Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գավառ համայնքի Ազատության 2-րդ փողոց 4-րդ փակուղի 47 հողամաս հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող /05-001-0294-0236 կադաստրային ծածկագրով/ 0.00381 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասն՝ ավտոտնակ կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարելու համար Գավառի համայնքապետարանը հայտարարում է բաց դասական աճուրդ

21.03.2024

Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարան
հրապարակային սակարկությունների մասին 5-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Գավառ համայնքի Ազատության 2-րդ փողոց 4-րդ փակուղի 47 հողամաս հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող /05-001-0294-0236 կադաստրային ծածկագրով/ 0.00381 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասն՝ ավտոտնակ կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարելու համար Գավառի համայնքապետարանը հայտարարում է բաց դասական աճուրդ, որը կկայանա 2024 թվականի ապրիլի 22-ին Գավառի համայնքապետարանի նիստերի դահլիճում /Գր.Լուսավորիչի 12/, ժամը 12.00-ին:
Հողամասի մեկնարկային գինը սահմանված է 1500 (մեկ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ մեկ քառակուսի մետրի համար: Հողամասի տարածքում ճանապարհներ, ջրատար, կոյուղի, էլեկտրահաղորդման գծեր, գազատարներ առկա չեն:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
- Մասնակցի անձնագրի և սոց քարտի լուսապատճեները,
- Մասնակցության վճարի անդորագրի կրկնօրինակը /2000 ՀՀ դրամ/: Վճարումը պետք է կատարվի Գավառի համայնքապետարանի 900175101204 հաշվեհամարին:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որն աճուրդի ընթացքում առաջարկում է առավելագույն գինը:
Հայտը լրացվում է տեղում: Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ:
Աճուրդի նախավճարը /մեկնարկային գնի 50 տոկոսի չափով/ վճարվում է աճուրդի անցկացման օրը՝ մինչև աճուրդը, Գավառի համայնքապետարանի 900175101345 հաշվեհամարին:
Հողամասը սահմանափակումներ /սերվիտուտներ/ չունի: Այն ուսումնասիրելու, աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար կարող են դիմել ցանկացած օր,ժամը 9.00-ից մինչև 18.00-ն:

ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ Ք,Գավառ Գր․Լուսավորիչ 12

Հեռ..` 264-2-34-23

Էլ. փոստ`