Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սամվել Աղաջանյանին ինչպես նաև երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ ·áõÛùերի ³×áõñ¹-í³×³éù

11.03.2024

Հայտատու` Սամվել Աղաջանյանի սնանկության գործով կառավարիչ՝ Ալբերտ Ասոյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2023թ. Ապրիլի 5-ին ժամը 12:00-ին Սամվել Աղաջանյանի սնանկության գործով կառավարիչ` Ալբերտ Ասոյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում տեղի կունենա Սամվել Աղաջանյանին ինչպես նաև երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի աճուրդ-վաճառքը որոնք գրավադրված են Ամիօ բանկ ՓԲԸ-ում բաց դասական եղանակով իննը առանձին լոտերով:
1. – քԵրևան, Նոր-Նորք,Դ.Մալյան փող 4/1 շենք 15 բն 103.6 քմ սեփականություն, 41.6քմ ընդհանուր բաժնային սեփականություն, բնակարանը վերանորոգված չէ , գրավ՝ գնահատվել է 42.700.000 ՀՀ դրամ :
2. -- քԵրևան, Նոր-Նորք,Դ.Մալյան փող 4/1 շենք 13 առևտրի սրահ 216քմ գրավ առկա է 32.9 քմ մակերեսով ինքնակամ զբաղեցրած հողամաս և 32.9 քմ ինքնակամ կառույց ՝ գնահատվել է 113.440.000 ՀՀ դրամ :
3. քԵրևան, Նոր-Նորք,Դ.Մալյան փող 4/1 շենք 12 պահեստ 204.9քմ, նկուղային հարկ, գրավ՝ գնահատվել է 71.170.000 ՀՀ դրամ
4. քԵրևան, Նոր-Նորք,Դ.Մալյան փող 6 շենք 67 տարածք 355.1 քմ, գտնվում է միջին բարվոք վիճակում, գրավ գնահատվել է 137.850.000 ՀՀ դրամ
5. քԵրևան, Նոր-Նորք,Դ.Մալյան փող 6 շենք 65 շինություն 229.4 քմ առկա է 162.36 քմ մակերեսով ինքնակամ կառուցված շինություն , գտնվում է բարվոք վիճակում , գրավ գնահատվել է 105.600.000 ՀՀ դրամ :
6. քԵրևան, Նոր-Նորք,Դ.Մալյան փող 6 շենք 64 տարածք 73.7 քմ գրավ գնահատվել է 30.560.000 ՀՀ դրամ :
7. քԵրևան, Նոր-Նորք,Դ.Մալյան փող 6 շենք 63/1 տարածք 36.9 քմ գրավ գնահատվել է 18.950.000ՀՀ դրամ :
8. քԵրևան, Նոր-Նորք,Դ.Մալյան փող 6 շենք 63 տարածք 99.6 քմ գրավ գնահատվել է 43.300.000 ՀՀ դրամ:
9. քԵրևան, Նոր-Նորք,Դ.Մալյան փող 6 շենք 62 տարածք 103.4 քմ գրավ գնահատվել է 41.320.000 ՀՀ դրամ :
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ աճուրդով վաճառվող գույքերի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման, ինչպես նաև տվյալ պահին բնակարանում բնակվող անձանց կամ տարածքում աշխատող անձանց վտարման հետ կապված գործողությունները և ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվենª
- ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները,
- աճուրդի նախավճարի վճարումը հավաստող փաստաթուղթ /անդորրագիր/,
- աճուրդի մասնակցության վճարի անդորրագիր /մասնակցության վճարը կազմում է գույքի արժեքի 1%-ը բայց ոչ ավել քան 200.000 ՀՀ դրամը:
Աճուրդի նախավճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 5 /հինգ/ % -ը:
Աճուրդից գույք ձեռք բերելու նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով ՙԿոնվերս Բանկ՚ ՓԲԸ-ում բացված Սամվել Աղաջանյանի սնանկության հատուկ հաշվին 19300355622500 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/ :
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը:
Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ դիմելով սնանկության գործով կառավարիչ` Ա.Ասոյանին:Հեռ. 098 24-24-01

Հասցե` ք.Երևան,Դ.Մալյան 2, 125

Հեռ..` +37498242401

Էլ. փոստ`