ, շարժիչը և փոխանցման տուփը բացակայում է: Թափքի վրա նկատելի են վնասված հատվածներ, բացակայում է անվադողերը և անվահեծերը: Տրանսպորտային միջոցի վիճակը ընդհանուր գնահատվում է վատ: Տրանսպորտային միջոցը գտնվում է ՀՀ, ք. Երևան, Ա. Վշտունու 73 հասցեում:
Աճուրդի ներկայացված գույքի արժեքը 20% նվազեցվել է նախորդ աճուրդի մեկնարկային գնից:
Լոտի մեկնարկային գինը կազմում է 241,592 / երկու հարյուր քառասունմեկ հազար հինգ հարյուր իննսուներկու / ՀՀ դրամ:

Լոտ 2 - Ford մակնիշի Transit-125 T 350 տիպարի, 472 US 65 հաշվառման համարանիշի, WFOLXXGBFL1C07829 նույնացման համարով, 2001թ. արտադրության տրանսպորտային միջոց: Տրանսպորտային միջոցի տեսակը՝ բեռնատար, թափքի տեսակը՝ ֆուրգոն, գույնը՝ սպիտակ, շարժիչի հզորությունը՝ (ԿՎ/Ձուժ) 88/120, շարժիչը՝ դիզելային: Սրահը գտնվում է վատ վիճակում, նստատեղերը կտորապատ, բացակայում է դիմացի և ետևի լուսարձակները, անվադողերը և անվահեծերը, դիմացի շիթը: Շարժիչը և փոխանցման տուփը բացակայում է, թափքի վրա նկատելի են վնասված հատվածներ, որոնք ենթակա են վերանորոգման: Տրանսպորտային միջոցի վիճակը ընդհանուր գնահատվում է վատ: Տրանսպորտային միջոցը գտնվում է ՀՀ, ք. Երևան, Ա. Վշտունու 73 հասցեում:

Աճուրդի ներկայացված գույքի արժեքը 20% նվազեցվել է նախորդ աճուրդի մեկնարկային գնից:
Լոտի մեկնարկային գինը կազմում է 161,061 / հարյուր վաթսունմեկ հազար վաթսունմեկ / ՀՀ դրամ:

Լոտ 3 - Ford մակնիշի Transit տիպարի, 488 US 65 հաշվառման համարանիշի, WFOLXXGBFLYC18879 նույնացման համարով, 2000թ. արտադրության տրանսպորտային միջոց: Տրանսպորտային միջոցի տեսակը՝ բեռնատար, թափքի տեսակը՝ ֆուրգոն, գույնը՝ սպիտակ, շարժիչի հզորությունը՝ (ԿՎ/Ձուժ) 66/90, շարժիչը՝ դիզելային: Սրահը գտնվում է վատ վիճակում, նստատեղերը կտորապատ, բացակայում է դիմացի լուսարձակները, անվադողերը և անվահեծերը, շիթը: Շարժիչը և փոխանցման տուփը բացակայում է, թափքի վրա նկատելի են վնասված հատվածներ, որոնք ենթակա են վերանորոգման: Տրանսպորտային միջոցի վիճակը ընդհանուր գնահատվում է վատ: Տրանսպորտային միջոցը գտնվում է ՀՀ, ք. Երևան, Ա. Վշտունու 73 հասցեում:

Աճուրդի ներկայացված գույքի արժեքը 20% նվազեցվել է նախորդ աճուրդի մեկնարկային գնից:
Լոտի մեկնարկային գինը կազմում է 161,061 / հարյուր վաթսունմեկ հազար վաթսունմեկ / ՀՀ դրամ:
Լոտ 4 - Mercedes-Benz մակնիշի 903-311 CDI տիպարի, 571 US 65 հաշվառման համարանիշի, WDB9036121R313510 նույնացման համարով, 2001թ. արտադրության տրանսպորտային միջոց: Տրանսպորտային միջոցի տեսակը՝ բեռնատար, թափքի տեսակը՝ ֆուրգոն-սառնարան, գույնը՝ սպիտակ, շարժիչի հզորությունը՝ (ԿՎ/Ձուժ) 80/109 , շարժիչը՝ դիզելային: Սրահը գտնվում է վատ վիճակում, նստատեղերը կտորապատ, բացակայում է դիմացի լուսարձակները, անվադողերը և անվահեծերը, դիմացի շիթը: Շարժիչը և փոխանցման տուփը բացակայում է, թափքի վրա նկատելի են վնասված հատվածներ, որոնք ենթակա են վերանորոգման: Տրանսպորտային միջոցի վիճակը ընդհանուր գնահատվում է վատ: Տրանսպորտային միջոցը գտնվում է ՀՀ, ք. Երևան, Ա. Վշտունու 73 հասցեում:
Աճուրդի ներկայացված գույքի արժեքը 20% նվազեցվել է նախորդ աճուրդի մեկնարկային գնից:
Լոտի մեկնարկային գինը կազմում է 134,218 / հարյուր երեսունչորս հազար երկու հարյուր տասնութ / ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 14.08.2023թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,00 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն <<Էլիտ Շանթ>> ՍՊԸ-ի անվամբ <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ-ում բացված թիվ 1150015048818821 սնանկության հատուկ հաշվին՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ:

Աճուրդում հաղթող է համարվում՝ լոտի համար առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտերը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրանց գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:

Գույքերին ծանոթանալու, դրանց մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար, ցանկացողները կարող են զանգահարել <<Էլիտ Շանթ>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Մարատ Հարությունյանին՝ 091-50-95-04 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Ավան Առինջ, 2-րդ մկրշ., 3/3շ. 33 բն.

Հեռ..` +37491509504

Էլ. փոստ`