Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Սնանկ ճանաչված <<Ոսկե Պինգվին>> ՍՊԸ-ի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Ակբա բանկ>> ԲԲԸ-ում գրավադրված, պարտապանին և երրորդ անձ-գրավատուներին սեփականության իրավունքով պատկանող գույքերի բաց դասական եղանակով աճուրդի մասին

05.03.2024

Հայտատու` <<Ոսկե Պինգվին>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76 հոդված

2024թ. ապրիլի 03-ին ժամը 12:00-ին, թիվ ՍՆԴ/1926/04/22 սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 311) կանցկացվի սնանկ ճանաչված <<Ոսկե Պինգվին>> ՍՊԸ-ի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Ակբա բանկ>> ԲԲԸ-ում գրավադրված, պարտապանին և երրորդ անձ-գրավատուներին սեփականության իրավունքով պատկանող գույքերի վաճառքի աճուրդը բաղկացած 4 լոտերից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ՀՀ, ք. Երևան, Էրեբունի, Արցախի փողոց 40 հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-անշարժ գույքի հողամասը կադաստրային քարտեզում կրում է 01-005-0520-0013 ծածկագիրը, հողամասի նպատակային նշանակությունը՝ արդյունեբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնականնշանակությունը՝ արդյունաբերական օբյեկտների, ըստ վկայականի հողամասը ծանրաբեռնված է երեք շինությամբ՝ վարչաարտադրական շենք՝ 1110.3քմ, արտադրամաս՝ 239,7քմ և ենթակայան՝ 21.4քմ մակերեսով, վարչաարտադրական և արտադրամասի շենքերի մակերեսը միասին կազմում է 1350 քմ, հարկայնությունը՝ 2 հարկ, կառուցման նյութը տուֆ, պատերի շարվածքը՝ տուֆ քար՝ ցեմենտավազյա շաղախի կիրառմամբ, առանց արտաքին երեսպատման, տանիքը՝ երկլանջ, ծածկույթը մետաղական, ջրահեռացումը կազմակերպված, դարպասը՝ մետաղական՝ էլեկտրական, շինության վարչական մասի մուտքի դուռը մետաղական, իսկ միջսենյակային դռները փայտե, վարչական մասի սանհանգույցի և արտադրական մասի դռները և պատուհանները՝ մետաղապլաստե, հաստատության վարչական մասն ամբողջությամբ վերանորոգված է, հատակը լամինապատ, պատերը պաստառապատ, առաստաղի մի մասը գաջասվաղված է, մի մասում առկա է կախովի առաստաղ: Առաստաղը պատված է ներկանյութով, 2-րդ հարկի մուտքն ապահոված է շենքի ներսից կողային պատին կցակառուցված է աստիճաններով, աստիճանները երեսպատված են սալիկներով, խոհանոցի հատակը սալիկապատ է, պատերը և առաստաղը գաջասվաղված և պատված ներկանյութով, պատերի մի մասը սալիկապատված է, արտադրական հատվածքի հատակին իրականացված է խճանկար /մոզայկա/, պատերի մի մասը՝ կիսով չափ սալիկապատված են, պատերի վերնամասում օգտագործված են պլասմասե շինանյութեր /հիմնականում օգտագործվում է կախովի առաստաղներ պատրաստելիս/, առաստաղը պատված է ներկանյութով, սանհանգույցի և լոգարանի հատակը ու պատերը սալիկապատված են, իրականացված է կախովի առաստաղ, կոմունիկացիաները առկա են: Օժանդակ շինության /ծառայում է որպես մառան/ մակերեսը՝ 21,4քմ, 1 հարկ, կառոջցման նյութը՝ տուֆ, պատերի շարվածքը՝ տուֆ քար՝ ցեմենտավազյա շախաղի կիրառմամբ, արտաքին հատվածը ցեմենտավազյա սվաղ, տանիքը՝ մետաղական, մուտքի դուռը փայտե, պատուհաննեը՝ փայտե: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է <<Ոսկե Պինգվին>> ՍՊԸ-ին: Գույքը հանդիսանում է գրավի առարկա /վկայական՝ 23052019-01-0102/, ապահովելով <<Ոսկե Պինգվին>> ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Մեկնարկային գինը՝ 309.800.000 /երեք հարյուր ինը միլիոն ութ հարյուր հազար/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 2. ՀՀ, ք. Աշտարակ, Մաշտոցի փողոց 79 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-ըստ թիվ 23052019-02-0010 վկայականի բնակելի տան հողամասը զբաղեցնում է 832քմ, կադաստրային քարտեզում կրում է 02-001-0238-0009 ծածկագիրը, հողամասի նպատականին նշանակությունը բնակավայրերի է, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, հողամասը ծանրաբեռնված է հետևյալ շինություններով՝ բնակելի տուն՝ 336,4քմ, տնտեսական պահեստ՝ 5,1քմ, թռչնանոց՝ 18,5քմ, ծածկ՝ 5,2քմ, ծածկ՝ 9,8քմ, պարիսպ՝ 16քմ, ըստ վկայականի առկա է լողավազան՝ 10,73քմ մակերեսով, որը փաստացի գոյություն չունի: բնակելի տան մակերեսը՝ 336,4քմ, 2 հարկ, շիության հիմքը՝ երկաթբետոն, պատերի շարվածքը՝ տուֆ քար, կառուցման տարեթիվտ՝ 1977թ., տանիքը՝ քառալանջ, ծածկույթը՝ մետաղական, գունավոր թիթեղ, առկա է տանիքից ջրի ջրահեռացումը, բնակելի տան բակ մտնող դուռը մետաղական, տան 1-ին և 2-րդ հարկերի մուտքի դռները՝ մետաղապլաստե, տան միջսենյակային դռները փայտե, պատուհանները՝ մետաղապլստե, բնակելի տան 1-ին հարկի պատերն և առաստաղը գաջասվաղված են, պատված լատեքս տիպի ներկանյութով, 2-րդ հարկի մուտքն ապահոված է շենքի ներսից կողային պատին կցակառուցված աստիճաններով, աստիճանները երեսպատված են գորգ մանրատախտակով, 2-րդ հարկի պատերի մի մասը պաստառապատված են, մյուս մասը գաջասվաղված է, պատված լատեքս տիպի ներկանյութով, առաստաղը գաջասվաղված պատված ներկանյութով, բնակելի տան հատակը երեսպատված է կերամիկական սալիկներով կամ գորգ մանրատախտակով, սանհանգույցն ու լոգարանը վերանորոգված են, հատակը սալիկապատ, կառուցված է կախովի առաստաղ, կոմունիկացիաներն առկա են: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Ելենա Յուրիի Բալայանին: Գույքը հանդիսանում է գրավի առարկա /վկայական՝ 23052019-02-0010/, ապահովելով <<Ոսկե Պինգվին>> ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Մեկնարկային գինը՝ 64.500.000 /վաթսունչորս միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 3. ՀՀ, ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն համայնք, Ռուբինյանց փողոց 43/1 հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-բնակելի տան հողամասը կրում է 01-012-0226-0017 կադաստրային ծածկագիրը, ըստ քարտեզի զբաղեցնում է 389.27քմ մակերես, իսկ ըստ թիվ 17122019-01-0131 վկայականի՝ 378քմ մակերես: Առաջնորդվելով 14.04.1999թ. ՀՕ-295 <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2րդ կետով ամրագրված իրավանորմով, սույն գնահատման հաշվարկներում գնահատողի կողմից հիմք է ընդունվել պետական գրանցում սատցած մակերեսը: Հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, հողամասը հարթ է, բարեկարգվածությունը համապատասխանում է արդի պահանջներին: Ըստ վկայականի հողամասը ծանրաբեռնված է մեկ շինությամբ՝ բնակելի տուն՝ 153,9քմ մակերեսով, բնակելի տունը գտնվում է լավ վիճակում: Շենքի մակերեսը՝ 153.9քմ, հարկայնությունը՝ 2 հարկ, կառուցման նյութը՝ տուֆ, պատերի շարվածքը՝ տուֆ քար՝ ցեմենտավազյա շախաղի կիրառմամբ, տանիքի ծածկույթը՝ մետաղական, գունավոր թիթեղ, ջրահեռացումը կազմակերպված, բնակելի տան բակ մտնող դարպասը մետաղական է, տան մուտքի դուռը մետաղական է, տան միջսենյակային դռները փայտե են կամ մետաղապլսատե, գտնվում են լավ վիճակում, պատուհանները մետաղապլաստե: Տան 1-ին հարկի մի մասը վերանորոգված չէ, այդ հատվածի հատակը բետոնապատ է, պատերը և առաստաղը գաջասվաղված են և պատված ներկանյութով, բնակելի տան մնացած հատվածի հատակը լամինատե է, 1-ին հարկի մնացած հատվածի և 2-րդ հարկի պատերը պաստառապատ են, առաստաղը՝ կախովի, գաջասվաղված է, ներկանյութով պատված: Ննջասենյակներից երկուսում առկ են առանձին սանհանգույցներ, ննջասենյակներից մեկում կա նաև առանձին զգեստապահարանների հատված, խոհանոցի հատակը սալիկապատ է, պատերը պաստառապատված, առաստաղը՝ կախովի: Փողոցի կողմից ճակատային պատը հարդարված չէ, բակի կողմից տան արտաքին ճակատի հատվածն երեսպատված է կերամիկական սալիկներով: Առկա է 3 սանհանգույց, հատակը և պատերը՝ սալիկապատ, առաստաղը՝ կախովի, կոմունիկացիաներն առկա են, բակում առկա է ավտոմեքենաների կայանատեղի՝ ծածկով, որը առկա չէ սեփականության վկայականում: Բակում առկա է բուխարի: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Ելենա Վլադիմիրի Լալայանին: Գույքը հանդիսանում է գրավի առարկա /վկայական՝ 17122019-01-0131/, ապահովելով <<Ոսկե Պինգվին>> ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Մեկնարկային գինը՝ 95.200.000 /իննսունհինգ միլիոն երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 4. ՀՀ, ք. Երևան, Արցախի փողոց 45/1 հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-անշարժ գույքի հողամասը կադաստրային քարտեզում կրում է 01-005-0520-0072 ծածկագիրը, հողամասի նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նծանակոււթյան, գործառնական նշանակությունը՝ արդյունաբերական օբյեկտների: հողամասը զբաղեցնում է 898.3քմ մակերես: Ըստ վկայականի հողամասը ծանրաբեռնված է արտադրամասով՝ 76,3քմ մակերեսով: Հարկայնությունը՝ 1 հարկ, կառուցման նյութը՝ տուֆ, պատերի շարվածքը՝ տուֆ քար՝ ցեմենտավազյա շաղախի կիրառմամբ, արտաքին երեսպատումը ցեմենտավազյա շաղախի սվաղ, տանիքի ծածկույթը՝ թերթաշիֆեր, շինության մուտքի դուռը մետաղական, հատակը բետոնապատ, պատերը և առաստաղը՝ պենոպլաստե, սանանգույց և լոգարան՝ բացակայում է, կոմունիկացիաներն առկա են: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Զավեն Եղիշի Բալայանին: Գույքը հանդիսանում է գրավի առարկա /վկայական՝ 23052019-01-0128/, ապահովելով <<Ոսկե Պինգվին>> ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Մեկնարկային գինը՝ 62.200.000 /վաթսուներկու միլիոն երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 27.03.2024թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին՝ <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ, հ/հ 2473606911480000, որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարողեք ստանալ հետևյալ հղումով. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140258, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով arayiksargsyan65@mail.ru նամակ գրել սնանկության գործով կառավարչին կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով` 091/041 431333։

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 5, 319 սենյակ

Հեռ..` +374 91-431-333, +374 41-431-333

Էլ. փոստ`