Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Լիլիթ Մանվելի Մարգարյանի համատեղ սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի աճուրդի կամակերպման և անցկացման մասին

21.03.2024

Հայտատու` Լիլիթ Մանվելի մարգարյանի սնանկության գործով կառավարիչ Լևոն Կարապետի Պետրոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

08.04.2024թ-ին ժամը 13:30-ին ք․ Երևան, Տերյան 91, 2-րդ հարկ, գրասենյակ 6 հասցեում կկայանա Լիլիթ Մանվելի Մարգարյանի համատեղ սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի բաց դասական եղանակով աճուրդ վաճառք, որը բաղկացած է 1 լոտից
Լոտ 1. FORD WINDSTAR թողարկման տարեթիվը 1999թ, նույնականացման համարը՝- 2FMZA5149XBB87679, գույնը ոսկեփայլ, պետհամարանիշ 34QM908, հաշվառման վկայագիր HB629239, շարժիչի հզորությունը՝ 150/204, սրահը՝ կտորե երեսպատվածքով, առկա են մաշված և պատռված հատվածներ, գտնվում է վատ վիճակում, շարժիչը՝ բացակայում է, տրանսպորտային միջոցի վիճակը՝ անսարք, ոչ լրակազմ մեկնարկային գինը սահմանվել է 165.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 03.04.2024թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար աճուրդի կանոնակարգով սահմանվում է մուտքի վճար՝ 5000 ՀՀ դրամ, որը վճարվում է սնանկության հատուկ հաշվին: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («Հայբիզնեսբանկ» ՓԲԸ, հ/հ 1150019075975964)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ (բացառությամբ այդ կարգի 2-րդ, 10-րդ, 11-րդ, 16-րդ, 34-րդ, 36-րդ կետերի, և աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի մասով դրույթների, որոնք սույն աճուրդի մասով չեն գործում): Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարող եք ստանալ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Գույքի նոտարական ձևակերպման, պետ. գրանցման և վտարման հետ կապված վճարային
պարտավորությունները կրում է գնորդը
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Լ.Պետրոսյանին` 098033366 հեռախոսահամարով:

Հասցե` ք․Երևան, Տերյան 91, 2-րդ հարկ, սենյակ 6

Հեռ..` +37498033366

Էլ. փոստ`