Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Սնանկ ճանաչված Վաղարշակ Վալոդյայի Կոստանյանին սեփականության իրավունքով պատկանող և վերջինիս պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Պրեմիեր Ֆուդս>> ՍՊԸ-ում գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին

08.09.2023

Հայտատու` Վաղարշակ Վալոդյայի Կոստանյանի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76 հոդված

2023թ. հոկտեմբերի 05-ին ժամը 12:30-ին, թիվ ՍՆԴ/2254/04/21 սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 311) կանցկացվի սնանկ ճանաչված Վաղարշակ Վալոդյայի Կոստանյանին սեփականության իրավունքով պատկանող և վերջինիս պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Պրեմիեր Ֆուդս>> ՍՊԸ-ում գրավադրված գույքի վաճառքի աճուրդը բաղկացած 1 լոտեից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ՀՀ, Վայոց Ձորի մարզ, քաղաք Վայք, Շահումյան փողոց, թիվ 95/21 հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-հողամասը կրում է 10-003-0024-0325 կադաստրային ծածկագիրը, զբաղեցնում է 42,6քմ մակերես, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, հողամասը ծանրաբեռնված է մեկ շինությամբ՝ ըստ թիվ 28032019-10-0002 վկայականի սննդի վերամշակման և սպասարկման կետ, շենքի տիպը՝ առանձին կանգնած, հատակագծում ուղղանկյունաձև քարե շինություն, մակերեսը՝ 34.99քմ, հիմքը՝ երկաթ-բետոն, պատերը՝ քարե, միջհարկային ծածկը՝ երկաթ-բետոն, տանիքը՝ լանջավոր, ծածկույթը՝ պրոֆիլավորված մետաղական գունավոր թիթեղ, հարկայնությունը՝ մեկ հարկ, դռներն այլումինե, մետաղապլաստե, պատուհանները մետաղապլաստե, հատակը սալիկապատված է կերամիկական սալիկներով, պատերը գաջասվաղված են երեսպատված լատեքս տիպի ներկանյութով, սանհանգույցը՝ չվերանորոգված, մի պատը գաջասվաղված է, պատված ներկանյութով, հատակը բետոնապատ, առկա է էլ. մատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, գազաֆիկացված է: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Վաղարշակ Վալոդյայի Կոստանյանին: Գույքը հանդիսանում է գրավի առարկա, ապահովելով Վաղարշակ Վալոդյայի Կոստանյանի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Սեփականության վկայական՝ 28032019-10-0002, գրավի գրանցման վկայական՝ 26092019-10-0001: Մեկնարկային գինը՝ 2.816.637 /երկու միլիոն ութ հարյուր տասնվեց հազար վեց հարյուր երեսունյոթ/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 28.09.2023թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին՝ <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ, հ/հ 2473606729320000, որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարողեք ստանալ հետևյալ հղումով. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140258, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով arayiksargsyan65@mail.ru նամակ գրել սնանկության գործով կառավարչին կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով` 091/041 431333։


Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 5, 319 սենյակ

Հեռ..` +374 91-431-333, +374 41-431-333

Էլ. փոստ`