Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մամիկոն Թարխանի Խեչոյանին պատկանող գույքի աճուրդ-վաճառք կազմակերպելու մասին

28.11.2023

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Վահե Արայիկի Նազարեթյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2023 թվականի դեկտեմբերի 22-ին ժամը 10:00-ին ք. Երևան, Չեխովի 23, բնակարան 68 հասցեում Մամիկոն Խեչոյանի սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանի կողմից կանցկացվի պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի աճուրդ-վաճառք։

Լոտ 1. Պարտապանին սեփականության իրավունքով պատկանում է Գեղարքունիքի մարզ, Ճամբարակ համայնքի 1,4628 հա մակերեսով, 06-002-0270-0020 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասը: Գործառնական նշանակությունը՝ վարելահող: Հողամասը չի գտնվում ոռոգման ջրով ապահովված հատվածում: Հողամասը քարերից մաքրված է:
Համաձայն անկախ գնահատող << Էքսպերտ Օցենկա >> ՍՊԸ-ի գնահատման հաշվետվության, հողամասի շուկայական արժեքը կազմում է 2,110,000 / երկու միլիոն մեկ հարյուր տասը հազար / ՀՀ դրամ գումար:

Լոտ 2. Պարտապանին սեփականության իրավունքով պատկանում է Գեղարքունիքի մարզ, Ճամբարակ համայնքի 1,4407 հա մակերեսով, 06-002-0270-0021 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասը: Գործառնական նշանակությունը՝ վարելահող: Հողամասը չի գտնվում ոռոգման ջրով ապահովված հատվածում: Հողամասը քարերից մաքրված է:
Համաձայն անկախ գնահատող << Էքսպերտ Օցենկա >> ՍՊԸ-ի գնահատման հաշվետվության, հողամասի շուկայական արժեքը կազմում է 2,080,000 / երկու միլիոն ութսուն հազար / ՀՀ դրամ գումար:

Լոտ 3. Պարտապանին սեփականության իրավունքով պատկանում է Գեղարքունիքի մարզ, Ճամբարակ համայնքի թվով 5 հատ հողամաս: Հաշվի առնելով հողամասերի տեղադիրքը, գույքերը վաճառել ընդհանուր 1 լոտով:
Հողամասերը կրում են հետևյալ կադաստրային ծածկագրերը.
05-002-0311-0108, զբաղեցնում է 0,1528 հա մակերես
05-002-0311-0109, զբաղեցնում է 0,1542 հա մակերես
05-002-0311-0246, զբաղեցնում է 0,2132 հա մակերես
05-002-0312-0032, զբաղեցնում է 0,5775 հա մակերես
05-002-0312-0033, զբաղեցնում է 0,5711 հա մակերես
Հողամասերի նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական: Գործառնական նշանակությունը՝ խոտհարք: Հողամասերը գտնվում են անմշակ վիճակում և քարերից մաքրված չէ:
Համաձայն անկախ գնահատող << Էքսպերտ Օցենկա >> ՍՊԸ-ի գնահատման հաշվետվության, հողամասերի շուկայական արժեքները կազմում են համապատասխանաբար՝ 40,000 / քառասուն հազար /, 40,000 / քառասուն հազար /, 50,000 / հիսուն հազար /, 140,000 / մեկ հարյուր քառասուն հազար /, 140,000 / մեկ հարյուր քառասուն հազար / ՀՀ դրամ գումար:
Ընդհանուր՝ 410,000 / չորս հարյուր տասը հազար / ՀՀ դրամ գումար:

Աճուրդը անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով սահմանված կարգով:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և կանխավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը։
Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում է կանխիկ կամ փոխանցումով` «Արարատբանկ» ԲԲԸ-ում Մամիկոն Խեչոյանի 15100884250342 սնանկության հատուկ հաշվին:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի վճարը կազմում է`10 000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները ոչ ուշ քան աճուրդի անցկացման օրվանից 5 օր առաջ մինչև ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան / հասցե՝ ք.Երևան, Օտյան 53/2 /:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
Գույքի փոխանցման, նոտարական և պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում է գնորդի կողմից:
Աճուրդի կանոնակարգին և լոտին ծանոթանալու համար զանգահարել սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանին, հեռ․ 077443822, 096696779։

Հասցե` Ք. Երևան, Վ. Շենգավիթ, 1-ին փողոց, տուն 47/5

Հեռ..` 077443822

Էլ. փոստ`