Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Համբարձում Ստեփանի Պողոսյանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի կրկնաճուրդ-վաճառքի կազմակերպման և անցկացման մասին

28.02.2024

Հայտատու` Սերյոժա Մինասյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

2024 թվականի մարտի 26-ին ժամը 16։00-ին սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Մինասյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 17 հասցեում կանցկացվի Համբարձում Ստեփանի Պողոսյանի /թիվ ՍՆԴ/2478/04/22 / սնանկության գործով Համբարձում Ստեփանի Պողոսյանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի աճուրդ-վաճառքը բաց դասական եղանակով հետևյալ լոտով՝
Լոտ1-Պարտապանին պատկանող («Կոնվերսբանկ» ՓԲԸ գրավադրված) Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք, ք. Էջմիածին, Կնունյանց փողոց 38 տուն հասցեի անշարժ գույքը, որն ունի հետևյալ նկարագիրը՝
- Բնակելի տունը 1 կառուցվել է 1950 թվականին, մակերեսը 117,9քմ (որից նկուղ 16.1քմ), շինության հիմքը երկաթբետոնե, միջհարկային ծածկը երկաթբետոնե, պատերի շարվածքը՝ տուֆ քար՝ ցեմենտավազյա շաղախի կիրառմամբ, ներքին բարձրությունը՝ 2.8 մ (նկուղ՝ 1.8մ), ներքին հարդարումը՝ հին վերանորոգում, վատ պահված վիճակ։
- Բնակելի տունը 2 կառուցվել է 1988 թվականին, մակերեսը՝ 155,9քմ, Հարկայնությունը 2 հարկ, շինության հիմքը երկաթբետոնե, միջհարկային ծածկը երկաթբետոնե, պատերի շարվածքը՝ տուֆ քար՝ ցեմենտավազյա շաղախի կիրառմամբ, ներքին բարձրությունը՝ 2.8 մ, ներքին հարդարումը մասամբ կատարված։
Ավտոտնակը կառուցվել է 1958թվականին, մակերեսը 55,3քմ՝ ըստ վկայականի, հարկայնությունը՝ մեկ հարկ, շինության հիմքը երկաթբետոնե, Միջհարկային ծածկը երկաթբետոնե, ներքին բարձրությունը 2.1մ, դարպասը մետաղական, ներքին հարդարումը հնացած վիճակ։
- Բնակելի տան ներքին հարդարումը գտնվում է միջինից վատ վիճակում։ Գրավի իրավունքի գրանցման վկայական 0163382։
- Լոտի մեկնարկային գինն է 28.461.618 (քսանութ միլիոն չորս հարյուր վաթսունմեկ հազար վեց հարյուր տասնութ) ՀՀ դրամ։
- Լոտերը գտնվում է սեփականատերերի տիրապետման ներքո: Բոլոր վտարման հետ կապված գործողությունները և ծախսերը կատարվում է գնորդի կողմից իր հաշվին: Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Լոտը կարող է ուսումնասիրվել իրենց գտնվելու վայրում մինչև աճուրդի տեղի ունենալու օրվանից 5 օր առաջ՝ ցանկացած աշխատանքային օր՝ ժամը 10:00-18:30 ընկած ժամանակահատվածում:
Գույքի աճուրդը կանցկացվի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը հաստատելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի ՝ 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանի համաձայն:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնել ք. Երևան, Օտյան փող. 53/2 հասցեում գտնվող ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու (տրամադրելու) համար:
Հայտում պետք է նշվեն.
1) հայտատու իրավաբանական անձի անվանումը, ծանուցման հասցեն, իրավաբանական անձի ներկայացուցչի (նրա անունից հանդես եկող անձի) անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները.
2) հայտատու ֆիզիկական անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները, ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները.
3) պարտապանի անվանումը (ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը).
4) աճուրդի անցկացման օրը, ամիսը, տարեթիվը.
5) կառավարչի անունը, ազգանունը.
6) հայտին կցվող փաստաթղթերի ցանկը:
Հայտը ստորագրվում է հայտատուի (նրա անունից հանդես եկող անձի, ներկայացուցչի) կողմից:
Հայտին կից ներկայացվում են.
1) լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
2) լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով աճուրդի մասնակցության վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
3) լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
4) իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
5) անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
6) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ներառյալ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` նախարար) գրավոր հանձնարարությամբ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչները (այսուհետ` աճուրդի մասնակից չհամարվող անձ): Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների, աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են 10.000 /տաս հազար/ ՀՀ դրամի չափով մուտքի վճար։
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու համար աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ ք. Երևան, Արշակունյաց 17 հասցեով ուղարկում են ծանուցում աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին` նշելով ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները: Ծանուցմանը կցվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը (նախարարության ներկայացուցիչների դեպքում` նաև նախարարի գրավոր հանձնարարականը), ինչպես նաև մուտքի վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը: Սույն կետով նախատեսված կարգը չի տարածվում աճուրդի մասնակից չհամարվող անձ հանդիսացող` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների վրա:
Աճուրդի մասնակցության 1 տոկոս վճարի և 5 տոկոս նախավճարի գումարները, ինչպես նաև աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար մուտքի վճարի գումարը պետք է վճարվեն «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ բացված ՝ Համբարձում Ստեփանի Պողոսյանի սնանկության հատուկ հաշվին հ/հ 220491222547000:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում` նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Վաճառքի գինն ամբողջությամբ վճարվելուց, այն փաստացի սնանկության հատուկ հաշվին մուտքագրվելուց և սահմանված վճարումների կատարումը հավաստող փաստաթղթերը կառավարչին ներկայացնելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է լոտի առուվաճառքի պայմանագիր:
Աճուրդի ընթացքը ձայնագրվելու կամ տեսագրվելու է կառավարչի կողմից:
Աճուրդի կանոնակարգին կարող եք ծանոթանալ և պատճենը ստանալ այցելելով սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Մինասյանի գրասենյակ։
Մանրամասներին ծանոթանալու և լոտերն ուսումնասիրելու համար ցանկացողները կարող են աճուրդին նախորդող 7 աշխատանքային օրերի ընթացքում, ժամը 15։00-ից մինչև ժամը 17։00, բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, դիմել Համբարձում Ստեփանի Պողոսյանի սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Մինասյանին /ք. Երևան, Արշակունյաց 17 հեռ. 093 33 03 23/:

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 17

Հեռ..` (093) 33-03-23

Էլ. փոստ`