Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<Սամջին Ինվեստմենտս>> ՍՊ ընկերության սնանկության գործով գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին

21.03.2024

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Էդ. Խաչատրյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

08.04.2024թ.-ին ժամը՝ 09:05-ին ք. Երևան, Արշակունյանց պողոտա 5, 311 դալհլիճ հասցեում կանցկացվի սնանկության գործով պարտապան՝ <<Սամջին Ինվեստմենտս>> ՍՊ ընկերության գույքի կազմում ընդգրկված՝ գույքի հրապարակային սակարկություններով աճուրդ վաճառք բաց դասական եղանակով՝ 1 առանձին լոտով.
ԼՈՏ-1:Մարզ Վայոց Ձոր, համայնք Վայք գյուղ Փոռ հասցեում գտնվող հողամաս /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 18012022-10-0005, տրված՝18.01.2022թ./: Գրանցված սահմանափակումներ, սերվիտուտներ և այլ ծանրաբեռնվածություններ սերվիտուտներ և ծանրաբեռնվածություններ գրանցված չեն: Հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական, հողատեսքը՝ Հնդավոր: Շրջակա միջավայրը, առանձնահատկությունները գտնվում է Վայոց Ձորի մարզի Փոռ գյուղի գյուղատնտեսական հողամասերի տարածքում, հեռու գյուղի կենտրոնից մոտ 5 կմ: Տեղադրությունը (1-6 բալ), որտեղ լավագույնին համապատասխանում է 6 բալ: Բավարար, 2 բալ:Տրանսպորտային հանգույցների առկայությունը և մատչելիությունը (1-4 բալ), որտեղ լավագույնին համապատասխանում է 4 բալ: Տրանսպորտային հանգույցները մատչելի են, սակայն գտնվում են բավականին հեռվում, գնահատականը` բավարար 2 բալ: Հողատեսքի գնահատման շրջան Վեդի Նեքրին-Արփա:Հողամասի մակերեսը 31550 քմ: Հողամասի լայնություն, երկարություն ամենամեծ լայնական չափը` մոտ 170 մ, ամենամեծ երկայնական չափը` մոտ 290 մ: Հողամասի դիրքը միջին: Հողամասի երկրաչափական ձևը անկանոն բազմանկյունի: Հողամասի թեքությունը Թեք հողամաս:Հողամասի մակերևույթի վիճակը՝ հողամասում մասամբ տնկված են բազմամյա տնկիներ, մշակված բերքը բացակայում է: Հողամասի ոռոգելիությունը ոռոգելի: Բերքատվությունը հողամասում մելեորատիվ աշխատանքներ չեն իրականացվել, որակական բնութագրերը նմանատիպ են այդ տարածքների գյուղատնտեսական նշանակությամբ հողամասերի բնութագրերին: Մեկնարկային գինը՝ 11.520.000 ՀՀ դրամ։
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն.
ա/ ֆիզիկական անձի դեպքում`
անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի, կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները. անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
բ/աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսը բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը, նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 5 /հինգ/ տոկոսը:
գ/ Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ներառյալ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի գրավոր հանձնարարությամբ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչները: Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների, աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են մուտքի վճար, որի չափը սահմանվում է նվազագույն աշխատավարձի տասնապատիկը՝ 10 000 /տաս հազար/ ՀՀ դրամ:
դ/ աճուրդի մասնակցության վճարը, նախավճարը և ներկա գտնվելու վճարը վճարվում են անկանխիկ եղանակով <<Սամջին Ինվեստմենտս>> ՍՊ ընկերության ՎՏԲ-Հայաստան բանկ ՓԲԸ բացված՝16042163790304 սնանկության հատուկ հաշվին, մինչև հայտ ներկայացնելու պահը։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող մինչև 5-րդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Օտյան 53/2):
2․ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
3․ Աճուրդի հաղթողը պարտավոր է տասնօրյա ժամկետում վճարել լոտի վաճառքի գինը` նվազեցնելով նախավճարի չափը: Սահմանված ժամկետում վճարումը կատարելուց հետո՝ տասնօրյա ժամկետում աճուրդի հաղթողը դիմում է կառավարչին`լոտի առուվաճառքի պայմանագիրը կնքելու նպատակով։
4․ Եթե աճուրդին մասնակցելու իրավունք ստացած անձը աճուրդին մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա աճուրդի ավարտից հետո նրա նախավճարը 10 օրվա ընթացքում վերադարձվում է, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
5․ աճուրդում հաղթող ճանաչվելու, սակայն վաճառքի գինը սահմանված ժամկետում չվճարելու դեպքում նախապես վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
6․ Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են՝ ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով:
Աճուրդի անցկացման կարգի և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ՝Էդ.Խաչատրյանին էլեկտրոնային փոստով bankruptcyed@gmail.com նամակ գրելու միջոցով:Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով bankruptcyed@gmail.com նամակ գրել սնանկության գործով կառավարչին։

Հասցե` ք.Երևան,Ավան-Առինջ 2/13

Հեռ..` +374 41 12 00 10

Էլ. փոստ`