Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Կարեն Խաչիկի Առաքելյանի ս/թիվ ՍնԴ/0751/04/23 սնանկության վարույթում առկա գույքի առուրդ-վաճառքի մասին

13.02.2024

Հայտատու` սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
12.02.2024թ. հայտարարված Կարեն Խաչիկի Առաքելյանի գույքի աճուրդը չի կայացել՝ հայտեր չլինելու պատճառով
05.03.2024թ․ ժամը 14:00-ին Կարեն Խաչիկի Առաքելյանի /ս/գ թիվ ՍնԴ/0751/04/23/ սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի Պարտապանին սեփականության իրավունքով պատկանող, «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում գրավադրված, սնանկության վարույթում առկա գույքի բաց դասական եղանակով աճուրդը՝ թվով 1 լոտ՝
Աճուրդի ներկայացվող գույքի արժեքը 20 տոկոսով նվազեցված է նախորդ աճուրդի մեկնարկային գնից, համապատասխանաբար կազմելով՝
Լոտ 1. BMW 328 I մակնիշի, 37 DG 037 հաշվառման համարանիշի, 2013թ. արտադրության, թեթև մարդատար ավտոմեքենա, գույնը՝ սև, նույն. համարը՝ WBA3C1C50DK103024, հանդիսանում է Կարեն Խաչիկի Առաքելյանի սեփականությունը, ավտոմեքենային առջևի և ձախակողմյան հատվածը վթարված է, մեքենան կարիք ունի հիմնավերանորոգման – 2.400.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները։
Աճուրդի մասնակցության վճարը` լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 ՀՀ դրամ), ինչպես նաև նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված Կարեն Խաչիկի Առաքելյանի սնանկության հատուկ հաշվին Հ/Հ 16028027192755, աճուրդի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար սահմանվում է 5.000 ՀՀ դրամ վճար:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց աճուրդին ներկա գտնվելու վերաբերյալ ծանուցումը պետք է ներկայացվի ք.Երևան Տ.Մեծի 65 ա հասցեով կամ avagyan-gevorg@yandex.ru էլ. հասցեով աճուրդի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ 10 օրվա ընթացքում:
Լոտն ուսումնասիրել ցանկացողները յուրաքանչյուր հայտարարության 7-րդ օրն ժամը 12:00-14:00 կարող են այցելել գույքի գտնվելու վայր՝ դրա մասին 2 օր առաջ նախապես տեղեկացնելով սույն սնանկության գործով կառավարիչ Գ. Ավագյանին (հեռ. (091) 40-19-22):
Աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00 կարող են այցելել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/, կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ՝ Գ.Ավագյանին (հեռ. (091) 40-19-22):
Սույն աճուրդը կազմակերպված է և անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով սահմանված կարգին համապատասխան:

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 3-րդ թաղ., 19-րդ շենք, 19-րդ բն.

Հեռ..` +37491401922

Էլ. փոստ`