Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

՛՛Շավալ՛՛ ՍՊԸ-ի սնանկության գործով գրավադրված և Ալբերտ Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հրապարակային սակարկությամբ աճուրդ վաճառք

14.02.2024

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ` Հովհաննես Սողոմոնյան
՛՛Սնանկության մասին՛՛ ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2024թ. փետրվարի 14-ին նշանակված “Շավալ” ՍՊԸ-ի սնանկության գործով գրավադրված և Ալբերտ Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հրապարակային սակարկությամբ աճուրդ վաճառքը չի կայացել, հայտ չլինելու պատճառով:
2024թ. Մարտի 6-ին ժամը 13:00–ին, ք. Երևան, Արշակունյաց պողոտա, 5 շենք, 311 սենյակ հասցեում նշանակված է “Շավալ” ՍՊԸ-ի սնանկության գործով գրավադրված և Ալբերտ Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդը հետևյալ մեկ լոտով/նախորդ աճուրդի մեկնարկային գնից 10 տոկոս իջեցված/.
Լոտ 1. Ք. Երևան, Նալբանդյան 29, բն. 19 հասցեում գտնվող բնակարանի կիսանկուղային տարածք, մակերեսը՝ 42,3 քառ. մ., 6 հարկանի շենքի կիսանկուղ, մուտքի դուռը մետաղյա, ներսի դռները փայտե և մետաղապլաստե, պատուհանները` մետաղապլաստե, միջանցքը, խոհանոցը և սանհանգույցը` սալիկապատված, գազիֆիկացված է:
Գույքի մեկնարկային արժեքը կազմում է՝ 24 406 920 ՀՀ դրամ:
Գույքը հանդիսանում է “Յունիբանկ” ԲԲԸ-ի գրավի առարկա:
Աճուրդին մասնակցելու համար սահմանված հայտի հետ միասին պետք է ներկայացվեն`
ա)ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները‚
բ) աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը‚ մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար։ Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են փոխանցումով “ՎՏԲ-Հայաստան բանկ” ՓԲԸ-ում բացված 16069035301818 սնանկության հատուկ հաշվեհամարին` մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 ներառյալ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդի նախորդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Օտյան 53/2):
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել “Շավալ” ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ` Հովհաննես Սողոմոնյանին, հեռ.` 095-45-43-56 ։

Հասցե` ք. Երևան, Նոր Արեշ 14 փող. 38ա-21

Հեռ..` +37495454356

Էլ. փոստ`