Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Սնանկ ճանաչված <<Եվրովուդ>> ՍՊԸ-ի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված, երրորդ անձ-գրավատուներին սեփականության իրավունքով պատկանող գույքերի բաց դասական եղանակով աճուրդի մասին

27.12.2023

Հայտատու` <<Եվրովուդ>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76 հոդված

2024թ. հունվարի 24-ին ժամը 12:00-ին, թիվ ՍՆԴ/0737/04/21 սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 311) կանցկացվի սնանկ ճանաչված <<Եվրովուդ>> ՍՊԸ-ի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված, երրորդ անձ-գրավատուներին սեփականության իրավունքով պատկանող գույքերի վաճառքի աճուրդը բաղկացած 2 լոտերից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ՀՀ, ք. Երևան, Նոր Նորք, Ա. Միկոյան փողոց 18/3 հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-անշարժ գույքը կառուցվել է 1600քմ մակերես զբաղեցնող հողամասի վրա, հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ խառը կառուցապատման, գնահատվող տարածքը առանձին կանգնած շենք է, մուտքն իրականցվում է փողոցի կողմից, շենքի հիմքը՝ ե/բ, շենքի պատերը՝ թեթևացված բլոկ, շինության հարկը՝ ըստ կադաստրային փաստաթղթերի նկուղ+3 հարկ, փաստացի նկուղի մուտքն իրականացվում է 0-ական նիշից, շինության մակերեսը՝ 2009քմ, մուտքի դուռը՝ ապակե, ներսի դռները՝ մետաղապլաստե, պատուհանները՝ մետաղապլաստե, 4-րդ հարկի պատուհանները տեղադրված չեն, վերանորոգված է միայն նկուղային հատվածը, պատերը՝ ներկանյութ, հատակը՝ սալիկապատ, մյուս հարկերի ներքին հարդարումն իրականացված չէ, փողոցի կողմից ճակատային և ձախակողմյան պատը երեսպատված ֆելիզիտե քարե սալիկներով, իսկ աջակողմյան և ետևի պատերի երեսպատում իրականացված չէ, առկա է էլ. մատակարարում, ջրամատակարարում, կոյուղի: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Անդրանիկ Մարտինի Գաբրիելյանին և Սոֆիկ Մհերի Խաչատրյանին: Գույքը հանդիսանում է գրավի առարկա /վկայական՝ 29032019-01-0034/, ապահովելով <<Եվրովուդ>> ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Մեկնարկային գինը՝ 184.622.603 /մեկ հարյուր ութսունչորս միլիոն վեց հարյուր քսաներկու հազար վեց հարյուր երեք/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 2. 10 անվանում շարժական գույք: Գույքի նկարագրությունը-մեկ հատ Griggio S 200, մեկ հատ Griggio G 240/5U, մեկ հատ Griggio T 220, մեկ հատ Griggio FS 410, մեկ հատ Griggio SC 32, Dust Collectoe MF9030 3 փոքր, 1 հատ մեծ, մեկ հատ ուղղահայաց սղոց, մեկ հատ ուղղահայաց շաղափ, մեկ հատ Bosch սղոց (ուգլառեզ), մեկ հատ կոմպրեսոր: Հիմնական միջոցները սեփականության իրավունքով պատկանում են <<Մարտին և որդիներ>> ՍՊԸ-ին: Գույքը հանդիսանում է գրավի առարկա /վկայական՝ 2019-5C9E2-39A71-C7FA0/, ապահովելով <<Եվրովուդ>> ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Մեկնարկային գինը՝ 12.584.523 /տասներկու միլիոն հինգ հարյուր ութսունչորս հազար հինգ հարյուր քսաներեք/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 17.01.2024թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին՝ <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ, հ/հ 2473606838060000, որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարողեք ստանալ հետևյալ հղումով. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140258, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով arayiksargsyan65@mail.ru նամակ գրել սնանկության գործով կառավարչին կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով` 091/041 431333։

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 5, 319 սենյակ

Հեռ..` +374 91-431-333, +374 41-431-333

Էլ. փոստ`