Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍնԴ/1206/04/23 սնանկության գործով պարտապան Փայլակ Հայրոյի Հայրապետյանին պատկանող գույքի (ավտոմեքենա) վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին

26.02.2024

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Նարեկ Խաչիկյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

20.03.2024թ. ժամը 11։00-ին ք.Երևան, Արշակունյաց պող., 5 շենք, 3-րդ հարկ, 311 սենյակ /լսարան/ հասցեում, պարտապան Փայլակ Հայրոյի Հայրապետյանի սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Նարեկ Խաչիկյանի կողմից կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ: Վաճառքի է ներկայացվում հետևյալ գույքը․
Լոտ 1 – VAZ մակնիշի, 21217 տիպարի, 37 MA 290 պետական համարանիշով, XTA212170Տ1115233 նույնականացման համարով, 1995թ-ի արտադրության, թեթև մարդատար տեսակի ավտոմեքենա: Թափքի տեսակը՝ ունիվերսալ, գույնը՝ սպիտակ, շարժիչը` բենզինային, հզորությունը` 59/80 (Կվտ/ՁՈՒ), փոխանցման տուփը՝ մեխանիկական, անվադողերը՝ մինչև 50 տոկոս մաշվածությամբ: Սրահը` տեքստիլ, թարմ պահպանված։ Վազքը, ըստ ցուցիչի, 62.000 հազ. կմ: Ղեկը՝ ձախակողմյան։ Լոտի գտնվելու վայր՝ ք. Երևան, Օրբելի Եղբայրներ 8: Սեփականատերը ֆիզիկական անձ է։ Մարտկոցը՝ փոխման և/կամ լիցքավորման ենթակա: Լոտի մեկնարկային գինը՝ 989.000(ինը հարյուր ութսունինը հազար) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 13.03.2024թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով, իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը: Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000 ՀՀ դրամ), նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ, Հ/Հ՝ 1150007727787793)՝ որպես ստացող նշելով Փայլակ Հայրոյի Հայրապետյանի սնանկության գործով կառավարիչ` Նարեկ Խաչիկյան: Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար մուտքի վճարը կազմում է 10.000 ՀՀ դրամ: Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի կազմակերպման, անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարող եք ստանալ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ այդ մասին գրավոր դիմում ներկայացնելով կառավարչին narek.xachikyan@mail.ru էլ հասցեով: Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում: Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Աճուրդի մասնակիցները կարող են Լոտը ուսումնասիրել սահմանված կարգով հայտը ներկայացնելուց հետո մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ՝ աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք փոստով կամ էլեկտրոնային փոստով (narek.xachikyan@mail.ru) նամակ գրել սնանկության գործով կառավարչին։

Հասցե` ք. Երևան, Ավան Առինջ 1մկր 1/8շ 28բն

Հեռ..` +37499991201

Էլ. փոստ`