Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Վարուժան Վլադիկի Իսունցի սնակության գործով /սնանկ. գործ թիվ ՍնԴ/0716/04/22/ պարտապանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

28.02.2024

Հայտատու` Վարուժան Վլադիկի Իսունցի սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2024թ. մարտի 18-ին ժամը 16:00-ին, ՀՀ, ք. Երևան,Տիգրան Մեծի 65Ա շենք 5-րդ հարկ 3-րդ սենյակ հասցեում տեղի կունենա Վարուժան Վլադիկի Իսունցին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի աճուրդը բաց դասական եղանակով՝ հետևյալ 2 լոտերով.
Լոտ 1 – Հասցե՝ Կոտայքի մարզ, համայնք Աբովյան գյուղ, Առինջ 21-րդ փողոց, 9 և 9//1 հասցեներում գտնվող բնակելի տուն։ Սեփականության իրավունքի գրանցման վկայականի համարը՝ 13092023-07-0093 և 13092023-07-0124, սեփականության իրավունքի գրանցման վկայականի տրման ամսաթիվը՝ 13․09․2023թ․։ Տեղադրությունը՝ միջին, դիրքը՝ միջին, տարածաշրջանի գրավչությունը միջին, տրանսպորտային մատչելիությունը՝ ասֆալտապատ /միջին/, մեքենաների կայանման հարմարավետությունը՝ ունի կայանատեղի, հասարակական սպասարկող օբյեկտներից գտնվում է 300մ շառավիղով հեռավորության վրա, հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, հողամասի նկատմամբ գրանցված իրավունք՝ սեփականություն, հողամասի մակերեսը՝ 905 քմ, ճակատային եզրագիծը՝ երկրորդային փողոցի հետ, կառուցապատման չափորոշիչները՝ լավ, թեքությունը՝ թույլ թեք։ Այլ տեղեկատվություն՝ ունի ջրավազաններ, ծածկեր, նկուղի մակերեսը ներառված է տան մակերեսի մեջ, բնակելի տան տակով անցնում է ընդհանուր օգտագործման ջրագիծ։ Շինությունների նկատմամբ գրանցված իրավունք՝ սեփականություն, շինության կառուցվածքը՝ քարե, շինության կառուցման տարեթիվը՝ 2000-ական թթ․, շինության ընդհանուր տեխնիկական վիճակը՝ միջինից բարձր, շինության միջհարկային ծածկը՝ երկաթբետոնե, վթարայնության աստիճան՝ տեղեկատվություն առկա չէ, տանիքը՝ թիթեղյա, առաստաղի բարձրությունը՝ 2․85մ-2․9մ, արտաքին պատերը՝ քարե, արտաքին հարդարումը՝ երեսապատված, հիմնական շինության ներքին ընդհանուր մակերեսը՝ 626․75 քմ, հիմնական շինության հարկայնությունը՝ եռահարկ, նկուղով, արտաքին լուսամուտները՝ մետաղապլաստե, արտաքին լուսամուտների ընդհանուր վիճակը՝ միջինից բարձր, միջսենյակային դռները՝ փայտե, մետաղապլաստե, նկուղ՝ 15․8 քմ, սենյակները՝ հատակը՝ մանրահատակ, բետոնե, սալիկապատ, լամինատե, պատերը՝ ներկած, գաջած, առաստաղը՝ ներկած, գաջած, առանց հարդարման միջին, խոհանոցը՝ հատակը՝ սալիկապատ, պատերը՝ ներկած, առաստաղը՝ ներկած միջին, սանհանգույցը՝ հատակը՝ սալիկապատ, պատերը՝ սալիկապատ, առաստաղը՝ կախովի միջին, ենթակառուցվածքներ՝ առկա են, ջեռուցումը՝ ջեռուցման համակարգով, ներքին ընդհանուր վիճակի գնահատականը՝ միջին, կառույց 2՝ ջրավազան՝ 11․9 քմ, կառույցի տեխնիկական վիճակը՝ միջինից բարձր, կառույց 3՝ ջրավազան՝ 32 քմ, կառույցի տեխնիկական վիճակը՝ միջինից բարձր, կառույց 4՝ ծածկ՝ 12․8 քմ, կառույցի տեխնիկական վիճակը՝ միջինից բարձր, կառույց 5՝ ծածկ՝ 9․25 քմ, կառույցի տեխնիկական վիճակը՝ միջինից բարձր, հիմնական շինության նպատակային նշանակությունը՝ բնակելի, հիմնական շինության տեսակը՝ բնակելի տուն։ Գույքի տիպ, նշանակությունը՝ եռահարկ բնակելի տուն, նկուղով։ Բնակելի տունը մեկ ամբողջական շինություն է՝ գրանցված երկու առանձին սեփականության վկայականներով։ Առավել ճշգրիտ շուկայական արժեք ստանալու համար, դիտարկվել և գնահատվել է մեկ ամբողջական անշարժ գույք։
Լոտի արժեքը կազմում է 117.380.000 ՀՀ դրամ:
Լոտ 2 – Հասցե՝ Կոտայքի մարզ, համայնք Աբովյան գյուղ, Առինջ 21-րդ փողոց, 10/2 հողամաս։ Անշարժ գույք՝ հողամաս։ Նպատակային նշանակություն՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, հողամասի չափը՝ 832 քմ, իրավունքի տեսակը՝ սեփականություն, տրանսպորտային մատչելիություն՝ ասֆալտապատ/միջին, տեղադրությունը՝ միջին, դիրք՝ միջին, երկրաչափական տեսքը՝ քառանկյուն, տարածաշրջանի գրավչություն՝ միջին, շրջակա միջավայրը՝ բնակելի թաղամաս, ճակատային եզրագիծը՝ երկրորդային փողոցի հետ, թեքությունը՝ թույլ թեք, ենթակառուցվածքներ՝ ունի հնարավորություն, այլ տեղեկատվություն՝ առկա են պտղատու ծառեր, պարսպապատ։
Լոտի արժեքը կազմում է 42.650.000 ՀՀ դրամ

Գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը կրում է գնորդը:
Գույքի աճուրդը կանցկացվի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը հաստատելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի ՝ 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանի համաձայն:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան մինչև 13.03.2024թ. ժամը 17:30 կարող են աճուրդի մասնակցության հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնել ՀՀ, ք․ Երևան, Օտյան 53/2 հասցեում գտնվող ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու (տրամադրելու) համար:
Հայտում պետք է նշվեն.
1) հայտատու իրավաբանական անձի անվանումը, ծանուցման հասցեն, իրավաբանական անձի ներկայացուցչի (նրա անունից հանդես եկող անձի) անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները.
2) հայտատու ֆիզիկական անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները, ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները.
3) պարտապանի անվանումը (ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը).
4) աճուրդի անցկացման օրը, ամիսը, տարեթիվը.
5) կառավարչի անունը, ազգանունը.
6) հայտին կցվող փաստաթղթերի ցանկը:
Հայտը ստորագրվում է հայտատուի (նրա անունից հանդես եկող անձի, ներկայացուցչի) կողմից:
Հայտին կից ներկայացվում են.
1) լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը դրամարկղ կամ սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող մուտքի օրդերը.
2) լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով աճուրդի մասնակցության վճարի վճարումը դրամարկղ կատարված լինելու փաստը հաստատող մուտքի օրդերը.
3) լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
4) իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
5) անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
6) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ներառյալ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` նախարար) գրավոր հանձնարարությամբ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչները (այսուհետ` աճուրդի մասնակից չհամարվող անձ): Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների, աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են 10․000 /տաս հազար/ ՀՀ դրամի չափով մուտքի վճար։
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու համար աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ ՀՀ, ք. Երևան, ք. Երևան, Տիգրան Մեծի 65Ա, 5-րդ հարկ, 3-րդ սենյակ հասցեով ուղարկում են ծանուցում աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին` նշելով ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները: Ծանուցմանը կցվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը (նախարարության ներկայացուցիչների դեպքում` նաև նախարարի գրավոր հանձնարարականը), ինչպես նաև մուտքի վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը: Սույն կետով նախատեսված կարգը չի տարածվում աճուրդի մասնակից չհամարվող անձ հանդիսացող` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների վրա:
Աճուրդի մասնակցության 1 տոկոս վճարի և 5 տոկոս նախավճարի գումարները, ինչպես նաև աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար մուտքի վճարի գումարը պետք է վճարվեն սնանկության գործով կառավարչին՝ դրամարկղ մուտք անելու նպատակով կամ <<ԿՈՆՎԵՐՍԲԱՆԿ>> ՓԲԸ-ում առկա թիվ 19300392011600 սնանկության հատուկ հաշվին։
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում` նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
Աճուրդի ընթացքը կարող է ձայնագրվել կամ տեսագրվել կառավարչի կողմից:
Մանրամասներին ծանոթանալու և լոտերն ուսումնասիրելու համար ցանկացողները կարող են աճուրդին նախորդող 7 աշխատանքային օրերի ընթացքում, ժամը 12։00-ից մինչև ժամը 14։00, բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, դիմել սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյանին (ՀՀ, ք․ Երևան, ք. Երևան, Տիգրան Մեծի 65Ա, 5-րդ հարկ, 3-րդ սենյակ/, հեռ. +37444 66-66-63)։

Հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծի 65Ա, 5-րդ հարկ, 3-րդ սենյակ

Հեռ..` +37444666663

Էլ. փոստ`