Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Արշավիր Հայկի Մայիլյանին պատկանող գույքի աճուրդ-վաճառքի մասին

28.11.2023

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Մարատ Հարությունյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված


2023 թ. դեկտեմբերի 22-ին ժամը 13:00-ին թիվ ՍնԴ/1116/04/23 սնանկության գործով պարտապան Արշավիր Հայկի Մայիլյանի սնանկության գործով կառավարիչ Մարատ Հրությունյանի կողմից՝ ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պող. 5 շենք, 311 սենյակ հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված Արշավիր Հայկի Մայիլյանին պատկանող և <<Արդշինբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված ոսկյա իրի բաց դասական / գնի ավելացման/ եղանակով աճուրդ՝ բաղկացած 1 լոտից: :
Լոտ 1 - «Արդշինբանկ» ՓԲԸ-ում գրավադրված 580 հարգի, 20.3 գրամ ընդհանուր քաշի /15 գրամ զուտ քաշ / ոսկյա ժամացույց։
Լոտի մեկնարկային գինը կազմում է 199.000 / հարյուր իննսունինը հազար / ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 18.12.2023թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,00 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն Արշավիր Հայկի Մայիլյանի անվամբ <<Ամիօ Բանկ>> ՓԲԸ-ում բացված թիվ 1150014058578590 սնանկության հատուկ հաշվին՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով:
Աճուրդում հաղթող է համարվում՝ լոտի համար առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Գույքին ծանոթանալու, դրա մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար, ցանկացողները կարող են զանգահարել Արշավիր Հայկի Մայիլյանի սնանկության գործով կառավարիչ Մարատ Հարությունյանին՝ 091-50-95-04 հեռախոսահամարով:

Հասցե` ք. Երևան, Ավան-Առինջ, 2-րդ մկրշ., 3/3 շենք, 33 բն.

Հեռ..` +37491509504

Էլ. փոստ`