Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանը բաց դասական աճուրդով համայնքային սեփականություն հանդիսացող հողերը օտարելու մասին

25.09.2023

Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանի աշխատակազմ
ՙՀրապարակային սակարկությունների մասին՚ ՀՀ օրենքի 5-րդ հոդված


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանը բաց դասական աճուրդով օտարում է համայնքային սեփականություն հանդիսացող հետևյալ հողերը.

Լոտ 1 - Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Թանգուն ձոր փողոցի թիվ 33 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման 0,3հա հողամասը (ծածկ. 09-003-0041-0057), հասարակական շինություն (հյուրատուն) կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 1500 ՀՀ դրամ:
Լոտ 2 - Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Գեներալ Կարապետյան փողոց թիվ 20/1 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության 0.0800 հա հողատարածքը (ծածկ. 09-003-0209-0063), բնակելի շինություն կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 3000 ՀՀ դրամ:
Լոտ 3 - Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Գեներալ Կարապետյան փողոց թիվ 32 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության 0.0370 հա հողատարածքը (ծածկ. 09-003-0209-0066), բնակելի տուն կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 3000 ՀՀ դրամ:
Լոտ 4 - Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Ակներ գյուղի 7-րդ փողոցի թիվ 2/1 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության այլ հողերից 0,06798հա հողամասը (ծածկ. 09-024-0015-0010), բնակելիտունկառուցելունպատակով, 1 քմմեկնարկայինգինըսահմանելով 1000 ՀՀդրամ:
Լոտ 5 - Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Մանիշակաձոր թաղամասի թիվ 11/1 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման 0,08904հա հողամասը (ծածկ. 09-003-0130-0023), երկրորդական հումքի ընդունման կետ կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 1500 ՀՀ դրամ:
Լոտ 6 Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Սանդի ձոր 1-ին թաղամասի թիվ 40 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման 0,26100հա հողամասը (ծածկ. 09-003-0203-0001-ից), հանրային ավտոկայանատեղի կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 1500 ՀՀ դրամ:
Լոտ 7 Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի վարչական տարածքում գտնվող 2,94285հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքը (1,5135հա խոտհարք-կադաստրային ծածկագիր՝ 09-003-0311-0005, 0,8708հա վարելահող-կադաստրային ծածկագիր՝ 09-003-0327-0110 և 0,55855հա ալյ հողատեսք-կադաստրային ծածկագիր՝ 09-003-0307-0008) գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով,հողատարածքի մեկնարկային գինը սահմանելով 560000 ՀՀ դրամ:

Աճուրդը տեղի կունենա 2023 թվականի հոկտեմբերի 27-ին ժամը 14.00-ին, Գորիսի համայնքապետարանի շենքում:
Նշված հողամասերի նկատմամբ սահմանափակումներ (ներառյալ` սերվիտուտների) չկան:
Հայտերն ընդունվում են ամեն օր ժամը 9.00-ից մինչև 18.00-ը (ընդմիջում՝ 13.00-14.00), բացի շաբաթ, կիրակի օրերից, հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի կայացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ, ժամը 18:00-ին:
Աճուրդի կանոնակարգին մասնակիցները կարող են ծանոթանալ ամեն օր ժամը 9:00–18:00 ընկած ժամանակահատվածում:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
ա) հայտ,
բ) աճուրդին մասնակցելու համար սահմանված 10000 ՀՀ դրամի չափով վճարի անդորրագիր,
գ) անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթեր,
Աճուրդի անցկացման օրը մասնակիցների կողմից վճարվում է նախավճար՝ հողամասի մեկնարկային գնի 50%-ի չափով: Աճուրդի նվազագույն քայլի չափը՝ մեկնարկային գնի 5 տոկոս: Աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Գորիսի համայնքապետարանի աշխատակազմ:

Հասցե` ՀՀ, Սյունիքի մարզ, Գորիս համայնք, ք. Գորիս, Անկախության 3
Հեռ..` +37428425696
Էլ. փոստ` gorismunicipality@gmail.com

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, ք Գորիս, Անկախության փ. 3

Հեռ..` +37428425650

Էլ. փոստ`