Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Թիվ ՍնԴ/0328/04/23 սնանկության գործով պարտապան Արտյոմ Նալբանդյանի սնանկության գործով կառավարիչ Արթուր Ապիկյանը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա 2024թ-ի մարտի 28-ին ժամը 10։00-ին ք.Երևան, Օտյան 53/2 հասցեում․

11.03.2024

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Արթուր Ապիկյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՎՈՒՄ Է /Խմբագրված/
Թիվ ՍնԴ/0328/04/23 սնանկության գործով ՀՀ Սնանկության դատարանի /դավատոր՝ Ա․Չիչոյանի/ 20․10․2023թ-ի «Գույքի վաճառքը թույլատրելու մասին» որոշմամբ օտարման ենթակա պարտապան Արտյոմ Նալբանդյանին և երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող «ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ում գրավի առարկա հանդիսացող շարժական գույքերը

ԼՈՏ 1․ Շարժական գույք – «Ford Transit 2.4 TD» մակնիշի ավտոմեքենա, նույնականացման համարը՝ WF0LXXTTFLB85367, հաշվառման համարանիշը՝ 81 AR 081, տիպը՝ բեռնատար, թափքի տեսակը՝ ֆուրգոն, գույնը՝ սպիտակ, արտադրման տարեթիվը՝ 2004թ․, վազքը՝ տեղազննության ժամանակ վազքի ցուցիչը հնարավոր չի եղել ստուգել։ Արտաքին տեսքի վիճակի գնահատականը՝ միջին։ Տեխնիկական վիճակի ընդհանուր գնահատականը՝ լավ։ Սրահը կտորե, առանձին հանգույցների աշխատանքային վիճակը և տեխնիկական բնութագրերը փորձաքննությամբ պարզել հնարավոր չէ։
Սեփականատեր,գրավատու՝ Արտյոմ Նալբանդյան։
Լոտի մեկնարկային արժեքը՝ 1 024 000 ՀՀ դրամ։

ԼՈՏ 2․ Շարժական գույք – «KAVZ-3270» մակնիշի ավտոմեքենա, նույնականացման համարը՝ 0028993-Б/Б, հաշվառման համարանիշը՝ 20 SU 324, ՏՄ տեսակը՝ ավտոբուս, գույնը՝ սպիտակ կարմիր շերտ, արտադրման տարեթիվը՝ 1990թ․, վազքը՝ տեղազննության ժամանակ վազքի ցուցիչը հնարավոր չի եղել ստուգել։ Արտաքին տեսքի վիճակի գնահատականը՝ միջին։ Բացակայում է սրահի նստարանների մի մասը, ակնառու թերություններ առկա չեն։ Տեխնիկական վիճակի ընդհանուր գնահատականը՝ միջին, սրահը կտորե, առանձին հանգույցների աշխատանքային վիճակը և տեխնիկական բնութագրերը փորձաքննությամբ պարզել հնարավոր չի եղել։
Սեփականատեր,գրավատու՝ Արտյոմ Նալբանդյան։
Լոտի մեկնարկային արժեքը՝ 348 640 ՀՀ դրամ։

 Աճուրդի կազմակերպչի անվանումը՝ թիվ ՍնԴ/0328/04/23 սնանկության գորոծով պարտապան Արտյոմ Նալբանդյանի սնանկության գործով կառավարիչ Արթուր Ապիկյան․
 Նախորդ նշանակված աճուրդները չեն կայացել հայտ չլինելու պատճառով․
 Աճուրդի անցկացման վայրը՝ ք.Երևան, Օտյան 53/2 ․
 Աճուրդի անցկացման օրը և ժամը՝ 2024թ-ի մարտի 28-ին ժամը 10։00-ին․
 Աճուրդի մասնակից կարող են հանդիսանալ՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք ինչպես նաև համայնքները, որոնք աճուրդի մասին հրապարակային ծանուցման պահից, մինչև աճուրդի բացմանը նախորդող 5-րդ աշխատանքային օրը՝ մինչև ժամը 16։00-ն, ներկայացրել են աճուրդի մասնակցության հայտ։
 Աճուրդի մասնակցության հայտերի ներկայացնելը և պայմանները
Աճուրդին կարող են մասնակցել այն անձինք ովքեր, վաճառվող լոտի նկատմամբ կարող են ունենալ սեփականության իրավունք, ինչպես նաև աճուրդի անցկացման օրվան նախորդող մինչև 5-րդ օրվա ժամը 16:00-ն ներակայացրել է հայտ ՝ ՀՀ սնանկության դատարան (հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2), աճուրդի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերով:
 Աճուրդի մասնակցության հայտին կից անհրաժեշտ փաստաթղթերն են՝
 ա/ ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի, կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները. անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
 Մասնակցության վճարը հավաստող անդորրագրերը, որը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսը բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը, նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 5 /հինգ/ տոկոսը:
 Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ներառյալ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի գրավոր հանձնարարությամբ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչները: Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների, աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են մուտքի վճար, որի չափը սահմանվում է նվազագույն աշխատավարձի տասնապատիկը՝ 10 000 /տաս հազար/ ՀՀ դրամ:
 Աճուրդի մասնակցության վճարը, նախավճարը և ներկա գտնվելու վճարը վճարվում են անկանխիկ եղանակով Արտյոմ Նալբանդյանի սնանկության հատուկ հաշվին՝ ՓԲԸ 16043047000725 «ՎՏԲ-Հայաստան բանկ»։
 Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող մինչև 5-րդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ կից փաստաթղթերով ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Օտյան 53/2):
 Մանակիցները վաճառվող լոտերին կարող են ծանոթանալ սույն ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացման նախորդ օրը, ընկած ժամանակահատվածում զանգահարել 099191410 հեռախոսահամարով և/կամ նամակ գրելով Arthur.apikyan@gmail.com էլեկտրոնային փոստին յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10։00-ց մինչև 17։00-ն։
 Աճուրդի կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում լոտի/լոտերի/ որակի ֆիզիակակն վիճակի համար։ Աճուրդում գործում է հետևյալ սկզբունքը՝ աճուրդի մասնակիցը տեսել համաձայնել է և չի առաջնորդվել միայն հայտարարության մեջ նշված նկարագրությամբ։
 Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
 Աճուրդի հաղթողը պարտավոր է տասնօրյա ժամկետում մուծել լոտի վաճառքի գինը` նվազեցնելով նախավճարի չափը: Սահմանված ժամկետում վճարումը կատարելուց հետո՝ տասնօրյա ժամկետում աճուրդի հաղթողը դիմում է կառավարչին`լոտի առուվաճառքի պայմանագիրը կնքելու նպատակով։
 Եթե աճուրդին մասնակցելու իրավունք ստացած անձը աճուրդին մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա աճուրդի ավարտից հետո նրա նախավճարը 10 օրյա ընթացքում վերադարձվում է, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
 Աճուրդում հաղթող ճանաչվելու, սակայն վաճառքի գինը սահմանված ժամկետում չմուծելու դեպքում նախապես վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
 Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
 Լրացուցիչ տեղեկություններ ստանալու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել 099191410 հեռախոսահամարով և/կամ նամակ գրելով Arthur.apikyan@gmail.com էլեկտրոնային փոստին յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10։00-ց մինչև 17։00-ն։
 Ուշադրություն․ Աճուրդի ընթացքը կարող է տեսաձայնագրվել։


Աճուրդի կազմակերպիչ՝
ՍԱՀԱՍԱ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավրիչ Ա․ ԱՊԻԿՅԱՆ

Հասցե` Արագած

Հեռ..` +37499191410

Էլ. փոստ`