Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԸ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ

29.09.2023

Հայտատու` Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտե
ՀՀ կառավարության N806-Ն որոշման

Ձև N 2
Հ Ա Յ Տ

ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԸ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ
____________________________________________________________________________
____________________________________________________________________________
(հայտը ներկայացնող քաղաքացու անունը, ազգանունը, հասցեն կամ իրավաբանական անձի անվանումը, հասցեն)
Ծանոթանալով 20 թ. __________ _____-ին _____________________________________ կողմից
(կոմիտեի անվանումը)
______________________________________________________________ պետական անտառները և
(կայքի կամ զանգվածային լրատվության միջոցի անվանումը)
անտառային հողերը մրցույթով _______________________________________________________
___________________________________________________________________________________
(գտնվելու վայրը, մակերեսը (հա), անտառօգտագործման տեսակը)
վարձակալության իրավունքով ձեռք բերելու մասին հրապարակված տեղեկություններին՝ ցանկանում եմ մասնակցել մրցույթին:
Հայտին կից ներկայացնում եմ՝
1) □ կենդանական աշխարհի վերարտադրության կազմակերպման և օգտագործման նպատակով՝ ծրագիր.
2) □ մշակութային, առողջարարական, սպորտի, հանգստի և զբոսաշրջության նպատակով՝ ծրագիր.
3) □ գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցման և պտղահատապտղային, ընկույզների և դեղաբույսերի տնկադաշտերի ստեղծման նպատակով՝ ծրագիր.
4) □ գիտահետազոտական նպատակով՝ տվյալներ ծրագրվող գիտահետազոտական աշխատանքների ուղղվածության և հետազոտվող օբյեկտի մասին.
5) □ նախավճարի մուծումը հաստատող փաստաթղթի պատճենը.
6) □ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի համար՝ համապատասխանաբար պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը.
7) □ ֆիզիկական անձանց համար՝ անձնագրի պատճենը.
8) □ հայտատուի կողմից տրված լիազորագիրը, եթե մրցույթին ներկայանում է նրա լիազորած անձը:
Տեղեկացված եմ, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն մրցույթի կայացման մասին արձանագրությունը չստորագրելու, ինչպես նաև անշարժ գույքի նկատմամբ տրամադրողի իրավունքը գրանցելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում օգտագործման պայմանագիրը չկնքելու դեպքում իմ կողմից վճարված նախավճարը չի վերադարձվում:
Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերը և դրանցում նշված տեղեկությունները ճիշտ են, որի համար ստորագրում եմ:
ԴԻՄՈՂ _____________________________________________________________________
________________________________________________________________________________
(անունը, ազգանունը, անձնագրի համարը, երբ է տրված, ում կողմից, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ ներկայացուցչի
անունը, ազգանունը, ստորագրությունը, հեռախոսահամարը)
_______ ___________________ 20 թ.


ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
մրցույթի անցկացման և 2023 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարված պետական անտառային նշանակության հողերից հանգստի և զբոսաշրջության կազմակերպման նպատակով վարձակալության իրավունքով տրամադրման 13-րդ լոտով մրցույթի չեղյալ լինելու վերաբերյալ

Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի N 806-Ն որոշման հավելվածի 25-րդ և 36-րդ կետերով, շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի սեպտեմբերի 25-ի Միջգերատեսչական մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին N 132-Ա հրամանով՝ Անտառային կոմիտեն հրավիրում է բոլոր սուբյեկտներին մասնակցելու պետական անտառային նշանակության հողերից հանգստի և զբոսաշրջության կազմակերպման նպատակով՝ վարձակալության իրավունքով տրամադրման մրցույթին:

Մրցույթի կազմակերպիչի անվանումը, մրցույթի կազմակերպման վայրը հասցեն.

Մրցույթը կազմակերպում է շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեն: Մրցույթի անցկացման վայրն է ք. Երևան, Արմենակյան 129, 3-րդ հարկ հանձնաժողովի քարտուղար՝ Գ.Պետրոսյան, հեռ. 010304501:

Մրցույթի մասնակցության նախավճարի դրամային հաշվեհամարը.

Մրցույթին մասնակցության նախավճարի դրամային հաշվեհամարն է ֆինանսների նախարարության գործառնական վարչության Երևանի N 1 ՏԲԳ հաշվեհամարը, 900018002270:

Մրցույթին մասնակցության հայտին կից պահանջվող փաստաթղթերի ցանկը.

Համաձայն ՀՀ կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի Պետական անտառները և անտառային հողերն օգտագործման տալու կարգը սահմանելու մասի թիվ 806-Ն որոշման՝ մրցույթին մասնակցության հայտին (N 2 ձև) կից ներկայացվում են`
1. անտառօգտագործման ծրագիրը (գիտահետազոտական նպատակներով օգտագործման դեպքում՝ տվյալներ ծրագրվող գիտահետազոտական աշխատանքների ուղղվածության և հետազոտվող օբյեկտի մասին).
1.1 նախատեսվող միջոցառումների իրականացման ժամանակացույցն ըստ իրականացման տարվա.
1.2 ներդրումների չափը և ժամանակացույցն ըստ ներդրումային յուրաքանչյուր տարվա.
1.3 սխեմաներ և քարտեզներ.
1.4 ակնկալվող արդյունքը.
2. նախավճարի մուծումը հաստատող փաստաթղթի պատճենը.
3. իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար՝ համապատասխանաբար պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը.
4. անձնագրի պատճենը` ֆիզիկական անձանց համար.
5. հայտատուի կողմից տրված լիազորագիրը, եթե մրցույթին ներկայանում է լիազորված անձը:

Մրցութային հանձնաժողովի անդամների կողմից խրախուսվում է մրցույթին մասնակցող հայտատուների կողմից ներկայացված անտառօգտագործման իրատեսական, առավել ներդրումային ծրագրերը և նվազագույն տարեկան վարձավճարի չափից ավել վարձավճար առաջարկող հայտերը:

Մրցույթի պայմանները, մրցույթի հաղթողին որոշելու կարգը.

Հանձնաժողովի անդամները մրցույթին մասնակցող հայտատուների կողմից ներկայացված անտառօգտագործման ծրագիրը գնահատում են ՀՀ կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի թիվ 806-Ն որոշման 1-10 բալանոց միավորների համակարգով:
Մրցույթում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որի ներկայացրած հայտի գնահատված միավորների հանրագումարն առավելագույնն է մնացած մասնակիցների միավորների համագումարից, բայց ոչ պակաս հանձնաժողովի անդամնեի կողմից գնահատվելիք առավելագույն միավորների հանրագումարի կեսից:
Հավասար միավորների դեպքում հաղթողը որոշվում է վիճակահանությամբ:
Մրցույթում հաղթող չճանաչված մասնակիցները մրցույթի մասնակցության նախավճարի վերադարձման նպատակով դիմում են տրամադրողին, որը դիմումն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում նախավճարի գումարը վերադարձնում է նրանց:
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցը մրցույթի նախապատրաստական աշխատանքների հետ կապված բոլոր տեսակի ծախսերը 10 աշխատանքային օրվա ընթացքում միանվագ վճարում է ֆինանսների նախարարության գործառնական վարչության Երևանի N 1 ՏԲԳ հաշվեհամարին 900018002270:
Եթե մրցույթում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց կամ 15 օրվա ընթացքում պայմանագիր կնքելուց, ապա նրա վճարած նախավճարը չի վերադարձվում:

Հ/Հ
Մրցույթի կազմակերպման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը

Մրցույթի մասնակցության հայտերի ընդունման ժամկետը ժամերն ըստ օրերի




Անտառօգտագործման տեսակը, ժամկետը, վայրը
Նվազագույն տարեկան վարձավճարի չափը ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ Մրցույթին մասնակցության նախավճարի չափը ՀՀ դրամ
Մրցույթի նախապատրաստական աշխատանքների հետ կապված վճարվող գումարի չափը ՀՀ դրամմրցույթում հաղթող ճանաչված մասնակցի կողմից

Անտառի տարածքին ծանոթանալու օրերը և ժամերը
հեռ. 010304501 Մրցույթի հայտերի բացման և դրանց ամփոփման նիստերի կայացման օրերը և ժամերը
1 2 3 4 5 6 7 8 9
1 2023 թվականի նոյեմբերի
10-ին 2023 թվականի հոկտեմբերի
2-ից մինչև 2023 թվականի
հոկտեմբերի 25-ը ներառյալ (աշխատանքային օրերին ժամը
10:00-17:00 <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի <<Սևքարի անտառտնտեսություն>> մասնաճյուղի Գետաշենի անտառպետության տարածք, 0.5 հա (կադաստրային ծածկագիր՝ 11-039-0150-0002, հանգստի և զբոսաշրջության կազմակերպման նպատակով, 20 տարի ժամկետով:
Անտառային հողի նկատմամբ սահմանափակումներ (ներառյալ՝ սերվիտուտներ) առկա չեն: 240000

Նվազագույն
տարեկան
վարձավճարի
չափը
/ՀՀ դրամ ներառյալ ԱԱՀ/ 12000 95000 2023 թվականի հոկտեմբերի
2-ից մինչև 2023 թվականի
հոկտեմբերի 25-ը ներառյալ (աշխատանքային օրերին ժամը
10:00-17:00 2023 թվականի նոյեմբերի 10-ին ժամը
12:00

Հասցե` ք.Երևան, Արմենակյան 129

Հեռ..` 010-30-45-15

Վեբ կայք` forestcommittee.am

Էլ. փոստ`