Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Արմեն Հովհաննեսի Աղեկյանի սնանկության վարույթի շրջանակներում գույքի բաց դասական եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին հայտարարություն

11.09.2023

Հայտատու` Արմեն Հովհաննեսի Աղեկյանի սնանկության գործով կառավարիչ Տարոն Բանդուրյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 -րդ հոդված

2023թ հոկտեմբերի 06-ին ժամը 15։00-ին Արմեն Աղեկյանի (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Բաշինջաղյան փողոց, 176շ․, բն․ 21, անձ.՝ AK0582464, տրվ․՝ 08․08․2010թ․, 001-ի կողմից) սնանկության գործով կառավարիչ Տարոն Բանդուրյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի գույքերի աճուրդ-վաճառք հետևյալ լոտերով և մեկնարկային գներով`
Լոտ 1։ ք․ Երևան, Աջափնյակ, Գ․ Բաշինջաղյան փողոց, 176 շենք, 21 բնակարան (սեփականության վկայական՝ 08022023-01-0309):
Շենքի Տվյալները։ Կադաստրային համարը՝ 01-001-0204-0093-001-021, նպատակային նշանակությունը՝ բնակելի, մակերեսը՝ 85,3քմ, իրավունքի տեսակը՝ ընդհանուր բաժնային սեփականություն։ Առկա են լրացուցիչ նշումներ /Սույն վկայականւ հանդիսանում է N27092014-01-0045 վկայականի նոր նմուշի տարներակը՝ կազմված 08․02․2023թ․։ Սեփականատերերին է փոխանցվում շենքին հատկացված հողամասի և ընդհանուր սեփականության օգտագործման տարածքների համապատասխան բաժնեմասի նկատմամբ իրավունքը/։ Գույքը հանդիսանում է Գլաձոր ՈւՎԿ ՓԲԸ գրավ։
Գույքի շուկայական արժեքը կազմում է 33.400.000 /երեսուներեք միլիոն չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ա/ ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, բ/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում բացված Արմեն Հովհաննեսի Աղեկյանի սնանկության հատուկ հաշվին` 1570026895010100, մինչև հայտ ներկայացնելու պահը: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Ե․ Օտյան 53/2/: Աճուրդն անցկացվում է դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման (անհրաժեշտության դեպքում), գույքը գնորդին փոխանցելու և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից: Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ կառավարչից: Աճուրդում հաղթած մասնակիցը գույքի վաճառքի գինը վճարում է աճուրդի արդյունքների մասին արձանագրության ստորագրման օրվանից 10 /տասը/ օրվա ընթացքում՝ նվազեցնելով աճուրդի մասնակցության վճարի չափը:
Լոտը կարելի է ուսումնասիրել հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում՝ աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Լոտը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարիչ Տարոն Բանդուրյանին (հեռ +37444 995588 նաև VIBER):

Հասցե` ք․ Երևան, Մաշտոցի պող․, 13 շ․, 1-ին հարկ, 2-րդ սենյակ

Հեռ..` +37444995588

Էլ. փոստ`