Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սևակ Գալստյանի գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին:

21.03.2024

Հայտատու` Սևակ Գալստյանի սնանկության գործով կառավարիչ` Արմենակ Էլոյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2024թ. ապրիլի 10-ին, ժամը 12:00-ին Սևակ Գալստյանի սնանկության գործով կառավարիչ Ա. Էլոյանի կողմից ք. Երևան, Խորենացի 160 հասցեում կանցկացվի <<Արդշինբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված և սեփականության իրավունքով երրորդ անձ Հարութ Գևորգյանին պատկանող անշարժ գույքի աճուրդ՝ 1 ԼՈՏ-ով: Գույքն իրենից ներկայացնում է՝
ԼՈՏ-1. ՀՀ ք. Արագածոտնի մարզ, գ. Ձորագլխում գտնվող 381.0 քմ մակերեսով արտադրական նշանակության հողամասը:
Մեկնարկային գինը սահմանվում է 208,775 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- Աճուրդի ներկայացված լոտի մեկնարկային գնի 1%-ի չափով (բայց ոչ ավել 200,000 ՀՀ դրամից) մասնակցության վճարի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը:
- Աճուրդի ներկայացված լոտի մեկնարկային գնի 5%-ի չափով նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով Սևակ Գալստյանի սնանկության հաշվին՝ <<Ամիօ Բանկ>> ՓԲԸ-ի <<Նոր Արեշ>> մասնաճյուղ 1150004558048023 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարությունից հետո՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդն անցկացվում է դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Ա. Էլոյանին / 094 411 487 /:

Հասցե` ք. Երևան, Նոր Արեշ 40փող. 37 տուն

Հեռ..` +37494411487

Էլ. փոստ`