Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍնԴ/0566/04/22 սնանկության գործով պարտապան ԱՁ Վերգինե Հակոբյանի պարտավորությունների համար գրավադրված գույքի հրապարակային սակարկությունների միջոցով վաճառքի, բաց դասական եղանակով կրկնաճուրդի մասին հայտարարություն:

27.10.2023

Հայտատու` ԱՁ Վերգինե Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ Արտաշես Փարսադանյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀՀ Սնանկության դատարանը թիվ ՍնԴ/0566/04/22 սնանկության գործով 03.07.2023թ.-ին կայացրել է որոշում՝ պարտապանի և երրորդ անձի գույքի վաճառքը թույլատրելու մասին:
Համաձայն վերոնշյալ որոշման՝ պարտապան ԱՁ Վերգինե Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ Արտաշես Փարսադանյանի կողմից կազմակերպվող՝ <<ՎՏԲ-Հայաստան Բանկ>> ՓԲԸ-ում գրավադրված ք. Երևան, Դավթաշեն 4 թաղ., 44 շենք, բն. 8 հասցեի անշարժ գույքի հրապարակային սակարկությունների միջոցով 26.10.2023թ.-ին ժամը 12:30-ին նշանակված աճուրդը՝ չնայած ներկայացված հայտին՝ չի կայացել, աճուրդի մասին հայտարարությունում աճուրդի մասնակցության հայտի ներկայացման ժամկետի վերաբերյալ տեղ գտած անճշտություն պատճառով, ուստի և, քանի որ աճուրդը չկայացած է համարվում ՀՀ Արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի թիվ 116-Ն հրամանի 33-րդ կետի 1-3-րդ կետերով չնախատեսված հիմքերով՝ լոտի մեկնարկային գնի նվազում չի կատարվում:
Նշված գույքի հերթական կրկնաճուրդը տեղի է ունենալու 14.11.2023թ.-ին ժամը 12:30-ին, ք. Երևան, Արշակունյաց պողոտա, 5 շենք, թիվ 311 սենյակ հասցեում:
Վերգինե Հակոբյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող և <<ՎՏԲ-Հայաստան Բանկ>> ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքը ներկայացվում է բաց դասական եղանակով աճուրդ-վաճառքի , թվով 1 լոտով, այն է՝
Լոտ 1. ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն 4 թաղ., 44 շենք, բն. 8 հասցեի անշարժ գույք, /թիվ 19112015-01-0117 վկայական/, որը համատեղ սեփականության իրավունքով պատկանում է պարտապան Վերգինե Հակոբյանին, գրավադրված է <<ՎՏԲ-Հայաստան Բանկ>> ՓԲԸ-ում, ընդհանուր մակերեսը՝ 112,8 քմ, 9 հարկանի պանելային շենքի 3-րդ հարկ, 4 սենյակ, շենքի վիճակը՝ լավ, ընդհանուր հագեցվածությունը՝ լավ, բնակարանի մուտքի դուռը՝ մետաղական հիմնակմախքով, պատերը՝ ներկանյութ և պաստառ, բարձր որակի, առաստաղները՝ ներկանյութ, կախովի, հատակները՝ մանրատախտակ և սալիկ, պատուհանների շրջանակները՝ մետաղապլաստ, ներքին դռները՝ փայտ, սանհանգույցը՝ սալիկապատ: Լոտի մեկնարկային գինը՝ 35 599 986 ՀՀ դրամ է:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք սույն հայտարարության հրապարակման օրվանից հետո, բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ /այսուհետ՝ Հայտ/ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի գրասենյակ /հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Օտյան 53/2/:
Հայտի ձևը, բովանդակությունը, ներկայացման կարգը և հայտին կցվող փաստաթղթերը սահմանված են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված՝ «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու» կարգով: Նույն կարգը հանդիսանում և հիմք է ընդունվում որպես սույն աճուրդի կանոնակարգ, որով և կանոնակարգվում են սույն աճուրդի կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները:
Աճուրդին մասնակցելու համար, Հայտին կից, ի թիվս վերոնշյալ Կարգում նշված փաստաթղթերի, պետք է ներկայացվեն` ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում` պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով, բ) աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի սնանկության հատուկ հաշվին վճարումը հաստատող անդորրագրերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 տոկոսը, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով և 5 տոկոսը:
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդի Հայտի ներկայացման համար նշված ժամկետում պետք է սույն հայտարարությամբ նշված հասցեին ուղարկեն ծանուցում, նշելով անուն ազգանուն, ծանուցման հասցե, կոնտակտային տվյալներ, կցելով անձը հաստատող փաստաթղթի պատճենը, մուտքի վճարի վճարումը հավաստող անդորրագիրը:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար, ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվել աճուրդին, սահմանվում է մուտքի վճար, որի չափը կազմում է 5.000 ՀՀ դրամ:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը, աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի վճարն անհրաժեշտ է վճարել <<Արդշինբանկ>> ՓԲԸ-ում պարտապան ԱՁ Վերգինե Հակոբյանի սնանկության գործով բացված թիվ 2474503156400000 հատուկ հաշվին՝ մինչև Հայտ կամ ծանուցում ներկայացնելը:
Հայտ և ծանուցում ներկայացրած անձինք աճուրդին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով, իսկ լիազորված անձի մասնակցության դեպքում՝ լիազորությունները հաստատող (հավաստող) պատշաճ վավերացված փաստաթղթով, լիազորագրով: Աճուրդն անցկացվում է բաց դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից՝ տասն օրվա ընթացքում պարտապանի սնանկության հատուկ հաշվին վճարել լոտի վաճառքի գինը՝ նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողﬕց վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Գույքի առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գույքը գնորդին փոխանցելու, նախկին սեփականատերերի, ինչպես նաև փաստացի բնակվողների վտարումը և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից՝ իր միջոցներով: Գնորդին են փոխանցվում նաև օտարման պահի դրությամբ ձեռք բերված գույքի չմարված գույքահարկի պարտավորությունները:
Լոտի ուսումնասիրության, լոտի վերաբերյալ այլ տեղեկություններ ստանալու կամ աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք աշխատանքային օրերին և ժամերին դիմել սնանկության գործով կառավարիչ` Ա. Փարսադանյանին, հեռ. (091) 494059:
Աճուրդը կազմակերպվում և անցկացվում է ՀՀ Արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի թիվ 116-Ն հրամանով սահմանված կարգին համապատասխան:

Հասցե` ք.Երևան, Վ. Համբարձումյան 8-11

Հեռ..` +374 91 494059

Էլ. փոստ`