Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

29.08.2023

Հայտատու` Արարատի մարզ, Արարատի համայնքապետարան
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Արարատի համայնքապետարանը 2023թ.սեպտեմբերի28-ին ժամը 11:00-ին հայտարարում է Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ վաճառք:
Աճուրդի է դրվում՝
1.Լոտ ծածկագիր 03-019-0237-0069 0.05829 հա գյուղատնտեսական նշանակության վարելահող Արմաշ գյուղում:Օտարման մեկնարկային գին է սահմանվել 200000 դրամ:
2.Լոտ ծածկագիր 03-094-0017-0028 0.06506 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք Ուրցալանջ գյուղում:Օտարման մեկնարկային գին է սահմանվել 40000 դրամ:
Սահմանվել է նախավճար՝ մեկնարկային գնի 50%-ը, մասնակցության վճար՝ 5000 ՀՀ դրամ, մրցույթային քայլի չափը՝ մեկնարկային գնի 5%-ի չափով:
Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն հայտ, մասնակցության վճարի անդորրագիր և անձնագրի պատճեն: Մրցույթի պայմաններին ծանոթանալու և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Արարատի համայնքապետարան` Արարատի մարզ, Արարատ համայնք, ք. Արարատ, Շահումյան34 :Հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 3 /երեք/ աշխատանքային օր առաջ:
Արարատի համայնքապետարան /հեռ. 060 88 55 55 /

Հասցե` քաղաք Արարատ,Շահումյան 34

Հեռ..` 060885555

Էլ. փոստ`