Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ջերմուկի համայնքապետարանի՝ համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովը հայտարարում է հետևյալ հողամասերի դասական աճուրդով վաճառքի մասին

28.09.2023

Հայտատու` Ջերմուկի համայնքապետարան
<<Հրապարակային սակարկությունների մասին>> ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Լոտ N 1- գյուղատնտեսական գործունեության համար, հասցեն՝ Ջերմուկ համայնք,
գ․ Գնդեվազ, կադաստրային ծածկագիրը՝ 10-016-0216-0118, մակերեսը՝ 0,17106 հա, մեկնարկային գինը՝ 50 000 դրամ:
Լոտ N 2- գյուղատնտեսական գործունեության համար, հասցեն՝ Ջերմուկ համայնք,
գ․ Գնդեվազ, կադաստրային ծածկագիրը՝ 10-016- 0208-0034, մակերեսը՝ 2,12862 հա, մեկնարկային գինը՝ 734 500 դրամ:
Լոտ N 3- հասարակական կառուցապատման համար, հասցեն՝ Ջերմուկ համայնք,
ք․ Ջերմուկ, Մ․ Ստեփանյան փողոց N 15/1, կադաստրային ծածկագիրը՝ 10-002-0031-0244, մակերեսը՝ 0,0024 հա, մեկնարկային գինը՝ 100 000 դրամ:
Լոտ N 4- գյուղատնտեսական արտադրական օբյեկտի կառուցապատման համար,
հասցեն՝ Ջերմուկ համայնք, ք․ Ջերմուկ, Երևանյան խճուղի N 41, կադաստրային ծածկագիրը՝
10-002-0458-0038, մակերեսը՝ 0,32353 հա, մեկնարկային գինը՝ 6 110 000 դրամ:
Նշված հողամասերում չկան ճանապարհներ, ջրատար, գազատար, կոյուղու խողովակաշարեր և էլեկտրահաղորդման գծեր, սերվիտուտներ, այլ սահմանափակումներ: Աճուրդի մասնակցության վճարը լոտ N 1-ի և լոտ N 2-ի դեպքում՝ 10000 դրամ է, լոտ N 3-ի և լոտ N 4-ի դեպքում՝ 20 000 դրամ, որը անկախ աճուրդի արդյունքներից` ետ չի վերադարձվում: Նախավճարի չափը` մեկնարկային գնի 50%-ը, որը աճուրդի մասնակիցները մուծում են աճուրդի անցկացման օրը: Աճուրդի դրված հողամասերի աճուրդի քայլի չափը՝ մեկնարկային գնի 5 տոկոսի չափով։ Ցանկացողները ներկայացնում են հայտ` կցելով անձնագրի պատճեն (եթե ֆիզիկական անձ է) կամ հիմնադիր փաստաթղթերը (եթե ընկերություն է) և մասնակցության վճարի անդորագիրը: Աճուրդի կանոնակարգին, պայմանագրերի նախագծերին և ճարտարապետահատակագծային առաջադրանքներին կարելի է ծանոթանալ տեղում, այլ պայմաններին ծանոթանալու համար կարելի է զանգահարել 028721217 կամ 060747077 հեռախոսահամարներով: Հաղթող կճանաչվի այն մասնակիցը, ով կառաջարկի առավելագույն գին: Աճուրդում հաղթող ճանաչված անձը պարտավոր է 10 օրվա ընթացքում վճարել առաջարկած ողջ գումարը և կնքել առուվաճառքի պայմանագիր: Աճուրդը կկայանա 2023 թվականի հոկտեմբերի 31-ին ժամը 11.00-ին, համայնքապետարանի 2-րդ հարկի նիստերի դահլիճում՝ ք․ Ջերմուկ, Մյասնիկյան 8 հասցեում: Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդից 3 աշխատանքային օր առաջ:

Հասցե` Մյասնիկյան 8

Հեռ..` 060․74․70.77

Վեբ կայք` jermuk.am

Էլ. փոստ`