Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՙՊԵՐԼԱՐՈ ԼՈԿԱԼ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ՚ ՓԲԸ-ի թիվ ՍնԴ/3223/04/21 սնանկության գործովՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ-ում գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառքը

29.02.2024

Հայտատու` «ՊԵՐԼԱՐՈ ԼՈԿԱԼ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Էդուարդ Սերոբյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
(աճուրդի կազմակերպման և անցկացման մասին)
2024թ. ՓԵտրվարի 22-ին ՙՊԵՐԼԱՐՈ ԼՈԿԱԼ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ՚ ՓԲԸ-ի թիվ ՍնԴ/3223/04/21 սնանկության գործով աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2024թ. Մարտի 15-ին, ժամը 12:00 ՀՀ, Ք.Երևան, Արշակունյաց պող. 5; 311 սենյակ հասցեում նշանակված է ՙՊԵՐԼԱՐՈ ԼՈԿԱԼ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ՚ ՓԲԸ-ի թիվ ՍնԴ/3223/04/21 սնանկության գործով ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ-ում գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառքը մեկ լոտով.
ԼՈՏ 1. – «ՊԵՐԼԱՐՈ ԼՈԿԱԼ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» ՓԲ ընկերությանը, ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 18.12.2012թ օգտակար հանածոյի արդյունահանման թիվ ՇԱԹՎ29/226 (նախկին 14/479) թույլտվությամբ, թիվ ԼՎ-226 լեռնահատկացման ակտով տրամադրված, թիվ ՊՎ-226 ընդերքօգտագործման պայմանագրի շրջանակներում, ՀՀ, Գեղարքունիքի մարզի, համայնք Ճամբարակ, գյուղ Ներքին Ճամբարակ, Սիրունձորի գաբրոների հանքավայրի շահագործման (պաշարի հանքահանման) իրավունքի մնացորդային ժամանակահատվածի (9 տարի) նկատմամբ: Մեկնարկային գինը 122,260,500 (մեկ հարյուր քսաներկու միլիոն երկու հարյուր վաթսուն հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ: Գույքը գրավադրված է ՙՀայբիզնեսբանկ՚ ՓԲԸ-ում:
Հրապարակային սակարկություններին մասնակցելու իրավունք ունեն իրավաբանական անձինք (այդ թվում` օտարերկրյա պետության առևտրային կազմակերպությունը), որոնք լիազոր մարմնից համաձայնություն են ստացել դրանց մասնակցելու համար:
Գույքի սեփականության փոխանցման, պետական գրանցման և հնարավոր վտարման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները, ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կցվում է՝ պետական գրանցման վկայականի, կանոնադրության, ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները: Հայտին կցվում են նաև նախավճարի, աճուրդի մասնակցության վճարի վճարումը հաստատող անդորրագրերը: Նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5 տոկոսը, իսկ աճուրդի մասնակցության վճարը՝ տվյալ լոտի մեկնարկային գնի 1 տոկոսը, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկը:
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, վճարելով մուտքի վճար՝ 5.000 ՀՀ դրամ:
Նախավճարը, աճուրդի մասնակցության վճարը և մուտքի վճարը վճարվում է ՙԱԿԲԱ բանկ՚ ԲԲԸ, «ՊԵՐԼԱՐՈ ԼՈԿԱԼ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» ՓԲԸ-ի սնանկության հատուկ հաշվին՝ 220533334763000:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում տվյալ լոտի համար առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, ով պարտավոր է աճուրդին հաջորդող 10 օրվա ընթացքում վճարել լոտի արժեքն ամբողջությամբ՝ նախավճարի հաշվանցմամբ: Հակառակ դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ հաղթող մասնակիցը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, նախավճարը չի վերադարձվում: Եթե սահմանված կարգին համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում, կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողմից վճարած նախավճարը վերադարձվում է: Աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարգություններով վաճառելու կարգը սահմանված է ՀՀ Արդարադատության նախարարի 16 մարտի 2020թ N 116-Ն հրամանով:
Աճուրդի դրված գույքն ուսումնասիրելու համար ցանկացողները կարող են զանգահարել սնանկության գործով կառավարիչ Էդուարդ Սերոբյանին՝ 077-64-22-00 հեռախոսահամարով՝ մինչև աճուրդի անցկացման օրվան նախորդող 5-րդ օրը:

Հասցե` Ք. Երևան, Ն.Նորք, Մառի նրբ. 1/42

Հեռ..` +374 77 64 22 00

Էլ. փոստ`