Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Արծրուն Սարիբեկյանի պարտավորությունների ապահովման համար ՙԷկլօֆ՚ ՈՒՎԿ ՍՊԸ-ում գրավադրված Արծրուն Սարիբեկյանին և երրորդ անձանց ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

28.02.2024

Հայտատու` Արծրուն Սարիբեկյանի սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2024թ. փետրվար 19-ին, ժամը 15:00-ին Արծրուն Սարիբեկյանի սնանկության գործով նշանակված աճուրդը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով:
2024թ. մարտի 18-ին, ժամը 15:00-ին Արծրուն Սարիբեկյանի սնանկության գործով կառավարիչ Զ.Վարդանյանի կողմից ք.Երևան, Տիգրան Մեծի 65Ա, 5-րդ հարկ 3 սենյակ սենյակ հասցեում կանցկացվի Արծրուն Սարիբեկյանի պարտավորությունների ապահովման համար ՙԷկլօֆ՚ ՈՒՎԿ ՍՊԸ-ում գրավադրված Արծրուն Սարիբեկյանին և երրորդ անձանց ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի կրկնաճուրդը բաց դասական եղանակով մեկ լոտով.
Լոտ 1 - ՀՀ Արմավիրի մարզ, համայնք Արաքս գյուղ Հայկաշեն հասցեում գտնվող անշարժ գույքը/հողատարածք/։Անշարժ գույքի նկարագրությունը՝ Հողատարածքի նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող, հողամասի չափը՝ 8519քմ, իրավունքի տեսակը՝ ընդհանուր համատեղ սեփականություն, տրանսպորտային մատչելիությունը՝ գրունտային/բավարար, տեղադրությունը, դիրքը և տարածաշրջանային գրավչությունը՝ միջին է, սահմանափակումներ չունի, շրջակա միջավայրը՝ գյուղատնտեսական գոտի, երկրաչափական տեսքը՝ ուղղանկյունաձև է, ճակատային եզրագիծը՝ դաշտամիջյան ճանապարհ, թեքությունը՝ հարթ, ոռոգման ջուր առկա է, սեփ. վկայականի համար՝ 25112022-04-0081, կադաստրային ծածկագիր 04-056-0123-0020։
Լոտի մեկնարկային գինը կազմում է 1.135.530 ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման և վտարման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթուղթը:
Աճուրդի նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5%-ը:
Աճուրդի նախավճարը վճարվում է կանխիկ դրամարկղ կամ փոխանցումով Արծրուն Սարիբեկյանի սնանկության հատուկ հաշվին` ՙԱԿԲԱ ԲԱՆԿ՚ ԲԲԸ 220530440837000 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան / ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Զ.Վարդանյանին /հեռ.044 66 66 63/:

Հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծի 65Ա, 5-րդ հարկ, 3-րդ սենյակ

Հեռ..` +37444666663

Էլ. փոստ`