Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

<<Դիլիջանի կաթի գործարան>> ԲԲԸ-ի սնակության գործով /սնանկ. գործ թիվ ՍնԴ/1876/04/22/ պարտապանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

30.11.2023

Հայտատու` <<Դիլիջանի կաթի գործարան>> ԲԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2023թ. դեկտեմբերի 15-ին ժամը 15:30-ին, ՀՀ, ք. Երևան,Արշակունյաց 5 շենք, 311 սենյակ հասցեում տեղի կունենա <<Դիլիջանի կաթի գործարան>> ԲԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ և շարժական գույքերի աճուրդը բաց դասական եղանակով՝ հետևյալ 1 լոտով.
Լոտ 1 – Անշարժ գույք՝ ՀՀ, մարզ Տավուշ, Դիլիջան քաղաք Դիլիջան Շահումյան փողոց 3 հասցեում գտնվող անշարժ գույք: Անշարժ գույքի նկարագիրը՝ սեփականության վկայականի համար՝ 11032019-11-0028, սեփականության վկայականի տրման ամսաթիվ՝ 11․03․2019թ․, տեղադրություն՝ միջինից բարձր, դիրք՝ միջինից բարձր, տարածաշրջանի գրավչությունը՝ միջինից բարձր, տրանսպորտային մատչելիությունը՝ ասֆալտապատ/միջին, մեքենաների կայանման հարմարավետությունը առկա է, հեռավորությունը հասարակական սպասարկման օբյեկտներից՝ 500 մ շառավղով, հողամասի նպատակային նշանակությունը՝ ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ արդյունաբերական օբյեկտների, հողամասի նկատմամբ գրանցված իրավունքը՝ սեփականության, սահմանափակումներ՝ այլ սահմանափակումներ չունի, հողամասի մակերեսը քմ՝ 6250, ճակատային եզրագիծ՝ գլխավոր փողոցի հետ, կառուցապատման չափորոշիչները՝ լավ, թեքություն՝ առկա են թեք հատվածներ, շինությունների նկատմամբ գրանցված իրավունքը՝ սեփականության, շինության կառուցվածքը՝ քարե, շինության կառուցման տարեթիվը՝ 1970 թ․, շինության ընդհանուր տեխնիկական վիճակը՝ բավարար, շինության միջհարկային ծածկը՝ երկաթբետոնե, վթարայնության աստիճանի տեղեկատվություն առկա չէ, տանիքը՝ թիթեղյա և ասբոշիֆեր, առաստաղի բարձրությունը՝ 2․5 մ-2․7 մ, արտաքին պատերը՝ քարե, արտաքին հարդարում չունի, հիմնական շինության ներքին ընդհանուր մակերեսը՝ 1200․3քմ, հիմնական շինության հարկայնությունը՝ երկհարկանի+նկուղ, արտաքին լուսամուտները՝ փայտե, արտաքին լուսամուտների ընդհանուր վիճակը՝ բավարար, միջսենյակային դռները՝ փայտե: Սենյակները. հատակը՝ բետոնե, պատերը՝ հին, վատ հարդարում, առաստաղը՝ հին, վատ հարդարում, սանհանգույցի հատակը՝ հին, վատ հարդարում, պատերը՝ հին, վատ հարդարում, առաստաղը՝ հին, վատ հարդարում։ Օժանդակ կառույց 1՝ կաթսայատուն 163․6 քմ, օժանդակ կառույցի տեխնիկակական վիճակ՝ վատ վիճակ, մասամբ քանդված հատվածներով։ Օժանդակ կառույց 2՝ ենթակայան 54 քմ, օժանդակ կառույցի տեխնիկակական վիճակ՝ միջին վիճակ, առանց հարդարման։ Օժանդակ կառույց 3՝ արտադրամաս՝ 320․6 քմ, օժանդակ կառույցի տեխնիկակական վիճակ՝ որոշ հատվածում առկա է հին հարդարում, առկա է քանդված պատի հատված, վիճակը բավարար։ Օժանդակ կառույց 4՝ մեքենայական բաժանմունք՝ 60․2 քմ, օժանդակ կառույցի տեխնիկակական վիճակ՝ անխնամ, մասամբ քանդված, մաշված։ Օժանդակ կառույց 5՝ կաթսայատուն 9․9 քմ, օժանդակ կառույցի տեխնիկակական վիճակը՝ վատ վիճակ, մասամբ քանդված հատվածներով։ Օժանդակ կառույց 6՝ պահեստ՝ 12 քմ, օժանդակ կառույցի տեխնիկական վիճակը՝ անխնամ, քանդված հատվածներով։ Օժանդակ կառույց 7՝ պահեստ 117 քմ, օժանդակ կառույցի տեխնիկական վիճակ՝ բավարար վիճակում։ Այլ կառույց՝ պարիսպ՝ 75․7 քմ, ենթակառուցվածքներ՝ առկա են, ջեռուցում՝ էլ․ հոսանքով, ներքին ընդհանուր վիճակի գնահատական՝ բավարար, հիմնական շինության նպատակային նշանակությունը՝ արտադրական, հիմանական շինության տեսակը՝ վարչական շենք, այլ շինություններ։ Գույքի տիպ և նկարագրությունը՝ Դիլիջան քաղաքի գլխավոր փողոցին հարակից, փողոցից որոշակի ցածր մակարդակի վրա կառուցված արտադրական նշանակության շինություններ։ Գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքերի պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացվելու դեպքում:
Լոտի արժեքը կազմում է 210․060․000 ՀՀ դրամ:

Գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը կրում է գնորդը:
Գույքի աճուրդը կանցկացվի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը հաստատելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի ՝ 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանի համաձայն:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան մինչև 08.12.2023թ. ժամը 17:30 կարող են աճուրդի մասնակցության հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնել ՀՀ, ք․ Երևան, Օտյան 53/2 հասցեում գտնվող ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու (տրամադրելու) համար:
Հայտում պետք է նշվեն.
1) հայտատու իրավաբանական անձի անվանումը, ծանուցման հասցեն, իրավաբանական անձի ներկայացուցչի (նրա անունից հանդես եկող անձի) անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները.
2) հայտատու ֆիզիկական անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները, ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները.
3) պարտապանի անվանումը (ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը).
4) աճուրդի անցկացման օրը, ամիսը, տարեթիվը.
5) կառավարչի անունը, ազգանունը.
6) հայտին կցվող փաստաթղթերի ցանկը:
Հայտը ստորագրվում է հայտատուի (նրա անունից հանդես եկող անձի, ներկայացուցչի) կողմից:
Հայտին կից ներկայացվում են.
1) լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը դրամարկղ կամ սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող մուտքի օրդերը.
2) լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով աճուրդի մասնակցության վճարի վճարումը դրամարկղ կատարված լինելու փաստը հաստատող մուտքի օրդերը.
3) լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
4) իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
5) անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
6) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ներառյալ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` նախարար) գրավոր հանձնարարությամբ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչները (այսուհետ` աճուրդի մասնակից չհամարվող անձ): Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների, աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են 10․000 /տաս հազար/ ՀՀ դրամի չափով մուտքի վճար։
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու համար աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ ՀՀ, ք. Երևան, ք. Երևան, Տիգրան Մեծի 65Ա, 5-րդ հարկ, 3-րդ սենյակ հասցեով ուղարկում են ծանուցում աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին` նշելով ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները: Ծանուցմանը կցվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը (նախարարության ներկայացուցիչների դեպքում` նաև նախարարի գրավոր հանձնարարականը), ինչպես նաև մուտքի վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը: Սույն կետով նախատեսված կարգը չի տարածվում աճուրդի մասնակից չհամարվող անձ հանդիսացող` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների վրա:
Աճուրդի մասնակցության 1 տոկոս վճարի և 5 տոկոս նախավճարի գումարները, ինչպես նաև աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար մուտքի վճարի գումարը պետք է վճարվեն սնանկության գործով կառավարչին՝ դրամարկղ մուտք անելու նպատակով կամ <<ԱՐԱՐԱՏԲԱՆԿ>> ԲԲԸ-ում առկա թիվ 1510002663213291 սնանկության հատուկ հաշվին։
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում` նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
Աճուրդի ընթացքը կարող է ձայնագրվել կամ տեսագրվել կառավարչի կողմից:
Մանրամասներին ծանոթանալու և լոտերն ուսումնասիրելու համար ցանկացողները կարող են աճուրդին նախորդող 7 աշխատանքային օրերի ընթացքում, ժամը 12։00-ից մինչև ժամը 14։00, բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, դիմել սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյանին (ՀՀ, ք․ Երևան, ք. Երևան, Տիգրան Մեծի 65Ա, 5-րդ հարկ, 3-րդ սենյակ/, հեռ. +37444 66-66-63)։

Հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծի 65Ա, 5-րդ հարկ, 3-րդ սենյակ

Հեռ..` +37444666663

Էլ. փոստ`