Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Վոլոդյա Սաբրոյի Գասպարյանի սնանկության գործով անշարժ գույքի աճուրդի կազմակերպան և անցկացման մասին

26.10.2023

Հայտատու` Վոլոդյա Սաբրոյի Գասպարյանի սնանկության գործով կառավարիչ Գառնիկ Փանոսյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀՀ սնանկության դատարանի 20.10.2023 թ. որոշման համաձայն 2023 թ. նոյեմբերի 14-ին ժամը 12:00-ին ԱՁ Վոլոդյա Սաբրոյի Գասպարյանի սնանկության թիվ ՍնԴ/2656/04/21 գործով կառավարչի կողմից Երևան, Դավթաշեն 3-րդ թաղ. 12 շենք, 9 տարածք հասցեում կանցկացվի ԱՁ Վոլոդյա Սաբրոյի Գասպարյանի պարտավորությունների կատարման ապահովման համար պարտապանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վաճառքի աճուրդը՝ բաղկացած 1 (մեկ) լոտից:
Աճուրդի է ներկայացվում`
Լոտ-1
Վոլոդյա Սաբրոյի Գասպարյանին սեփականության իրավունքով պատկանող Արմավիրի մարզ, Նորապատ, 9-րդ փող. 48 հասցեում գտնվող որպես պահեստ օգտագործված, 0.1196 հա մակերեսով, 04-075-0056-0035 ծածկագրով, թիվ 181102021-04-0023 վկայականով տարածքը: Տարածքում առկա է 10.9 ք.մ. մակերեսով կիսաքանդ շինություն:
Լոտի մեկնարկային գինը՝ 4.900.000 /չորս միլիոն ինը հարյուր հազար/ ՀՀ դրամ:
Աճուրդն անցկացվում է ՀՀ Արդարադատության Նախարարի 16.03.2020թ-ի թիվ 116-Ն հրամանով հաստատված ՙՙՊարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին՚՚ կարգով: Աճուրդին մասնակցելու համար ցանկացողները պետք է ներկայացնեն աճուրդի մասնակացության հայտ, որին կից՝
ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում` պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով:
բ) աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը, աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի վճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով պարտապան Վոլոդյա Սաբրոյի Գասպարյանի անվամբ ՙՙԱրարատբանկ՚՚ ԲԲԸ-ում բացված 1510001044314321 սնանկության հատուկ հաշվին: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել, իսկ աճուրդի մասնակից չհամարվող անձինք՝ ծանուցում ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդն անցկացվում է բաց դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից՝ աճուրդի արդյունքների վերաբերյալ համապատասխան արձանագրության հիման վրա, տաս օրվա ընթացքում պարտապանի սնանկության հատուկ հաշվին վճարել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողﬕց վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Գույքի առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների՝ պետական գրանցման, գույքը գնորդին փոխանցելու, նախկին սեփականատերերի վտարումը և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից՝ իր միջոցներով:
Լոտերի ուսումնասիրման և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են ներկայանալ ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան,Օտյան 53/2/ կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Գ. Փանոսայանին /հեռ. 093 850080/:

Հասցե` ք. Երևան, Դավթաշեն, 3-րդ թաղ., 13/32

Հեռ..` 093.850080

Էլ. փոստ`