Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

« ԲԵՀՍԱ ԹՐԵՅԴԻՆԳ » ՍՊ ընկերությանը պատկանող՝ ստորև նշված անշարժ գույքեի կրկնաճուրդի անցկացման վերաբերյալ

05.03.2024

Հայտատու` ԲԵՀՍԱ ԹՐԵՅԴԻՆԳ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ալբերտ Կարապետյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված

«ԲԵՀՍԱ ԹՐԵՅԴԻՆԳ» ՍՊ ընկերությանը պատկանող՝ ստորև նշված անշարժ գույքերը հրապարակային սակարկություններով (աճուրդ) վաճառելու մասին

«ԲԵՀՍԱ ԹՐԵՅԴԻՆԳ» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Ալբերտ Կարապետյանի կողմից 21.03.2024 թվականին ժամը 15։00-ին ք․ Երևան, Եկմալյան 6, 4-րդ հարկ, թիվ 45 տարածք հասցեում կանցկացվի ՀՀ սնանկության դատարանի թիվ ՍնԴ/3729/04/22 սնանկության գործով 28.04.2023 թվականին կայացված վճռով սնանկ ճանաչված «ԲԵՀՍԱ ԹՐԵՅԴԻՆԳ» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող ստորև նշված անշարժ գույքերի հրապարակային սակարկություններով վաճառքը հետևյալ լոտերով.

ԼՈՏ 1 - ՀՀ, Արմավիրի մարզ, Փարաքար համայնքում գտնվող, 1300 քմ մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամաս (կադաստրային ծածկագիրը՝ 04-094-0412-0023, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 13112019-04-0051)։ Մեկնարկային գինը՝ 8,707,500 (ութ միլիոն յոթ հարյուր յոթ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ։
ԼՈՏ 2 - ՀՀ, Արմավիրի մարզ, Փարաքար համայնքում գտնվող, 1400 քմ մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամաս (կադաստրային ծածկագիրը՝ 04-094-0412-0022, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 13112019-04-0012)։ Մեկնարկային գինը՝ 9,396,000 (ինը միլիոն երեք հարյուր իննսունվեց հազար) ՀՀ դրամ։

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
բ/ իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
գ) անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
դ) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը․
ե/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումները հավաստող փաստաթղթերը (անդորրագրերը)։

Աճուրդում ներկայացված անշարժ գույքերի վրա առկա են «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված սահմանափակումները։
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդին մասնակցելու համար կարող են աճուրդի մասնակցության հայտ(եր)ը ներկայացնել ՀՀ սնանկության դատարան սույն հայտարարությունը հրապարակվելուց հետո, բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ։
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք վճարում են մասնակցության վճար և նախավճար, որոնք կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 (ոչ ավել, քան 10,000 ՀՀ դրամը) և 5 տոկոսները։ Մասնակցության վճարը և նախավճարը ենթակա են վճարման «ԲԵՀՍԱ ԹՐԵՅԴԻՆԳ» ՍՊ ընկերության սնանկության գործով թիվ 1150008372412486 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ հատուկ հաշվին՝ մինչև աճուրդի մասնակցության հայտ(եր)ը ՀՀ սնանկության դատարան ներկայացնելը։
Սույն հայտարարությամբ նախատեսված աճուրդի օրը կարող է փոխվել և/կամ հետաձգվել՝ այդ մասին աճուրդի օրվանից ոչ պակաս, քան երեք օր առաջ համապատասխան հայտարարություն կատարելու միջոցով։
Աճուրդն անցկացվելու է բաց դասական (գնի ավելացման) եղանակով, հետևաբար, աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը։
Աճուրդում հաղթող ճանաչվելու դեպքում, լոտի արժեքը ենթակա է վճարման աճուրդն անցկացնելու օրվանից 10 (տասը) օրյա ժամկետում՝ սնանկության հատուկ հաշվին՝ լոտի գնման գնից հաշվանցելով նախօրոք վճարած նախավճարը:
Աճուրդում հաղթող համարվող անձի հետ առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գույքը գնորդին փոխանցելու և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ ծախսերը ենթակա են կատարման աճուրդում հաղթող համարվող անձի կողմից։
Աճուրդի անցկացման հարցերի, լոտի ծանոթացման և ուսումնասիրության համար դիմել սնանկության գործով կառավարիչ Ալբերտ Կարապետյանին (էլ. փոստ՝ albertkarapetyan013@gmail.com)՝ աշխատանքային օրերին 11։00-16։00-ն ընկած ժամանակահատվածում։

Հասցե` ք. Երևան, Եկմալյան 6, 4-րդ հարկ

Հեռ..` +37441459995

Էլ. փոստ`