Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ա/Ձ Գոհար Հարությունյանի սնանկության գործով պարտապանին պատկանող անշարժ գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

29.10.2023

Հայտատու` սնանկության գործով կառավարիչ Իզաբելլա Ցամաքյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Ա/Ձ Գոհար Հարությունյանի թիվ ՍնԴ/0589/04/22 սնանկության գործով պարտապանին սեփականությամբ պատկանող անշարժ գույքի վաճառքը՝ հրապարակային սակարկությունների միջոցով, 27.10.2023թ. չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
Կրկնաճուրդը տեղի կունենա 24.11.2023թ. ժամը 11:00-ին ք. Երևան, Արշակունյաց 5 շենք, թիվ 311 դահլիճում: Աճուրդն անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020 թ. թիվ N 116-Ն հրամանով սահմանված կարգին համապատասխան: Աճուրդի է հանվում Գոհար Հարությունյանին սեփականությամբ պատկանող հետևյալ գույքը:
Լոտ N 1. ՀՀ Աջափնյակ, Հ. Շիրազի փողոց 28 շենք, թիվ 13 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույք (սեփ. վկայական՝ 24112014-01-0167), որը որպես Գոհար Հարությույանի պարտավորությունների ապահովման միջոց գրավադրված է <Յունիաբանկ> ԲԲԸ-ում: Հողամասի կադաստրային ծածկագիր՝ 01-001-0215-0141, հողամասի մակերես՝ 0,061402 հա, նպատակային նշանակություն՝ բնակավայրերի, իրավունքի տեսակը՝ ընդհանուր բաժնային սեփականություն, Շինության կադաստրային ծածկագիրը՝ 01-001-0215-0141-001-013, նպատակային նշանակություն՝ բնակելի, տեսակը՝ բնակարան, մակերեսը՝ 104,2 քմ. գրանցված իրավունքի տեսակը՝ սեփականություն: Գույքի գնահատումն իրականացվել է Համաձայն <Էքսպերտ Օցենկա> ՍՊԸ-ի կողմից: Լոտի մեկնարկային արժեքը կկազմի 25 835 760 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան (ք.Երևան, Օտյան 53/2 հասցե): Հայտին կից ներկայացվում են ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և աճուրդի նախավճարի վճարումը հաստատող անդորագրերը: Աճուրդի մասնակցության վճարը կազմում է լոտի արժեքի 1%-ը՝ բայց ոչ ավել քան 200 000 ՀՀ դրամը, նախավճարը կազմում է լոտի արժեքի 5%-ը: Աճուրդի նախավճարը պետք է վճարվի <Կոնվերսբանկ> ՓԲԸ-ում Ա/Ձ Գոհար Հարությունյանի անվամբ բացված հ/հ 19300 695210800 սնանկության հատուկ հաշվին: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու համար աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ belllashok@mail.ru էլեկտրոնային փոստին ուղարկում են ծանուցում աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին` նշելով ներկա գտնվողի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները: Ծանուցմանը կցվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ինչպես նաև մուտքի վճարի՝ 5 000 ՀՀ դրամի, Ա/Ձ Գոհար Հարությունյանի սնանկության հատուկ հաշվին վճարված լինելու փաստը հավաստող անդորագիրը:
Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են կապ հաստատել Ա/Ձ Գոհար Հարությունյանի սնանկության գործով կառավարիչ Ի. Ցամաքյանի հետ belllashok@mail.ru էլեկտրոնային փոստի միջոցով, կամ զանգահարել կառավարչի գրասենյակ 093 372772 հեռախոսահամարով: Լոտն ուսումնասիրվելու է դրա գտնվելու վայրում, ուսումնասիրման ցանկություն հայտնելու պահից եռօրյա ժամկետում բայց ոչ ուշ քան աճուրդին նախորդող 3 օրը:

Հասցե` ք. Երևան, Սիսակյան 22 բն 3

Հեռ..` +374 (93) 197307

Էլ. փոստ`