Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Վահագ Ֆրունզիկի Աթյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի բաց դասական եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին:

08.09.2023

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Մարատ Հարությունյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2023թ. սեպտեմբերի 08-ին ժամը 14:30-ին նշանակված Վահագ Ֆրունզիկի Աթյանին պատկանող գուքերի աճուրդը-վաճառքը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով:

2023թ. սեպտեմբերի 29-ին ժամը 14:30-ին Վահագ Ֆրունզիկի Աթյանի սնանկության գործով կառավարիչ Մարատ Հրությունյանի կողմից՝ ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պող. 5 շենք, 311 սենյակ հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված Վահագ Ֆրունզիկի Աթյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական / գնի ավելացման/ եղանակով աճուրդ՝ բաղկացած 2 լոտից:

Լոտ 1 - ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Թումանյան փողոց, թիվ 9Բ շենք, բնակարան 13, (Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ 0224209): Բնակարանի ընդհանուր մակերեսը 64.35 քմ է, բնակարանը գտնվում է 9 հարկանե պանելային շենքի 4-րդ հարկում, բնակարանի ընդհանուր ներքին հարդարման վիճակը՝ միջինից բարձր:
Աճուրդի ներկայացված գույքի արժեքը 10% նվազեցվել է նախորդ աճուրդի մեկնարկային գնից:
Լոտի մեկնարկային գինը կազմում է 4,494,078 / չորս միլիոն չորս հարյուր իննսունչորս հազար յոթանասունութ / ՀՀ դրամ:
Լոտ 2- 2004 թվականի արտադրության Mercedes-Benz մակնիշի E 320 տիպի, 10 QQ 050՝ պետ. համարանիշով, WDB2110651A507650 նույնացման համարով թեթև մարդատար ավտոմեքենա: Ավտոմեքենան գտնվում է ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր Գրիգոր Լուսավորիչ 1 հասցեում:
Աճուրդի ներկայացված գույքի արժեքը 20% նվազեցվել է նախորդ աճուրդի մեկնարկային գնից:
Լոտի մեկնարկային գինը կազմում է 576,717 / հինգ հարյուր յոթանասունվեց հազար յոթ հարյուր տասնյոթ / ՀՀ դրամ:
Վերը նշված գույքերը գրավադրված են «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ-ում և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 10.3 մասի հիմքով՝ նշված գույքերի իրացվելու դեպքում գրավի առարկան համարվում է գրավառուի պարտավորություններով ծանրաբեռնված նույն պայմաններով, որոնք առկա էին մինչև այդ առարկայի իրացումը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 25.09.2023թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200,000.00 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն Վահագ Ֆրունզիկի Աթյանի անվամբ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 1150008056696652 սնանկության հատուկ հաշվին՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ:
Աճուրդում հաղթող է համարվում՝ լոտի համար առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Գույքերը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Գույքերին ծանոթանալու, դրա մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար, ցանկացողները կարող են զանգահարել Վահագ Ֆրունզիկի Աթյանի սնանկության գործով կառավարիչ Մարատ Հարությունյանին՝ 091-50-95-04 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Ավան Առինջ, 2-րդ մկրշ., 3/3շ. 33 բն.

Հեռ..` +37491509504

Էլ. փոստ`