Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Սնանկ ճանաչված անհատ ձեռնարկատեր Արթուր Վաղարշակի Պարսամյանի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված պարտապանին և երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքերի բաց դասական եղանակով աճուրդի մասին

24.11.2023

Հայտատու` Անհատ ձեռնարկատեր Արթուր Վաղարշակի Պարսամյանի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76 հոդված

2023թ. դեկտեմբերի 12-ին ժամը 14:00-ին, թիվ ՍՆԴ/1687/04/22 սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 311) կանցկացվի սնանկ ճանաչված անհատ ձեռնարկատեր Արթուր Վաղարշակի Պարսամյանի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված պարտապանին և երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքերի վաճառքի աճուրդը բաղկացած 2 լոտից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 5. ՀՀ, Շիրակի մարզ, գյուղ Ախուրյան, Ջրաշինարարների բանավան 8-րդ փողոց 11 հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-հողամասերը կրում են 08-007-0055-0010 կադաստրային ծածկագիր, զբաղեցնում են 1010 քմ մակերես, հողամասերի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, բնակելի տան տարածքը պարսպապատված է, հողամասը ծանրաբեռված է հետևյալ շինություններով՝ բնակելի տուն՝ 488,19 քմ մակերեսով, ավտոտնակ՝ 36,4 քմ, բնակելի տունը կառուցվել է 989թ., շենքի մակերեսը՝ 488,19քմ, շինության հիմքը՝ երկաթբետոն, հարկայնությունը՝ երկու հարկ և նկուղ, պատերի շարվածքը՝ տոևֆ քար՝ ցեմենտավազյա շաղախի կիրառմամբ, փողոցի կողմից երեսպատված տուֆ քարով, տանիքը՝ քառալանջ, շիֆեր, ջրահեռացումը՝ կազմակերպված, մուտքի դուռը մետաղական, ներսի դռները փայտանյութ, պատուհանները՝ փայտանյութ, հատակը՝ տախտակ՝ մասամբ պատված լինեոլյումով, պատերը և առաստաղը գաջասվաղված, սանհանգույցի և լոգարանի հատակի և պատերի մի մասը սալիկապատված, մնացածն առանց հարդարման կոմունիկացիաներն առկա են: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Նարինե Զավենի Նալբանդյանին: Գույքը հանդիսանում է գրավի առարկա /վկայական՝ 17122014-08-0014/, ապահովելով անհատ ձեռնարկատեր Արթուր Վաղարշակի Պարսամյանի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Մեկնարկային գինը՝ 16.692.562 /տասնվեց միլիոն վեց հարյուր իննսուներկու հազար հինգ հարյուր վաթսուներկու ՀՀ դրամ,
ԼՈՏ 6. FIAT մակնիշի DOBLO 1.2 տիպարի 74 PP 404 հաշվառման համարանիշի ավտոմեքենա: Գույքի նկարագրությունը-թողարկման տարեթիվը՝ 2001թ., տրանսպորտային միջոցի տեսակը՝ բեռնատար, թափքի տեսակը՝ ֆուրգոն, գույնը՝ սպիտակ, նույնականացման համարը՝ ZFA22300005088870, սրահը՝ կտորե երեսպատվածք, գույնը՝ կապույտ, վարորդի նստատեղը փոխված է, կաշվե երեսպատվածք, գույնը բեժ, գտնվում է վատ վիճակում, առկա են պատռվածքներ, շարժիչը՝ բացակայում է, տեղադրված է գազաբալոնային համակարգ, մեքենան գտնվում է ոչ աշխատանքային վիճակում, մեքենայի դիմացի հատվածը գտնվում է ապամոնտաժված վիճակում, հաշվառման վկայագիր՝ HB503088, տրված 22.12.2014թ.: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Արթուր Վաղարշակի Պարսամյանին: Գույքը հանդիսանում է գրավի առարկա, ապահովելով անհատ ձեռնարկատեր Արթուր Վաղարշակի Պարսամյանի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Մեկնարկային գինը՝ 267.847 /երկու հարյուր վաթսունյոթ հազար ութ հարյուր քառասունյոթ/ ՀՀ դրամ:
05.12.2023թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին՝ <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ, հ/հ 2473606666110000, որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարողեք ստանալ հետևյալ հղումով. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140258, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով arayiksargsyan65@mail.ru նամակ գրել սնանկության գործով կառավարչին կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով` 091/041 431333։

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 5, 319 սենյակ

Հեռ..` +374 91-431-333, +374 41-431-333

Էլ. փոստ`